Մամուլի տեսություն 16.12.2020
Հարևանները, որոնք մինչ մի քանի տարի առաջ Իրանի մաս էին կազմում,ս ակայն ժամանակի կառավարության ապաշնորհության և սխալ հաշվարկի պատճառով, բաժանվեցին իրենց հայրենիքից, այսօր գերտերություններին հրահրում են Իրանի դեմ:
Մարդմսալարի օրաթերթ
Թրամփին սև ճակատագիր է սպասվում
Դոնալդ Թրամփն իր վերջին օրերն է անցկացնում Սպիտակ տանը: ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը Միացյալ Նահանգների 45-րդ նախագահին մի թափառաշրջիկի նման հեռացնելու է աշխատանքից: ԱՄՆ-ի կառավարության ամենամեծ խնդիրն այն է, որ չնայած Դոնալդ Թրամփը ծրագրված նպատակով եկավ խառնաշփոթ առաջացնելու համար, սակայն նա վերածվեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության լուրջ սպառնալիքի:
New York Times- ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վտանգավոր անձ բնութագրելով, գրել է. «Նա չկարողացավ երկիրը ենթարկել իր ցանկություններին. սակայն փլուզեց այն»: Պարբերականը Թրամփին բնութագրում է որպես ֆաշիստ քաղաքական գործիչ, որը փորձել է ոչնչացնել ժողովրդավարությունը Միացյալ Նահանգներում, բայց չի կարողացել հասնել իր նպատակներին :
Շարղ օրաթերթ
Ո՞րն է հարևանների հանդգնության պատճառը
Հարևանները, որոնք մինչ մի քանի տարի առաջ Իրանի մաս էին կազմում, սակայն ժամանակի կառավարության ապաշնորհության և սխալի պատճառով, բաժանվեցին իրենց հայրենիքից, այսօր գերտերությունների հրահրմամբ, հատում են Իրանի կարմիր գծերը: Իսկ ո՞րն է պատճառը:
Պատճառն այն է, որ ԻԻՀ համաշխարհային ռազմավարությունն ԱՄՆ-ի թշնամանքի դեմ դիմակայելն է և Իրանի պաշտոնյանիերի ուշադրությունը սևեռված է դրա վրա: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ին դիմակայեը ՀԳՀԾ-ի շրջանակում կամ դրանից դուրս, անարդար պատժամիջոցների պատճառով այնքան է ուժասպառ արել Իրանին, որ երկրի տարածաշրջանային կշիռը հարևանների մոտ նվազել է և նրանք իրենց թույլ են տալիս Իրանի ժառանգությանը վիրավորանք հասցնել:
Իրանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ շատ կարևոր է ներքին անվտանգությունը, սահմանների անվտանգությունը և հարևանների հետ հավասարակշռված հարաբերությունների պահպանումը: Եվ Իրանն ունենալով տնետսական ու տեխնոլոգիական ամուր հիմքեր, իրեն պետք է թույլ տա զբաղվել համաշխարհային մասշտաբի հարցերով:
Համշահրի օրաթերթ
Իրանում կորոնավիրուսով վարակվածության 51 տոկոսը գրանցվում է ընտանեկան հավաքների ժամանակ
Կորոնավիրուսի դեմ պայքարի Իրանիա զգային շտաբի խոսնակը հայտարարել է, որ հետազոտությունների համաձայն, կորոնավիրուսով վարակվածության 51 տոկոսը գրանցվում է ընտանեկան հավաքների ժամանակ
Ալիռեզա Ռեիսին ասել է. «Փակ տարածություններում հիվանդությունների փոխանցման հավանականությունը շատ մեծ է: Այս հիվանդությունը շատ կապված է օդափոխության հետ, և այս խնդիրն օրեցօր ավելի է լրջանում: Հասարակական տրանսպորտում այս վիրուսի մեծ տարածվածության պատճառը նույնպես պայմանավորված է փակ տարածությամբ:
Էթեմադ օրաթերթ
Փողոցային պատերազմ Վաշինգտոնում
Թրամփի կոմղնակիցները չեն դադարում անկարգությունները: Նրանք դեռ չեն հավատում ընտրությունների արդյունքներին և կրկին բողոքի ցույց են անցկացրել Վաշինգտոնում: Այս անգամ, սակայն, Թրամփի կողմնակիցները միակը չէին, որ դուսր էին եկել փողոցներ:
Շաբաթ օրը, ԱՄՆ գործող նախագահի կողմնակիցներն ու հակառակորդները բողոքի ցույցեր են անցկացրել Վաշինգտոնում, իսկ ԱՄՆ մայրաքաղաքի ոստիկանության ստորաբաժանումները փորձել են բաժանել կողմերին: Շաբաթ երեկոյան, Վաշինգտոն նահանգի Բիալհամ Պլազայում բախումներ էին տեղի ունեցել գործող նախագահի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև:
armeniasputnik.am
Եվրոպայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր թուրքական ալկոգել
Ալկոգելում մեթանոլի վտանգավոր քանակ է հայտնաբերվել, որը կարող է գլխացավ, սրտխառնոց և նույնիսկ կուրություն առաջացնել:
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Եվրոպայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր թուրքական ախտահանիչ։ Տեղեկությունը հայտնում է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (OLAF)։
OLAF–ի հաղորդագրության համաձայն` կորոնավիրուսի համավարակի սկզբից ամբողջ Եվրոպայում առգրավվել է թուրքական արտադրության մոտ 140 հազար լիտր ախտահանիչ, որում մեթանոլի վտանգավոր քանակ է հայտնաբերվել։ Այն կարող է գլխացավ, սրտխառնոց և նույնիսկ կուրություն առաջացնել:
Դեռ օգոստոսին OLAF-ը Դանիայի իշխանություններից տեղեկություններ է ստացել, որ 6000 լիտր թուրքական ախտահանիչ է առգրավել: OLAF-ը տեղեկատվությունը փոխանցել է ԵՄ անդամ բոլոր երկրներին:
Պարզվել է, որ ԵՄ անդամ մի շարք երկրներ ալկոգել են պատվիրել նույն արտադրողից, որը գործել է մի քանի անվանումներով։ Ըստ այդմ` առգրավվել է մոտ 140 հազար լիտր ձեռքի ախտահանիչ։
armeniasputnik.am
Հայաստանն ու Իրանը մտադիր են դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսել
Կողմերը պայմանավորվել են տեսակոնֆերանսներ կազմակերպել Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների և բժիշկների միջև կորոնավիրուսի համավարակի բուժման ընթացակարգերի վերաբերյալ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի և դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիի հետ հանդիպմանը քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մենք շատ բարձր ենք գնահատում Իրանի գործընկերների հետ ուղիղ շփումը և շնորհակալ ենք այս ծանր իրավիճակում ցուցաբերված մարդասիրական օգնության համար: Վստահ եմ, որ հետագայում նույնպես մեր բարեկամական հարաբերությունները շարունակվելու են, հատկապես կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրավիճակը հաղթահարելուց հետո», - ասել է Արսեն Թորոսյանը:
Կողմերը պայմանավորվել են տեսակոնֆերանսներ կազմակերպել Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների և բժիշկների միջև կորոնավիրուսի համավարակի բուժման ընթացակարգերի վերաբերյալ, մանրամասն քննարկվել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը:
«Հաշվի առնելով մեր 2 երկրների մշակութային կապը` ես վստահ եմ, որ այսուհետև մեր հարաբերությունները ավելի կզարգանան: Հզոր և հարուստ Հայաստանը պարծանք է հարևան երկրի համար, հետևաբար մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա և համագործակցության արդյունքում հնարավորինս զարգացնի առողջապահական ոլորտը` հասցնելով իր գագաթնակետին: Հուսով եմ, որ առաջիկա 5-6 ամսվա ընթացքում համագործակցության ընթացքում շոշափելի արդյունքի կհասնենք», - ասել է Իրանի դեսպանը։
Դեսպանը նշել է, որ անկախ երկրում ստեղծված պայմաններից, առողջապահության ոլորտը պետք է շարունակի աշխատել: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել այս ոլորտում համագործակցությունը։
armenpress.am
Փարիզի քաղաքապետարանին տուգանել են ղեկավար պաշտոններում մեծ թվով կանանց նշանակելու համար
Փարիզի քաղաքապետարանը պետք Է 90 հազար եվրո տուգանք վճարի այն բանի համար, որ 2018 թվականին ղեկավար պաշտոններում կրկնակի ավելի շատ կանանց Է նշանակել, քան տղամարդկանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի մայրաքաղաքի գաղաքագլուխ Անն Իդալգոն: Նա պարզաբանել Է, որ նման աշխատանք քաղաքային վարչակազմում ստացել Է 11 կին եւ միայն հինգ տղամարդ, այսինքն՝ կանայք այստեղ կազմում են 69 տոկոսը:
«Քաղաքի վարչակազմում անսպասելիորեն չափազանց շատ կանայք են հայտնվել»,-հայտարարել Է Իդալգոն՝ հանդես գալով քաղաքային խորհրդում: Քաղաքապետը խոստացել Է, որ օգնականների, կառավարիչների եւ վարչակազմի մյուս կանանց հետ միասին 90 հազար եվրոյի չեկը կտանի պետական ծառայության նախարարություն: «Այդ տուգանքը, ակներեւաբար, անհեթեթություն Է: Բացի այդ, այն անարդարացի Է, ոչ խելամիտ եւ վտանգավոր: Եվ մենք պետք Է վճռականորեն եւ գործուն կերպով նպաստենք ծառայության գծով կանանց առաջխաղացմանը, քանի որ այդ ոլորտում ետ մնալը Ֆրանսիայում դեռեւս շատ մեծ Է»,-ընդգծել Է Իդալգոն: Ինչպես ճշտում Է Monde թերթը, խոսքը վարչությունների պետերի եւ նրանց օգնականների նոր պաշտոններում նշանակելու մասին Է: Միեւնույն ժամանակ քաղաքապետարանը խախտել Է Ֆրանսիայի իշխանությունների 2013 թվականի որոշումը, որի համաձայն, նույն սեռի ներկայացուցիչը չի կարող զբաղեցնել ղեկավար պաշտոնների 60 տոկոսից ավելին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
ԵՄ-ն ներկայացրել է նոր կիբեռռազմավարություն
Եվրահանձնաժողովն առաջարկել Է Եվրամիությունում ստեղծել կիբեռանվտանգության օպերատիվ կենտրոնների ցանց՝ արհեստական ինտելեկտի լայն կիրառմամբ՝ կիբեռհարձակումների հայտնաբերման եւ դրանց հակազդման համար:
Այդ մասին ասված Է Եվրահանձնաժողովի՝ դեկտեմբերի 16-ին հրապարակված՝ Եվրամիության կիբեռանվտանգության ռազմավարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրահանձնաժողովն առաջարկում Է գործարկել Անվտանգության օպերատիվ կենտրոններ ամբողջ Եվրամիությունում՝ արհեստական ինտելեկտի համակարգերի լայն օգտագործմամբ, որոնք իրենցից կներկայացնեն իրական կիբեռվահան Եվրամիության համար, որն ունակ կլինի իրական ժամանակում բավականին վաղ հայտնաբերելու կիբեռգրոհի նշանները, որպեսզի գործի դնի ակտիվ պատասխան միջոցներ, նախքան գրոհը վնաս կհասցնի»,- ասված Է փաստաթղթում:
Եվրահանձնաժողովն առաջարկում Է ստեղծել Եվրամիության նոր կառույց՝ հաքերական գրոհների հայտնաբերման եւ պատասխանի գործում երկրների համակարգման համար: Եվրամիությունը տեղեկատվական տարածությունում մարդու իրավունքները կպաշտպանի պատժամիջոցներով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հետ գործընկերությամբ: Եվրահանձնաժողովը մտադիր Է 2021 – 2027 թվականներին ներգրավել 4,5 միլիարդ եվրո ներդրումներ Եվրամիությունում կիբեռանվտանգության բարձրացման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: