Մամուլի տեսություն 17.12.2020
Չի բացառվում, որ վերջերս իրականացված հաքերային լայնածավալ հարձակման արդյունքում, գողացվել են ԱՄՆ-ի գաղտնիքների մի մասը: Ամերիկացիները հարձակման մեռ մեղադրում են Ռուսաստանի կառավարության հետ համագործակցող հաքերներին:
Քեյհան օրաթերթ
Հեզբոլլահի ցամաքից-ցամաք կրակային ուժը ավելի մեծ է, քան երկրների 95 տոկոսի հրթիռային կարողությունը
Լիբանանյան Հեզբոլլահի ռազմական հզորությունը, հատկապես հրթիռների ոլորտում, միշտ վախեցրել է Սիոնիստական ռեժիմին, իսկ ռեժիմի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները բազմիցս ընդունել են Հեզբոլլահի ռազմական հզորությունը: Այս կապակցությամբ «Ջերուսալեմ Փոստ»-ը գրել է, որ Լիբանանի Հեզբոլլահը մեծ սպառնալիք է Սիոնիստական ռեժիմի համար և ընդունում է դիմադրության խմբի բարձր հրթիռային կարողությունը: Ըստ Ֆարս գործակալության հաղորդման, սիոնիստական բանակի պաշտոնաթող գնդապետ Էլի Բար-Օնը, թերում հրապարակված հոդվածում գրել է. «Հեզբոլլահը հնարավորություն ունի 4000 հրթիռ արձակել Իսրայելի հետ ցանկացած պատերազմում: 2006 թ. 33-օրյա պատերազմում 4000-ից պակաս հրթիռ էր արձակած Հեզբոլլահի ցամաքից-ցամաք կրակային ուժը ավելի մեծ է, քան երկրների 95% -ի հրթիռային կարողությունը»:
Մարդոմսալարի օպրաթերթ
Վախ՝ Վաշինգտոնյան գաղտնիքների բացահայտումից
Չի բացառվում, որ վերջերս իրականացված հաքերային լայնածավալ հարձակման արդյունքում, գողացվել են ԱՄՆ-ի գաղտնիքների մի մասը: Ամերիկացիները հարձակման մեռ մեղադրում են Ռուսաստանի կառավարության հետ համագործակցող հաքերներին:
«Կարո՞ղ էին հաքերները հայտնաբերել միջուկային ոլորտի գաղտնիքները: Իսկ կորոնավիորւսի պատվաստանյութի կամ նոր սերնդի զենքի համակարգերի վերաբերյալ տեղեկատվությունը՞»,- գրել է Ասոշիեյթեդ Պրեսը:
Գուցե շաբաթներ կամ ամիսներ պահանջվեն, որպեսզի ԱՄՆ կառավարության փորձագետները և մասնավոր արդյունաբերական ցանցերը գտնեն այս հարցերի պատասխանները: Մասնագետները նշում են, որ հակերները շատ լավ են մաքրում իրենց հետքերը, և նրանց գողությունները կարող են երբեք չբացահայտվել»:
Պարզ է, որ այս հարձակումը, որը կիբերանվտանգության մասնագետների կարծիքով ցուցադրում է Ռուսաստանի արտաքին հետախուզական գործակալության SVR մարտավարությունն ու տեխնիկան, կլինի ամենահզորներից մեկը կիբեր լրտեսության պատմության մեջ:
Խորասան օրաթերթ
Իրանի առաջնորդի կոչը; Մի վստահիր թշնամուն
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, նահատակ գեներալ Սուլեյմանիի մահվան տարելիցի արարողությունների կազմակերպման պատասխանատուների և նրա ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ, նահատակ Սուլեյմանիին անվանե լէ Իրանի ազգի հերոս և իսլամական ումմայի հերոս և չորս խորհուրդ տվել իրանցի պաշտոնյաներին և ժողովրդին. «Եղեք ամուր բոլոր բնագավառներում», «Մի՛ վստահեք թշնամուն», «Պահպանեք ազգային միասնությունը» և «Ավելի շատ մտածեք պատժամիջոցները չեզոքացնելու , այլ ոչ թե դրանք վերացնելու մասին»:
Իրան օրաթերթ
30 միլիոն իրանցիներ կունենան անվճար ջուր, էլեկտրականություն, գազ
Քանի որ ԱՄՆ տնտեսական ճնշումն ու պատժամիջոցներն ամեն օր նոր չափեր են ստանում, Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբին հայտարարել է, որ սհամապատասխան բարեփոխումների վերաբերյալ կառավարության որոշումների հիման վրա, ջրի, էլեկտրաէներգիայի և գազի ցածր սպառում ունեցող սպառողները դրանբք կստանան անվճար:
Այս լուրը Ռաբին երեկ հայտարարեց կառավարության նիստի շրջանակներում: Նա ասել է. «Հաշվի առնելով ընտանիքի սպառման չափը, շուրջ 30 միլիոն մարդ կներառվի այս ծրագրում»:
armeniasputnik.am
Պուտինը խոսել է Ղարաբաղի կարգավիճակի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահն իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօրվա իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով ՏԱՍՍ–ի այն հարցին, թե ինչու Ղարաբաղում պատերազմը հենց հիմա տեղի ունեցավ, հայտարարեց` իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։
«Չեմ կարծում, որ դա տեղի է ունեցել դրսից որևէ միջամտության հետևանքով։ Փոխհրաձգություն, մանր բախումներ բազմաթիվ անգամներ են եղել։ Ի վերջո այդ ամենը հակամարտության վերածվեց», - նշեց ՌԴ նախագահը։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ մեկն է եղել, որ պետք է համաձայնության գալ առանց արյունահեղության։ Այդպես կառուցվեց Մոսկվայի դիրքորոշումը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում, որտեղ Ռուսաստանը համանախագահող երկրներից մեկն է։
«Մենք տարիներ շարունակ ելնում էինք նրանից, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն յոթ շրջանները։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա, այսինքն՝ պետք է արձանագրվի ստատուս քվո, բայց Ղարաբաղի և Հայաստանի միջև պարտադիր պետք է ստեղծվեն շփման հնարավորություններ», - նշեց նա։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
armeniasputnik.am
Ֆրանսիայի նախագահի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Կորոնավիրուսի տարածվածության մակարդակով Ֆրանսիան աշխարհում հինգերորդ տեղն է զբաղեցնում։ Երկրում վարակման ավելի քան 2,4 միլիոն հաստատված դեպք կա, մահերի թիվը գերազանցում է 59 հազարը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կորոնավիրուսը թեստի պատասխանը դրական է։ Տեղեկությունը հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մակրոնն ինքնամեկուսանալու է ու անցնի հեռավար աշխատանքի։
Worldometer կայքի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 74,6 միլիոնի, 1,6 միլիոն վարակակիր համավարակի զոհ են դարձել։
Կորոնավիրուսի տարածվածության մակարդակով Ֆրանսիան աշխարհում հինգերորդ տեղն է զբաղեցնում։ Երկրում վարակման ավելի քան 2,4 միլիոն հաստատված դեպք կա, մահերի թիվը գերազանցում է 59 հազարը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում:
armeniasputnik.am
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Փաշինյանի հայտարարությունը
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ ՊՆ–ից հայտարարել են, որ ԼՂ հակամարտության կողմերից մեկի տեղեկատվությունը Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ենթադրյալ շրջապատման մասին չի համապատասխանում իրականությանը։
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում ռուս խաղաղապահներն ընկել են շրջափակման մեջ։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ ՊՆ–ից հայտարարել են. «ԼՂ հակամարտության կողմերից մեկի տեղեկատվությունը Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ենթադրյալ շրջապատման մասին, չի համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման ժամանակ»:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ ոչ միայն հայ զինծառայողները, այլև ռուս խաղաղապահներ են ընկել ադրբեջանական շրջափակման մեջ:
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի տվյալներով՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մոտակայքում ադրբեջանցիները գերեվարվել են մի քանի տասնյակ հայ զինծառայողների: Ավելի քան 30 հայ կամավորներ, ովքեր շրջապատված են եղել Ադրբեջանի զինված ուժերի կողմից, կարողացել են դուրս գալ շրջափակումի
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
armenpress.am
Լավրովը չհիմնավորված է համարել Միջերկրական ծովի առնչությամբ ԱՄՆ-ի մեղադրանքները
Ռուսաստանի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները իբր Միջերկրական ծովում հակամարտությունների բորբոքման մեջ, հիմնավորված չեն, ոչ մի փաստ չի ներկայացվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ներկա վարչակազմի հետ աշխատելու տարիներին, վերջին չորս տարում, մենք արդեն սովորել ենք դրան, որ ամերիկացիները չեն ցանկանում կամ չեն կարող քննարկել իրենց մոտ առկա մտահոգությունները փաստերի հիման վրա, բանակցությունների սեղանի շուրջ, ուղղակիորեն»,-ասել Է Լավրովը Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միքդադի հետ բանակցությունների արդյունքների շուրջ կայացած մամուլի ասուլիսում:
Նա այսպես Է պատասխանել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի այն հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, որ «Ռուսաստանը շարունակում Է սպառնալ Միջերկրածովի կայունությանը՝ օգտագործելով ապատեղեկատվության տարածման, ազգային ինքնիշխանության խարխլման տարբեր մեթոդներ, տարածելով քաոս, հակամարտություններ եւ տարածաշրջանի երկրների մեկուսացվածություն»:
Ինչպես նշել Է Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը, համապատասխան գործելաձեւ ունեն ամերիկացիները եւ ԱՄՆ-ի արեւմտյան մյուս դաշնակից երկրները. հրապարակորեն մեղադրել եւ հետո, փաստեր չներկայացնելով, փորձել հնչեցվածը դարձնել միջազգային օրակարգի մաս: «Ոչ մեկը փաստեր չունի»,-ընդգծել Է Լավրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Պուտինը հնարավոր է համարում ԼՂ-ում խաղաղապահների թվի ավելացումը, եթե լինի կողմերի համաձայնությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը, սակայն այն դեպքում, երբ կլինի այդ մասով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասաց մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ինչ վերաբերում է հումանիտար առաքելության կոնտինգենտի խաղաղապահների թվի ավելացմանը, ապա դա հավանական է, բայց միայն բոլոր կողմերի հետ համաձայնությամբ, այդ թվում` Ադրբեջանի, քանի որ մենք ի սկզբանե քննարկել ենք մեր խաղաղապահների թիվը և այն համաձայնեցված է»,- ասաց Պուտինը:
ՌԴ նախագահը նշեց, որ, եթե կողմերը հայտնեն խաղաղապահների թվի ավելացման անհրաժեշտության մասին, ապա իրենք դա կանեն: