Մեկնաբանություն.Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի նպատակները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129853-Մեկնաբանություն.Թուրքիայի_դեմ_պատժամիջոցներ_սահմանելու_ԱՄՆ_ի_նպատակները
Չնայած աշխարհի այլ երկրների դեմ ԱՄՆ պատժամիջոցների ձախողված փորձին, ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի որոշ այլ պաշտոնյաների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2020 14:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի նպատակները

Չնայած աշխարհի այլ երկրների դեմ ԱՄՆ պատժամիջոցների ձախողված փորձին, ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի որոշ այլ պաշտոնյաների նկատմամբ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ պետք է անհրաժեշտ  միջոցներ ձեռնարկել Անկարայի կառավարության դեմ ուղղված Արևմուտքի  սպառնալիքներին դիմակայելու համար:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով Անկարայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը խարխլել է իրենց դաշինքի արժեհամակարգն, ու կոչ է անում թարմացնել ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև համագործակցությունը:

Այս քաղաքականությունը բազմիցս կիրառվել է, հատկապես ԱՄՆ վերջին ընտրություններում պարտված նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության  օրոք: Փաստորեն, պետք է ասել, որ ԱՄՆ-ն այն  դեպքում է ջանքեր գործադրում  միակողմանի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ,, երբ ավելի վաղ Թուրքիայի դեմ ԱՄՆ կիրառած նման պատժամիջոցները ոչ մի արդյունք չեն ունեցել: 

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն դեկտեմբերի 14-ին պատժամիջոցներ է սահմանել  Թուրքիայի կառավարության և պաշտպանական արդյունաբերության չորս պաշտոնյաների նկատմամբ  ռուսական արտադրության S-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով։ 
ԱՄՆ կառավարությունն ավելի վաղ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  կառավարության մի քանի նախարարների, այդ թվում ՝ ներքին գործերի և արդյունաբերության նախարարների նկատմամբ:

ԱՄՆ նախագահը կարծում է,  որ մեծացնելով ցանկացած խոշոր  տերությունների, հատկապես Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի  նկատմամբ ճնշումը, կկարողանա առանձնացնել նրանց, ապա մեկը մյուսի հետևից թիրախավորել նրանց կառավարություններին՝ արտոնություն կորզելու համար: 

Անկախ պետությունների հետ համագործակցության ընդլայնման շնորհիվ Թուրքիան այլևս  Միացյալ Նահանգների և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կարիքը չի ունենա: 
Վերջին մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի տնտեսության դեմ ԱՄՆ պատժամիջոցները բացասաբար են անդրադարձել երկու երկրների քաղաքական հարաբերությունների վրա: Անկարան, Թեհրանը և Մոսկվան վճռական են խորացնելու իրենց տնտեսական համագործակցությունը և ստեղծելու եռակողմ առևտրային ցանց:
  «Այդինլիք» թուրքական թերթի  տնտեսական լուրերի բաժնի տնօրեն Ռեջեբ Էրչինը ասել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցներով Թուրքիան ավելի է մերձենում Իրանին և եվրասիական երկրներին: Եթե ինձ հարցնեք, կասեմ,որ նրա հարաբերությունները Եվրոպայի հետ ճիշտ ուղղությամբ են ընթանում, չնայած արտաքուստ այդպես չի թվում: ԱՄՆ-ում կա նաև Թուրքիայի դեմ մեծ  ճակատ: ԱՄՆ-ը փորձում է իր կողմը գրավել Թուրքիային»:

Ակնհայտ է, որ Թուրքիայի մերձեցումը Իրանին և Ռուսաստանին կարող է վնասել տարածաշրջանում ԱՄՆ շահերին: ԱՄՆ պաշտոնատար անձինք պնդում են, որ Մոսկվայից S-400 գնելու Անկարայի որոշումը, մի կողմից զգալի բյուջե է ապահովում   Ռուսաստանի համար, մյուս կողմից վտանգում է  ՆԱՏՕ-ի ռազմական տեխնոլոգիաները և ռազմական անձնակազմը:

Չնայած ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների անարդյունավետությանը, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու Վաշինգտոնի պաշտոնյաների փորձը ցույց է տալիս, որ բացակայում են Թուրքիային դիմակայելու և այդ երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության ձախողման մատնելու  համապատասխան մեխանիզմները: