Մամուլի տեսություն 18.12.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i129876-Մամուլի_տեսություն_18.12.2020
Ադրբեջանի նախագահն ասել է, որ Հայաստանը ստիպված էր ստորագրել Լեռնային Ղարաբաղի վերջերս կնքված համաձայնագիրը, այլապես երբեք դա իր կամքով չէր անի:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 18, 2020 12:43 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18.12.2020

Ադրբեջանի նախագահն ասել է, որ Հայաստանը ստիպված էր ստորագրել Լեռնային Ղարաբաղի վերջերս կնքված համաձայնագիրը, այլապես երբեք դա իր կամքով չէր անի:

Էթեմադ օրաթերթ

Ռուսական լրատվամիջոցներից մեկը պնդում է, որ Ալիևն ԱՄՆ-ին և Ֆրանսիային «դուսր է մղել» Ղարաբաղից

«Վզգլյադ» ռուսական օրաթերթը գրել է. «Իլհամ Ալիևը անցած շաբաթ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությանն անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ես ձեզ չեմ հրավիրել այցելել Բաքու:  Ձեր մտահղացումն էր գալ այստեղ, ես դա կարող եմ կրկին ասել լրատվամիջոցների և տեսախցիկների առջև և հայտարարել, որ ես այստեղ չեմ հրավիրել Մինսկի խմբին»:

Ըստ ռուսական թերթի, Ադրբեջանի նախագահն ասել է, որ ղարաբաղյան  հակամարտության կարգավորումը փոխեց իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Հայաստանը ստիպված է եղել ստորագրել խաղաղության պայմանագիրը, այլապես երբեք դա իր կամքով չէր անիի:

Ալիևը նշել է. «Մենք էինք նրանց ստիպում դա անել, ոչ թե Մինսկի խումբը: Մենք և նախագահ Պուտինը դա արեցինք: Սա փաստ է, և եթե Պուտինը չփորձեր, հիմա իրավիճակն այլ կլիներ»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Մակրոնը վարակվել է  կորոնավիրուսով

Այդ մասին հայտարարել է Ելիսեյան պալատը:

Հայտարարության մեջ ասված է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

 

Իրան օրաթերթ

Թրամփը ստորագրել է  միջուկային էներգիան օգտագործելու հրաման

Սպիտակ տան մամուլի գրասենյակի կողմից հրապարակված   փաստաթղթի համաձայն, ԱՄՆ պաշտոնաթող նախագահը ստորագրել է հրաման՝ տիեզերքում ԱՄՆ առաջատար դերն ապահովելու նպատակով  միջուկային էներգիան օգտագործելու հրամանը:

«Տիեզերքում միջուկային էներգիայի համակարգերը անվտանգ և մշտապես օգտագործելու կարողությունը կարևոր նշանակություն ունի տիեզերքում ԱՄՆ ռազմավարական գերակայության և առաջնորդության պահպանման և առաջխաղացման համար», - ասվում է փաստաթղթում:

ԱՄՆ պաշտոնաթող նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է զարգացնել ուրանի վառելիք մշակելու կարողությունը, որը հնարավոր կլինի օգտագործել լուսնի մակերեսին և այլ նպատակներով:

 

Համշահրի օրաթերթ

Ինչո՞ւ Իսրայելը ի վիճակի չէ հայտնաբերել իրանական հրթիռները

Սիոնիստական ​​թերթը գրել է. «Իրանին հաջողվել է արդիականացնել թևավոր հրթիռները և դրանց հեռահարությունը հասցնել Թել Ավիվին համարժեք հեռավորությունների: Հետևաբար, Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության կառույցները բերված են պատրաստ վիճակի?:

Սիոնիստական ​​«Եդիոթ Ահրոնոթ» թերթը գրել է. «Սիոնիստական ​​ռեժիմի անվտանգության և ռազմական կառույցներում  Իրանի թևավոր հրթիռներից առկա վախի պատճառով,   բանակն ավելի շատ ջանքեր է գործադրել այդ հրթիռներին հակազդելու համար»:

 

armeniasputnik.am

Վրաստանն ադրբեջանական գազի համար հատուկ զեղչ է ստացել

Վրաստանը գրեթե ամբողջությամբ ապահովում է երկրի պահանջարկը Ադրբեջանից ներմուծվող գազի հաշվին։ Զեղչը թույլ կտա պահպանել բնակչության համար բնական գազի գնի կայունությունը։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Վրաստանը 200 մլն խմ սոցիալական գազ կստանա Ադրբեջանից իջեցված սակագներով։ Sputnik Վրաստանի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է երկրի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Գախարիան:

Համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հետ հանդիպման ընթացքում:

Վրաստանը գրեթե ամբողջությամբ ապահովում է երկրի պահանջարկը Ադրբեջանից ներմուծվող գազի հաշվին։ Վրաստանի բնական գազի 2020 թվականի հաշվեկշռի համաձայն ՝ կանխատեսվում է, որ «երկնագույն վառելիքի» սպառումն ընթացիկ տարում կհասնի 2,5 մլրդ խմ-ի. 170 մլն խմ ծավալով մատակարարումներ սպասվում են Ռուսաստանից: Գազի մնացած պահանջարկը նախատեսվում է ծածկել Ադրբեջանից ներմուծման հաշվին։

Ստորագրված համաձայնագրի շնորհիվ Վրաստանի կառավարությունը կկարողանա դեռ երկար ժամանակ պահպանել բնական գազի կայուն գինը բնակչության համար։

Նշվում է նաեւ, որ Հարավային գազային միջանցքի չորրորդ փուլի ավարտից հետո, որով նավթը Եվրոպա կհասցվի Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող «Շահդենիզ» հանքավայրից, Վրաստանի տարածքով կտեղափոխվի ադրբեջանական գազի ավելի մեծ ծավալ։ Դրա շնորհիվ երկիրը կկարողանա ավելի արտոնյալ գնով ձեռք բերել ադրբեջանական գազը։

 

armeniasputnik.am

Հայաստանը ծանր ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն ունի. Կոտենոկը տարբերակ է առաջարկում

Ռազմական լրագրողը նշում է, որ Հայաստանը ծանր մարտահրավերի առջև է հայտնվել, բայց կարող է հաղթահարել արժանապատվորեն։

 Ժողովրդի համախմբում, զինված ուժերի վերակազմավորում և Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացում․ սա կօգնի Հայաստանին արժանապատվորեն ընդունել ծանր մարտահրավերը, ինչպես նաև հաղթահարել հետպատերազմական իրավիճակը։ Դրանում համոզված է «Сегодня.ру» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը։

«Պետք է հաղթահարել հասարակության պառակտումը, Արցախում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով կազմալուծումն ազդում է մարդկանց տրամադրության վրա։ Համախմբող մեծ դեր կարող է խաղալ եկեղեցին, Ամենայն հայոց կաթողիկոսը», - Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Կոտենոկը։

Նրա խոսքով՝ հասարակության համար շատ կարևոր է ձերբազատվել ապակառուցողական և պարտվողական տրամադրություններից։ Բացի այդ, նա վստահ է, որ Հայաստանը պետք է վերաձևավորի Զինված ուժերը, վերազինի բանակը ժամանակակից մարտական տեխնիկայի նմուշներով:

Լրագրողը նշեց, որ որևէ «մայդան» օգուտ չի տա հայ ժողովրդին։

Ստեղծված իրավիճակը հնարավոր է հաղթահարել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման միջոցով։ Կոտենոկը հիշեցրեց հայտնի խոսքը` ընկերոջդ փորձանքի ժամանակ ես ճանաչում, և ավելացրեց` հենց Ռուսաստանը խաղաղապահ զորակազմ մտցրեց՝ կանգնեցնելով սարսափելի սցենարի զարգացումը, որի առջև կանգնած էր Հայաստանը։ Նա կարծում է, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը խորացնել նոր դաշնակցային պայմանագրի միջոցով։

«Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, միջազգային հանրությունը միայն հանդիմանում է, սաստում, բաց իրական օգնություն միայն Ռուսաստանը կարող է ցուցաբերել»,-ասաց Կոտենոկը։

Ռազմական թղթակիցը կարծում է, որ Ռուսաստանի հնարավորություններն անսահմանափակ չեն, երկիրը կապված է որոշակի հանգամանքներով: Սակայն հենց Ռուսաստանը կարողացավ հսկայական խաղաղապահ օգնություն և աջակցություն ցուցաբերել Արցախի հայ բնակչությանը, որը կանգնած էր նոր ցեղասպանության վտանգի առջև։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

armenpress.am

Պուտինը ԼՂ պատերազմի պատճառով ահաբեկչության ռիսկի տարածման մեծացում է տեսնում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմը մեծացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման սպառնալիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասաց ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:

«Մենք բոլորս մտահոգված էինք զինված հակամարտությամբ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, որում ներգրավված էին բոլորիս մտերիմ ԱՊՀ անդամ-պետություններ` Ադրբեջանն ու Հայաստանը: Ռազմական բախումները, դժբախտաբար, հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին առանց այդ էլ ոչ հեշտ իրավիճակը Անդրկովկասում և մեծացրին ահաբեկչության վտանգի տարածման ռիսկը»,- ասաց Պուտինը:

Վլադիմիր Պուտինը հավելեց, որ ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի իրավիճակը նորից չսրվի:

Կան Հայաստանի և մի շարք այլ երկրների կողմից ապացուցված տվյալներ, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ն Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմում Ադրբեջանին աջակցել են նաև Թուրքիան և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչները:

 

armenpress.am

Չինաստանի ԱԳՆ-ում 2021 թվականն առանձնահատուկ են համարել ռուս-չինական հարաբերությունների համար

 Հաջորդ տարին առանձնահատուկ կլինի ռուս-չինական հարաբերությունների համար, քանի որ կողմերը նշելու են Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 18-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել Էր, որ ինքը շատ բարի եւ վստահելի հարաբերություններ ունի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի հետ: Նա նշել Է, որ Ռուսաստանն ու Չինաստանը համընկնող շահեր ունեն բազմաթիվ ուղղություններով: «Հաջորդ տարին հատուկ նշանակություն ունի Չինաստանի եւ Ռուսաստանի համար:

Կողմերը նշելու են «Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ ռուս-չինական պայմանագրի ստորագրման 20-ամյակը, դա լինելու Է հետագա զարգացման եւ բազմամյա բարեկամության ավանդույթների փոխանցման տարի»,-հայտարարել Է Վան Վենբինը՝ մեկնաբանելով Պուտինի խոսքը:

Նա նշել Է, որ երկու երկրների առաջնորդների ռազմավարական ղեկավարությամբ եւ երկու ժողովուրդների ջանքերի շնորհիվ Չինաստանն այն բանի լիակատար վստահությունն ունի, որ կողմերը կկարողանան պաշտպանել երկկողմ համագործակցության սրընթաց զարգացման միտումը: Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության վերաբերյալ ռուս-չինական պայմանագիրն ստորագրվել Է 2001 թվականի հուլիսի 16-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Ռուսաստանցիների մեծամասնությունը պլանավորում Է Նոր տարին դիմավորել տանը. հարցում

  Ռուսաստանցիների մեծամասնությունը պլանավորում Է Նոր տարին դիմավորել տանը. այդ տոնը շատերի համար կարեւոր Է, քանի որ նոր հույսեր եւ հավատ Է ներշնչում ապագայի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Հասարակական կարծիքի» ֆիմնադրամի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Հետազոտության տվյալներով՝ քաղաքացիների մեծամասնությունը (86 տոկոսը) Ամանորը դիմավորելու Է տանը, միայն 5 տոկոսն Է հյուր գնալու, իսկ 4 տոկոսը՝ աշխատանքի վայրում, 3 տոկոսը դժվարացել Է պատասխանել: Հարցման մասնակիցների 85 տոկոսի համար դա կարեւոր տոն Է, 12 տոկոսը հակառակ կարծիքին Է, իսկ մնացածները (3 տոկոսը) դժվարացել են պատախանել:

Առաջին հերթին Ամանորը կարեւոր Է ռուսաստանցիների համար, որովհետեւ նրանց համար այդ տոնն ավելի լավ ապագայի հույս Է (36 տոկոս), ինչպես նաեւ ավանդույթ (16 տոկոս), ընտանեկան տոն կամ հանդիպում մերձավորների հետ (15 տոկոս), ուրախության, հմայության մթնոլորտ Է, ամանորյա ատրիբուտներ եւ նվերներ են (11 տոկոս): Նշվում Է, որ հարցվածների կեսից ավելիին (56 տոկոս) գոհացնում Է ամանորյա հանգստյան օրերի քանակը, 25 տոկոսը կցանկանար, որ դրանք ավելի քիչ լինեին, 10 տոկոսը՝ որպեսզի դրանք շատ շատ լինեին, 8 տոկոսը դժվարացել Է պատասխանել: Ինչպես նշված Է հարցման մեջ, քաղաքացիների մեծամասնության (88 տոկոս) ընտանիքում ավանդույթ Է ամանորի տոնածառը զարդարելը, նրանց 49 տոկոսն արհեստական տոնածառ Է դնում, 29 տոկոսը՝ բնական, իսկ 10 տոկոսը՝ ե՛ւ այն, ե՛ւ այն:

Նաեւ ռուսաստանցիների գրեթե կեսը (42 տոկոսը) պլանավորում Է տոնածառը դնել Նոր տարուց մի քանի օր առաջ, 21 տոկոսն ավելի շուտ, 13 տոկոսը՝ տոնի նախօրեին՝ դեկտեմբերի 30-31-ին, 10 տոկոսն արդեն զարդարել Է այն, 3 տոկոսը դժվարացել Է պատասխանել: Բացի այդ, ճշտվում Է, որ հարցման մասնակիցների 57 տոկոսը սովորաբար ամանորյա տոնածառը հավաքում Է հին Նոր տարուց հետո, 24 տոկոսը դա անում են ավելի ուշ, իսկ 7 տոկոսը՝ Սուրբ Ծնունդից հետո, 1 տոկոսը դժվարացել Է պատասխանել: Համառուսաստանյան հեռախոսային հարցումն անցկացվել Է դեկտեմբերի 11-13-ին 18 եւ ավելի բարձր տարիքի 1000 քաղաքացիների շրջանում՝ շարժական եւ ստացիոնար հեռախոսների համարների պատահական ընտրության մեթոդով: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,8 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: