Մամուլի տեսություն 15.12.2020
Ընտրական կոլեգիան քվեարկել է Ջո Բայդենի օգտին:
Մարդոմսալարի օրաթերթ
Ալբանիայում Մոնաֆեղին խմբավորման ճամբարը նմանվել է կորոնավիրուսից մահացածների դիահերձարանի
Ալբանացի հայտնի հետաքննող լրագրող Ջորջ Թանասին, ով վերջերս հետազոտություն է սկսել Մոնաֆեղին խմբավորման ճամբարում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ, ճամբարը նկարագրել է որպես «կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացածների հիվանդանոցային դիահերձարան»:
Habilian News Agency- ին, վկայակոչելով այս լրագրողին, որը նոյեմբերին նույնպես անդրադարձել էր կորոնավիրուսային հիվանդությունից Մոնաֆեղին խմբավորման վեց անդամների մահվանը, գրել է. «Չկա վիճակագրություն, թե խմբավորման քանի անդամ է վարակվել կորոնավիրուսով, քանիսը դեռ չունեն այս հիվանդության ախտանիշները, ինչպես է անցնում վերականգնումը և քանի հոգի է առողջացել»:
Ըստ Թանասիի, ներկայումս մոնաֆեղների ճամբարում իրավիճակն ավելի վատ է, քան երբ ինքն այռաջին անգամ այդ մասին խոսել էր:
Շարղ օրաթերթ
Թուրքիայի ռազմավարության մեջ Իրանը ամենակարևոր մրցակիցն է
Այս շաբաթ, Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի արտասանած բանաստեղծությունը լարվածություն ու մտահգություններ առաջացրեց Իրանում: Չնայած բանաստեղծության մեջ խոսքը վերաբերում էր Արազ գետին, սակայն սա նման է մի տուփի բացմանը, որում կան տարբեր էթնիկական և ցեղային խնդիրներ: Մյուս կողմից այն մեծ մարտահրավերներ է պարունակում Արևմտյան Ասիայի տարածաշրջանի համար և միևնույն ժամանակ միջազգային պատերազմ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Այս ամենը միասին կարող է սրել իրավիճակը:
Իրան օարթերթ
Հիլարի Քլինթոնը կոչ է արել լուծարել ընտրական քոլեջը
Ընտրական կոլեգիայի անդամների՝ Ջո Բայդենի օգտին քվեարկելուց հետո, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ընտրական քոլեջը պետք է լուծարվի:
«Կարծում եմ, որ մենք պետք է փակենք ընտրական քոլեջը և մեր նախագահին ընտրենք ժողովրդական քվեարկությամբ, ինչպես ցանկացած այլ պաշտոնի թեկնածու դեպքում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հավելելով. «Սակայն քանի դեռ այս կառույցը գործում է, ես հպարտ էի Նյու Յորքում քվեարկել Ջո Բայդենի և Քամալա Հարիսի օգտին»:
2016-ի նախագահական ընտրություններում Քլինթոնը հաղթեց ժողովրդի ձայներով, սակայն ընտրական քոլեջի քվեարկության արդյունքում, զիջեց Դոնալդ Թրամփին, որն ուներ մոտ երեք միլիոն ավելի քիչ ձայն, քան Քլինթոնը:
Համշահրի օրաթերթ
Այլմոլորակայինները էակները կապի մեջ են եղել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ
«Եդիոթ Ահրոնոթ» օրաթերթին տված հարցազրույցում, իսրայելցի պաշտոնաթող գեներալ, ներկայումս պրոֆեսոր Հայիմ Էշեդը հայտարարել է «Չբացահայտված թռչող օբյեկտները (ՉԹՕ) խնդրել են, որ իրենց կապի մասին չհրապարակվի Երկրի վրա, քանի որ մարդիկ դեռ պատրաստ չեն նրանց հետ հանդիպմանը»:
Տիեզերական անվտանգության 87-ամյա նախկին ղեկավարը նաեւ նկարագրել է, թե ինչ տեսակի համաձայնագրեր են կնքվել ԱՄՆ-ի և այլմոլորակայինների միջև, քանի որ վերջիններս ցանկանում են ուսումնասիրել եւ հասկանալ «Տիեզերքի հյուսվածքը»:
Էշեդը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտի նրանց մասին եւ քիչ էր մնում բացահայտեր նրանց գոյությունը: Սակայն Գալակտիկական Ֆեդերացիան, ենթադրաբար, խանգարել է նրան դա անել՝ հայտարարելով, որ ցանկանում է կանխել զանգվածային հեստերիան, քանի որ կարծում է, որ մարդկությունը պետք է «զարգանա եւ հասնի մի փուլի, որպեսզի հասկանա, թե ինչ է տիեզերքն ու տիեզերանավերը»:
armeniasputnik.am
Կենտրոնական բանկը փորձում է կանխել հետագա գնաճը. Բագրատ Ասատրյանը` վերջին որոշման մասին
ԿԲ նախկին ղեկավարի դիտարկմամբ` Կենտրոնական բանկը փորձում է զսպել նաև փոխարժեքի բարձրացումն ու դրամի արժեզրկումը շուկայում։
Կենտրոնական բանկն իր գործառույթն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը`մեկնաբանելով ՀՀ ԿԲ խորհրդի այսօրվա որոշումը` վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսային կետով բարձրացնելու մասին։
Նրա խոսքով` այս կերպ երկրի գախավոր ֆինանսական կառույցը փորձում է կանխել գնաճի հետագա զարգացումների բացասական հետևանքները։
«Գիտեք, որ շուկայում որոշակի գնաճային ներուժ է կուտակվել։ Որպոեսզի դա չդրսևորվի, ԿԲ–ն այդ վճիռն է կայացրել։ Դա իր դասական գործիքն է դրամավարկային կանոնների համաձայն»,– ասաց Ասատրյանը, հավելելով, որ ժամանակը կգնահատի, թե այս գործիքով որքանով ԿԲ–ին կհաջողվի կանխել կանխատեսվող հետագա գնաճը։
Հարցին, թե 1 տոկոս վերաֆինանսավորման բարձրացումը որքանով թույլ կտա հասնել ցանկալի արդյունքի, Ասատրյանը պատասխանեց.
«1 տոկոսային կետով բարձրացումը նշանակում է, որ շուրջ 20 տոկոսով գործող տոկոսադրույքը բարձրացել է` 4.25-ից հացնելով 5.25-ի»։
Այս գործառույթով ԿԲ–ն, ըստ Ասատրյանի, փորձում է զսպել նաև փոխարժեքի բարձրացումն ու դրամի արժեզրկումը շուկայում։
«Փողը թանկացել է, այսինքն` փող ներգրավողներն ավելի շատ պետք է վճարեն։ Այսինքն` շուկայում այդ իրացվելիությունը պետք է որ նվազի»,– ասաց նա։
Հիշեցնենք` այսօր` դեկտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%
Մինչ այդ` 2020թ–ի սեպտեմբերի 15–ին, ԿԲ խորհուրդը որոշում էր կայացրել նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ գործող 4.5%-ի փոխարեն սահմանելով 4.25%:
Ընդ որում, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այդ օրը հայտարարել էր նաև, որ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականություն է ոդեգրել ու մինչև տարեվերջ այն նախատեսվում է դարձյալ վերանայել։
Բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մեկնարկից մեկ ամիս անց`հոկտեմբերի 27-ի նիստում, ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ, իսկ այսօրվա նիստում` բարձրացնել 1 տոկոսով` սահմանելով` 5.25 տոկոս։
Նշենք, որ այսօր նախանշված է ՀՀ ԿԲ նախագահի մամուլի ասուլիսը, որի ժամանակ հանրությանն ավելի մանրամասն կներկայացվի ՀՀ դրամավարկային քաղաքականության նպատակն ու տնտեսական վիճակը` կապված գնաճի ու սղաճի երևույթների հետ։
armeniasputnik.am
Դոլարի թանկացումից ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը 5-7 մլրդ դրամի վնաս են կրել. ԿԲ նախագահ
Մարտին Գալստյանն ափսոսանք հայտնեց, որ տնտեսական մի քանի ճգնաժամեր տեսած ՀՀ քաղաքացիները նույն իրավիճակում շարունակում են նույն վարքագիծը դրսևորել` ի վնաս իրենց։
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Արտարժույթի փախարժեքի թանկացումը ՀՀ ներդրումների, տրանսֆերտների ու այլ ներհոսքերի ծավալի վրա էական ազդեցություն չի ունեցել։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Փոխարենը դրամի թանկացումը հանգեցրել է գործարար հատվածի ու նաև քաղաքացիների ֆինանսական վարքագծի որոշակի փոփխության։
«Այսինքն` մենք ունենք տնտեսվարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում` հօգուտ արտարժույթի, որի արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ արտարժույթի գինը տարել է վերև»,– ասաց Գալստյանը։
ԿԲ նախագահը նաև հայտնեց, որ դրամային դեպոզիտների խզման արդյունքում ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը շուրջ 5-7 մլրդ դրամի վնաս են կրել չստացված տոկոսի մասով։
«Այդ 5-7 մլրդ դրամի չստացված շոհույթը (այն պարագայում, երբ մենք տնտեսական անկում ենք սպասում մեր երկրում) կարող էր տնային տնտեսությունների համար հավելյալ եկամտի աղբյուր ստեղծել: Կարծում եմ` շատ ցավալի է, որ չի ստեղծվել»,– ասաց նա։
ԿԲ նախագահն ափսոսանք հայտնեց, որ տնտեսական մի քանի ճգնաժամեր տեսած ՀՀ քաղաքացիները նույն իրավիճակում շարունակում են նույն վարքագիծը դրսևորել` ի վնաս իրենց։
«Հենց այս վիճակում է, որ պետք է Կենտրոնական բանկին վստահել ու հավատալ, որ հենց մենք ենք իրենց շահերի պաշտպանը` ֆինանսական որոշումների հարցում»,– ասաց Գալստյանը։
Նշենք, որ արտարժույթի փոխարժեքը Հայաստանում սկսեց կտրուկ բարձրանալ հոկտեմբեր ամսից ու այս պահին հատել է 1 դոլարի դիմաց 520 դրամ, 1 եվրոյի դիմաց`637 դրամ ցուցանիշը։
armenpress.am
Դատարանը հերթական անգամ հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ (Շենգավիթի նստավայր), հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունից:
Նիստը հետաձգվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով, որի վերաբերյալ դատարանին ներկայացվել է հիմնավոր միջնորդություն։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին։
armenpress.am
Թուրքիան սպառնացել է պատասխանել C-400-ների վերաբերյալ ԱՄՆ պատժամիջոցներին
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը` կապված Անկարայի կողմից ռուսական C-400-ների գնման հետ, և սպառնացել հնարավոր պատասխան քայլերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը։
«Մենք դատապարտում և մերժում ենք ԱՄՆ-ի որոշումը, որն այսօր հայտարարվել է ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ կապված, որը ներառում է միակողմանի պատժամիջոցներ մեր երկրի դեմ: Թուրքիան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր այդ որոշման դեմ, ինչը անխուսափելիորեն բացասաբար կանդրադառնա մեր հարաբերությունների վրա: Թուրքիան նույնպես չի խուսափի այնպիսի միջոցներ ձեռնարկելու հարցում, որոնք անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգությունն ապահովելու համար», - ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության կողմից տարածված հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։ Ըստ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ: Նա կոչ է արել Թուրքիային ԱՄՆ-ի հետ համագործակցմամբ «անհապաղ» լուծել C-400-ի հետ կապված խնդիրը։ ԱՄՆ-ն պնդում է, որ ռուսական C-400-ները թուլացնում են ՆԱՏՕ-ի ընդհանուր ՀՕՊ համակարգերի պաշտպանվածության մակարդակը և դրանք դարձնում խոցելի։
2019-ի հուլիսի կեսերին սկսվել են Ռուսաստանի նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները դեպի Թուրքիա, որոնք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ այդ երկրի հարաբերություններում: Վաշինգտոնը պահանջում էր հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել նոր սերնդի F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA-ի (օրենք «պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» մասին): Անկարան հրաժարվեց զիջումների գնալուց և շարունակեց բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: