Մամուլի տեսություն 22.12.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130032-Մամուլի_տեսություն_22.12.2020
Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի վտանգավոր մուտացիա, ինչը մտահոգություններ է առաջացրել այլ երկրներում:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 22, 2020 09:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22.12.2020

Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի վտանգավոր մուտացիա, ինչը մտահոգություններ է առաջացրել այլ երկրներում:

Մադոմսալարի  օրաթերթ

Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի մուտացված շտամ

Բրիտանիայում կորոնավիրուսի մուտացված շտամի հայտնաբերման հետ կապված մտահոգությունները շարունակվում են. Տարբեր երկրներ, այդ թվում նաև եվրոպական, նոր սահմանափակումներ են մտցնում Բրիտանիայի հետ ցամաքային ու օդային հաղորդակցություններում:

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակի հայտնաբերումը ոչ միայն լուրջ մտահոգություններ է առաջացրել այդ երկրում, այլև երկրից դուսր: Ամանորի նախօրեին նոր տեսակի կորանավիրուսի հայտնաբերումը լուրջ մարտահրավեր է դարձել Բորիս Ջոնսոնի կառավարության համար:

 

Քեյհան օրաթերթ

Հաքերային հարձակման է ենթարկվել ԱՄՆ 18,000 կազմակերպություն

ԱՄՆ պետական ​​գործակալությունների վրա կիբերհարձակման մասին առաջին զեկույցից ավելի քան մեկ շաբաթ անց, այդ երկրի հետախուզական և անվտանգության գործակալությունները հայտարարել են, որ հարձակումները շարունակվում են, և վնասի չափը դեռ հայտնի չէ՝ հարձակման բարդության և մասշտաբի պատճառով:

Ըստ հաղորդագրությունների՝ հաքերային հարձակման են ենթարկվել Պենտագոնը, Պետդեպարտամենտը, Ֆինանսների նախարարությունը, Ազգային անվտանգության վարչությունը և Միջուկային անվտանգության վարչությունը:

 

Ջավան օրաթերթ

Իրանում արտադրվում է քաղցկեղի ախտորոշման փաթեթ

Ջավան օրաթերթը հաղորդում է, որ գիտահետազոտական ոլորտում քաղցկեղի ախպտորոշման ELISA մեթոդի վրա աշխատող ընկերությունը նախորդ օրը հայտարարել է, որ կառավարության աջակցությամբ, շուկային ներկայացրել է քաղցկեղի ախպտորոշման 196 և 192 փաթեթները:

Այս արտադրանքն իր բարձր որակի պատճառով կարող է մրցակցել արտասահմանյան նույնտիպ արտադրանքի հետ:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Իրանի առաջնորդը հյուրընկալվել է իրանահայերի ընտանիքում

Իրչանի բարձրաստիճան հոգևորական Մուսավի Քաշանին վերջերչս Ջամե Ջամ օրաթերթին պատմել է մի հուշ Այաթոլլահ Խամենեիի նախագահության շրջանից մի հուշ: Նա սել է. «Իր նախագահության շրջանում,  այաթոլլահ Խամենեին  մի օր այցելեց Թեհրանի Մաջիդիե թաղամաս՝ իրանահայ նահատակների ընտանիքներին: Նահատակների մի քանի ընտանիքների հետ հանդիպելուց հետո նա հարցրեց, թե արդյոք թաղամասում կա՞ նահատակի այլ ընտանիք: Պարզվեց որ այդ թաղամասում կար նահատակի ևս մեկ ընտանիք:  

Այաթոլլահ Խամենեին այցելեց նաև այդ նահատակի ընտանիքին և  ջերմ վերաբերմուքն ցուցաբերեց նրանց նկատմամբ: Իսկ հյուրասիրության ժամանակ, այաթոլլահ Խամենեին մեզ նույնպես առաջարկեց օգտվել հյուրասիրությունից ցույց տալով, որ մեր միջև որևէ տարբերություն չկա»:

Քաշանին հավելում է, որ առաջնորդի ֆաթվայի համաձակյն, քրիստոնյաները և մյուս աստվածային կրոնների հետևորդները մաքուր են:

Հատկանշական է, որ ժամանակին որոշ  մուսուլման հոգևորականների կողմից եղել են ֆաթվաներ, որոնք արգելել են ընդունել քրիստոնյաների հյուրասիրությունը:

 

armeniasputnik.am

Ամենամեծ խմբաքանակը. Ռուսաստանից 35 վագոն բեռ է ուղարկվել Արցախին օգնելու համար

Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետներն այս պահին բեռնաթափել են 9 վագոն:

Ռուսաստանից 35 վագոն հումանիտար օգնության բեռ է բերվել Արցախ` հակամարտությունից տուժած շրջանների համար։ Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, սա ուղարկված ամենամեծ խմբաքանակն է:

Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետներն այս պահին բեռնաթափել են 9 վագոն և 5 հարթակ:

«Հետագա տեղափոխման համար արդեն պատրաստ են 5 հրշեջ ավտոցիստեռն, 4 մարդատար ՈւԱԶ, 10 դիզել-գեներատոր, ինչպես նաև 280 խորանարդ մետր սղոցանյութ և շուրջ 35 հազար կենցաղային պարագաներ։ Ընդհանուր առմամբ բեռնաթափվել է ավելի քան 250 տոննա», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշված տեխնիկան և կենցաղային իրերը ՌԴ ԱԻՆ-ի 25 բեռնատար մեքենաներով կտեղափոխվեն Ստեփանակերտ։ Ավելի ուշ դրանք կբաշխվեն ըստ տրման կետերի շրջաններում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը 1,2 հազար տոննա մարդասիրական օգնությունից բաղկացած 54 վագոն կուղարկի Արցախ:

 

armeniasputnik.am

 

Ինչպես խուսափել սթրեսից բխող շատակերությունից. 4 խորհուրդ սննդաբանից

Ուտելու ցանկությունը, անառողջ սննդին դիմակայելու անկարողությունը պայմանավորված է որոշումների կայացման և իմպուլսային վերահսկողության համակարգի փոփոխություններով, ինչը բնորոշ է սթրեսներին։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Սթրեսի հետևանքով առաջացած անընդհատ ուտելու ցանկությունը կարելի է հաղթահարել, եթե հիշեք 4 պարզ խորհուրդ: Դրանք տվել է Enzymedica UK-ի առաջատար աննդաբան և խորհրդատու Մեյ Սիմպկինը, փոխանցում է Express-ը։

Նրա խոսքով ՝ ուտելու ցանկությունը, անառողջ սննդին դիմակայելու անկարողությունը պայմանավորված են որոշումների կայացման և իմպուլսային վերահսկողության համակարգի փոփոխություններով, ինչը բնորոշ է սթրեսային վիճակներին:

Առաջին հերթին պետք է այնպես անել, որ ձեր աչքը վնասակար ուտելիքներ հնարավորինս քիչ տեսնի: Դուք կարող եք պարզապես շրջանցել սուպերմարկետը, հրուշակեղենի խանութը:

Երկրորդ պարզ եղանակն ավելի շատ ջուր խմելն է, քանի որ մարդիկ հաճախ ծարավի զգացումը քաղցի տեղ են ընդունում։ Ընդ որում, դուք կարող եք խմել ոչ միայն մաքուր ջուր, այլ նաև թեյ և նույնիսկ ուտել ապուրներ։

Փորձագետը նաև խորհուրդ է տվել ավելի սեփական ձեռքերով շատ պատրաստել ուտելիքներ, քան գնել պատրաստիներ կամ կիսաֆաբրիկատներ։

Սթրեսի ժամանակ շատ չուտելու չորրորդ կարևոր խորհուրդը, ըստ դիետոլոգի, ֆիզիկական ակտիվության պահպանումն է։ Ֆիզիկական վարժությունները բարձրացնում են տրամադրությունը, հանում լարվածությունը, օգնում է ազատվել ավելորդ կալորիաներից։

 

armenpress.am

 

Թրամփի կողմնակիցները նրա երկրորդ ժամկետի համար «երդմնակալություն» են պատրաստում

 ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները պլանավորում են նրա համար այլընտրանքային «առցանց երդմնակալություն» անցկացնել այն օրը, երբ երդում կտա երկրի նոյեմբերյան ընտրություններում հաղթանակ տարած Ջո Բայդենը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Facebook-ի միջոցառման Էջում նշվել Է, որ այն կանցկացվի ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով հունվարի 20-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 21:00-ին): Նկարագրության մեջ ասվում Է, որ այն կազմակերպելու են Թրամփի մի խումբ կողմնակիցներ՝ թվով 325 հազար մարդ, որոնք կապված չեն որեւիցե պաշտոնական կազմակերպության հետ:

Միջոցառմանը մասնակցելու ցանկություն Է հայտնել 62 հազար մարդ: Facebook-ը Էջ Է նշել՝ հիշեցնելով, որ «ԱՄՆ-ի ընտրված 46-րդ նախագահը, նոյեմբերի 3-ին անցկացված ընտրությունների արդյունքներով, Ջո Բայդենն Է»:

Բայդենի հաղթանակը հաստատել Է քվեատուների քվեարկությունը, որով նա հավաքել Է 306 ձայն (հաղթանակի համար անհրաժեշտ Է 270-ը), պաշտոնապես հունվարի 6-ին այն պետք Է հաստատի Կոնգրեսը: Թրամփն իր պարտությունը մինչեւ այժմ չի ընդունել եւ շարունակում Է Բայդենի հաղթանակը վիճարկել դատարաններում: Ավելի վաղ նրա ներկայացուցիչները հայտարարել են, որ անցկացնելու են քվեատուների այլընտրանքային քվեարկություն, որի արդյունքները նույնպես կուղարկվեն Կոնգրես, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Բայդենն ուղիղ եթերում COVID-19-ի դեմ պատվաստում է ստացել

  ԱՄՆ-ի ընտրված նախագահ Ջո Բայդենն ուղիղ եթերում ստացել Է COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բայդենը կնոջ՝ Ջիլի հետ միասին պատվաստում Է ստացել Դելավերի նահանգում:

Միջոցառումը հեռարձակել են մի շարք ամերիկյան հեռուստաալիքներ, մասնավորապես, CNN-ը եւ MSNBC-ը: CBS հեռուստաալիքն իր հերթին հաղորդել Է, որ Բայդենին եւ նրա կնոջը ներարկել են Pfizer ընկերության պատվաստանյութ:

 Ավելի վաղ ներարկում Էին արել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսին եւ նրա կնոջը՝ Քերոնին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը կորոնավիրուսով հիվանդացել Էր աշնանը, դեռ պատվաստում չի ստանա:

Ամերիկյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ավելի վաղ Բայդենը հայտարարել Էր, որ ցանկանում Է ԱՄՆ-ի բնակիչներին համոզել պատվաստանյութի անվտանգության առումով՝ անձամբ անելով ներարկումը: Անցած շաբաթ ԱՄՆ-ում մեկնարկել Է զանգվածային պատվաստումը՝ Pfizer եւ BioNTech ընկերությունների պատվաստանյութով, որի արդյունավետությունը, եզրափակիչ կլինիկական փորձարկումների արդյունքներով, կազմել Է 95 տոկոս:

Այս երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, ԱՄՆ-ում մեկնարկել Է Moderna ընկերության պատվաստանյութով պատվաստումը, դրա արդյունավետությունը գնահատվում Է 94,1 տոկոս: Այս պատվաստանյութերի անհետաձգելի օգտագործմանը հավանություն Է տվել Սննդամթերքների եւ դեղամիջոցների որակի սանիտարական հսկողության վարչությունը (FDA), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: