Մեկնաբանություն․Սիոնիստական ռեժիմի սպառնալիքների իրական բնույթը և ԱՄՆ-ի սուզանավը
ԱՄՆ-ն իր միջուկային սուզանավը Պարսից ծոց գործուղելով մտադիր է իր ուժը ցուցադրել և նախազգուշացնել Իրանի իսլամական հանրապետությանը , իսկ Սիոնիստական ռեժիմն էլ զգուշացրել է Իսլամական հանրապետության ու Դիմադրության առանցքի դեմ հարձակվելու կապակցությամբ, բայց ճշմարտությունն այլ է:
ԱՄՆ ծովուժը սովորաբար իր սուզանավերի տեղը չի բացահայտում, սակայն երբ հայտարարում է, որ USS Georgia սուզանավը Հորմոզի նեղուցով Պարսից ծոց է մտել և նույնիսկ իր ուժը ցուցադրող զավեշտալի նկարներ է կցում այդ լուրին, դա նշանակում է, այդ երկիրն իր ողջ կարողությունը գործի է դրել որպեսզի կանխի Իրաքում ամերիկացի ահաբեկիչների կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության տարելիցին Իրանի վրիժառական ծրագրի իրականացումը: Ուստի ԱՄՆ-ի ուժի ցուցադրությունը ոչ թե վկայում է նրա հզորության մասին, այլ ցույց է տալիս, որ Վաշինգտոնը վախենում է Իրանի վրեժխնդրությունից:
Մյուս կողմից, այդ երկիրը փորձում է Իրանաֆոբիա տարածելով , ահ ու սարսափ առաջացնել տարածաշրջանում: Վաշինգտոնը փորձում է տարածաշրջանի երկրներին համոզել, որ Իրանը տարածաշրջանում ոչ միայն սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի, այլ տարածաշրջանի բոլոր երկրների համար: Սա երկրորդ պատճառն է, որ ցույց է տալիս, թե ԱՄՆ-ն որքան մտահոգ է տարածաշրջանում Իրանի հեղինակության ու ազդեցության համար: ԱՄՆ-ի հետ Սիոնիստական ռեժիմի համընթացությունը և Իրանի ու Դիմադրության առանցքի դեմ այդ ռեժիմի բանակի գլխավոր շտաբի պետ Ավի Կուխաֆիի սպառնալիքները վկայում են, որ նահատակ Ղասեմ Սուլեյմանիի ու Ֆախրիզադեի սպանության հեղինակները վախենում էն Իրանի վրիժառական հարձակումից:
Սիոնիստական ռեժիմի նախազգուշացումները և ԱՄՆ զորաշարժը դեպի Պարսից ծոց, ատոմային սուզանավի և B-52 ռմբակոծիչի Պարսից ծոց գործուղումը, լոկ Թրամփի վարչակազմի կողմից իշխանության վերջին օրերին հեղինակություն ձեռք բերելու փորձ է:Նրանք անհանգստացած են Իրանի ցավոտ պատասխանից: Ինչպիսին էր Այն ալ-Ասադ ռազմաբազայում տեղի ունեցածը ,երբ Իրանի հրթիռները 2020 թվականի առաջին օրերին ոչնչացրեցին այդ ռազմաբազան և ԱՄՆ-ն չկարողացավ որևէ հակազդեցություն ցուցաբերել ,քանի որ գիտեր ցանկացած հակազդեցության համար մեծ գին է վճարելու և մեկընդմիշտ վերջ կդրվի այդ երկրի ներկայությանը տարածաշրջանում:
Սիոնիստական ռեժիմը ևս քաջ գիտակցում է,որ պատերազմը ծախսատար է: Այդ ռեժիմը իր պաշտոնական զեկույցներում բացեիբաց խոստովանել է այդ ճշմարտությունը: Այդ զեկույցներում հստակեցվել է,որ պատերազմը սկսվելու դեպքում, Հեզբոլլահը կոչնչացնի այդ ռեժիմին: Ուրեմն Իրանի դեմ ԱՄՆ-ի սպառնալի ուղերձների վերաբերյալ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը լոկ սին քարոզչություն է,որի նպատակը Թրամփի և իսլամ աշխարհին դավաճանած երկրների պատիվը բարձր պահելն է: