Մամուլի տեսություն 23.12.2020
«Բրիտանական կորոնավիրուսից» սարսափած բրիտանացիները, սովից վախենալով, գրոհել են խանութները:
Քեյհան օրաթերթ
«Բրիտանական կորոնավիրուսից» սարսափած բրիտանացիները, սովից վախենալով, գրոհել են խանութները:
Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերումից հետո, որն ըստ առողջապահության ոլորտի պաշտոնյաների, «խիստ վարակիչ է» և «վերահսկողությունից դուրս է», Մեծ Բրիտանիան հայտնվել է խորը ճգնժամի մեջ: Աշխարհի շատ երկրներ դադարեցրել են թռիչքները դեպի Բրիտանիա: Ըստ Daily Mail-ի՝՝ վերջին երկու օրվա ընթացքում, Լոնդոնում և այլ քաղաքներում, Ամանորի նախօրեին սարսափահար մարդիկ գրոհել են խանութները՝ տոների ժամանակ սննդի պակաս չունենալու համար: Խանութներից նկարներում երևում է, որ ցուցափեղկերի մեծ ամսը դատարկ են:
Խորասան օրաթերթ
Իրանում կառուցվել է երկրորդ օվկիանոսային տանկերը
Իրանի «Խաթամ ալ-Անբիա» բազայի հրամանատարը հայտարարել է «Սադրա» ընկերությունում երկրորդ օվկիանոսային տանկերի կառուցման մասին, որը կարող է տեղափոխել 750,000 բարել նավթ:
Գեներալ Սաիդ Մոհամմադը նավի շահագործման արարողության ժամանակ ասել է. «Այս նավթատարը կառուցվել է «Սադրա »ընկերությունում՝ օտարերկրյա ընկերության պատվերով և պատրաստ է գործարկվել: Բնակելի մասի տեղադրելուց և ծովային փորձարկումներ կատարելուց հետո, տանկերը պատրաստ կլինի առաքման»:
Էբթեքար օրաթերթ
Եվրոպան զիջո՞ւմներ է անում. Վերադարձ ՀԳՀԾ-ին առա՞նց նախապայմանների
Երեկ տեղի ունեցավ ՀԳՀԾ-ի անդամ երկրների (Իրան, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Բրիտանիա, Եվրամիություն և Գերմանիա) արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հանդիպման մանրամասները չեն հրապարակվում, բայց որոշ արևմտյան լրատվամիջոցներ հաղորդել են, որ Եվրոպան հրաժարվել է ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու նախապայմանից:
Ավելի վաղ, եվրոպական երկրները, հատկապես Գերմանիան, հանդես էին եկել ՀԳՀԾ-ի վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու և համաձայնագրին նոր կետեր ավելացնելու կոչով: Վերջին ամիսներին Եվրոպան ավելի ու ավելի զգայուն է դառնում մարդու իրավունքների խնդիրների, հրթիռային քննարկման և Իրանի տարածաշրջանային գործունեության նկատմամբ:
Համշահրի օրաթերթ
Կորոնավիրուսը հասավ Անտարկտիկա
Անտարկտիկան, որը ժամանակին կորոնավիրուսից զերծ մննացած միակ մայրցամաքն էր, հայտնել է վիրուսի առաջին դեպքերի մասին: Վարակման 36 նոր դեպք է գրանցվել չիլիական հետազոտական բազայի բնակիչների շրջանում, այդ թվում ՝ Չիլիի բանակի 26 անդամների և 10 աշխատակիցների շրջանում:
Իսպանալեզու լրատվամիջոցները երկուշաբթի օրը հաղորդել են գեներալ Բերնարդո Օհիգինս Ռիկլեմի հետազոտական կենտրոնում կորոնավիրուսի բռնկման մասին: Չիլիի զինված ուժերի հայտարարության համաձայն, վերոնշյալ անձնանց կորոնավիրուսի թեստերը դրական են եղել:
armeniasputnik.am
Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ կպահպանի թե՛ ՀՀ-ի, թե՛ Ադրբեջանի հետ․ Գախարիա
Պետք է շատ զգույշ խոսել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շատ զգույշ գնահատել այն, հայտարարել է Վրաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը, ընդգծելով, որ տեղի ունեցածի վերջանական արդյունքները դեռ որևէ մեկի համար պարզ չեն։
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Գեորգի Գախարիան, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ երկիրը կպահպանի չեզոքությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Նա հայտարարել է, որ մտադիր է պահպանել բարիդրացիական հարաբերությունները ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։
Չնայած տարածաշրջանում հակամարտության հետ կապված դժվարին մարտահրավերներին, Վրաստանը կարողացավ չեզոքություն պահպանել, որը հնարավորություն տվեց «բարիդրացիական հարաբերություններ պահպանել հարևանների հետ»,-հայտարարել է Գախարիան։
Դա շատ կարևոր է, որպեսզի Վրաստանը հետագայում ևս կարողանա իրականացնել բարիդրացիության տարածաշրջանային ֆունկցիան, ընդգծել է նա։
«Պետք է շատ զգույշ խոսել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին և շատ զգույշ գնահատել այն, քանի որ տեղի ունեցածի վերջանական արդյունքները դեռ որևէ մեկի համար պարզ չեն։ Դրա համար ժամանակ է հարկավոր, որպեսզի մենք տեսնենք այդ փոփոխությունների ուրվագծերը, ինչն անհրաժեշտ է դրանց վերաբերյալ Վրաստանի դիրքորոշման համար»,-հայտարարել է Գախարիան։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախյան ռազմաճակատում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
armeniasputnik.am
Պուտինն օրենք է ստորագրել. ՌԴ նախկին նախագահը ցմահ սենատորության իրավունք կստանա
Օրենքը հստակեցնում է, որ Դաշնության խորհրդի կազմում, բացի յուրաքանչյուր տարածաշրջանի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներից, ընդգրկվում են նաև ՌԴ-ի 30-ից ոչ ավելի ներկայացուցիչներ:
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դաշնության խորհրդի ձևավորման կարգի մասին դաշնային օրենքը, որով երկրի ղեկավարը նախագահական լիազորությունները դադարեցնելուց հետո կարող է սենատոր դառնալ և ցմահ քվոտայի հավակնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Օրենքի համաձայն՝ ՌԴ նախկին նախագահը սենատորի կարգավիճակ է ձեռք բերում Դաշնության խորհրդին անհրաժեշտ փաստաթղթերի առկայությամբ դիմում ներկայացնելու պահից: Դիմումը կարող է ներկայացվել լիազորությունների դադարեցման օրվանից հետո երեք ամսվա ընթացքում: Նախագահը, որի լիազորությունները դադարեցվել են նախքան օրենքի ընդունումը, կարող է դա անել ցանկացած ժամանակ։
Օրենքը հստակեցնում է, որ Դաշնության խորհրդի կազմում, բացի յուրաքանչյուր տարածաշրջանի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներից, ընդգրկվում են նաև ՌԴ-ի 30-ից ոչ ավելի ներկայացուցիչներ, որոնց նշանակում է նախագահը և որոնցից ոչ ավելի, քան յոթը կարող են նշանակվել ցմահ։ Սենատորների լիազորությունները ցմահ իրականացնող ՌԴ ներկայացուցիչներ կարող են նշանակվել այն քաղաքացիները, որոնք պետական և հասարակական գործունեության ոլորտում երկրին մատուցած ակնառու ծառայություն ունեն:
ՌԴ ներկայացուցիչ-սենատորները նախագահի հրամանագրով նշանակվում են վեց տարի ժամկետով կամ ցմահ (ոչ ավելի, քան յոթ մարդ)։ Սենատորների նշանակումը նախագահի իրավունքն է, բայց ոչ պարտականությունը, և կարող է իրականացվել ցանկացած ժամանակ՝ նրա հայեցողությամբ:
«Դաշնության խորհրդի ձևավորման կարգի մասին» օրենքի նոր ձևակերպման հեղինակը ՌԴ նախագահն է: Փաստաթուղթը ստորագրվել է Սահմանադրության փոփոխությունների իրականացման շրջանակներում։
armeniasputnik.am
Ալ Ջազիրայի և Associated Press-ի Աֆղանստանի թղթակիցը սպանվել է իր տան առաջ
Լրագրողի սպանությունը դատապարտել է «Թալիբան» արմատական շարժումը՝ ցավակցություն հայտնելով զոհվածի ընտանիքին։ Շարժումը հերքել է միջադեպին իր մասնակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Աֆղանցի լրագրող Ռախմատուլլա Նիկզադը, որը համագործակցում էր միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ, սպանվել է Ղազնի նահանգում անհայտ անձանց կողմից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Tolo News հեռուստաալիքը:
«Ալ Ջիզիրա» հեռուստաալիքի և «Ասոշիեյթեդ Պրես» գործակալության թղթակից Ռախմատուլլա Նիկզադը նաև նահանգի լրագրողների միության ղեկավարն էր:
Ոստիկանության տվյալներով ՝ նա սպանվել է իր տան դիմաց ։
Լրագրողի սպանությունը դատապարտել է "Թալիբան" արմատական շարժումը ՝ ցավակցություն հայտնելով զոհվածի ընտանիքին ։ Շարժումը մերժել է միջադեպին իր մասնակցությունը։
«Մեծ վշտով տեղեկացանք Ղազնի նահանգում պրոֆեսիոնալ լրագրող Ռախմատուլա Նիկզադի սպանության մասին։ Մենք խստորեն դատապարտում ենք այս ստոր գործողությունը և մեր ցավակցություններ հայտնում պարոն Նիկզադի ընտանիքին: Նրա մահը կորուստ է մեր երկրի համար», - գրել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը ։
Աֆղանստանում վերջին երկու ամսում սպանվել է հինգ լրագրող։
armenpress.am
Երևանի Կենտրոնի ավտոկայանատեղիները կարող են ծառայել որպես թաքստոց. նկուղների խնդիրը մտահոգիչ է
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում որպես թաքստոց և ապաստարան կարող են ծառայել բազմաբնակարան շենքերի նկուղները, ավտոկայանատեղիները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով նկուղները որպես ապաստարան օգտագործելու հարցին:
«Երևանում ունենք 4622 բազմաբնակարան շենք, սակայն ոչ բոլորում կա նկուղ: Մայրաքաղաքում կան և թաքստոցներ, և ապաստարաններ: Հիմնականում բազմաբնակարան շենքերում թաքստոցներ են դառնում նկուղները: Աշխատանքները հեշտ է կազմակերպել Կենտրոն վարչական շրջանում, որտեղ որպես թաքստոց կծառայեն ավտոկայանատեղիները, բազմահարկ շենքերի նկուղները: Պատերազմի ընթացքում այս առումով տարբեր խնդիրներ ի հայտ եկան»,- նշեց Սարգսյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ խոսելով նույն հարցի շուրջ` նշեց, որ Երևանի բազմաբնակարան շենքերի նկուղներում հավաքված աղբը, վիճակը, խնդիրները 1-2 օրում հնարավոր չէ լուծել:
«Իրականում դա հենց բնակիչների սուրբ գործն է նաև դատարկ պահել այդ նկուղները, որոնք իրենք զավթել են, փակել են: Անձամբ ես եմ գնացել, ասել, որ բաց պետք է պահեք նկուղները, բացել եմ, հետո մի քանի օրից նորից փակում են, ասում են՝ մեր ապրանքը կգողանան: Նրանց ասել եմ, եթե մի բան սկսի, այդ ապրանքն է կարևոր, թե բնակիչների կյանքը: Ես հիմա կարող եմ ասել, որ անհավանական է, որ մեկ տարում այդ նկուղները բոլորը դատարկենք: Դրա ՕԳԳ-ն կարելի է մեծացնել, եթե բնակիչները իրենք իրենց նկուղները դատարկեն և տրամադրեն շենքին: Մենք չունենք լծակ, որ ստիպողաբար դատարկենք նկուղները»,- ասաց քաղաքապետը:
armenpress.am
Ավստրիայում հետաքրքրվել են COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութով
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հաղորդել Է ավստրիական բիզնեսի ներկայացուցիչների կողմից կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութերի նկատմամբ դրսեւորած մեծ հետաքրքրության մասին. ուշադրություն են ցուցաբերում նաեւ ՄԱԿ-ի միջազգային հաստատությունները, որոնք տեղակայված են Վիեննայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Կարող եմ նշել նաեւ Ավստրիայի գործարար շրջանների ներկայացուցիչների կողմից ռուսաստանյան պատվաստանյութերի, այդ թվում նաեւ բժշկական արդյունաբերության նկատմամբ դրսեւորած մեծ հետաքրքրությունը: Մեզ հայտնի Է նաեւ, որ այդ թեմայի նկատմամբ ուշադրություն են ցուցաբերում ՄԱԿ-ի միջազգային հաստատությունները, որոնք տեղակայված են Վիեննայում»,-հաղորդել Է Լյուբինսկին:
Մոսկվան COVID-19-ին հակազդելու հարցերի ուղղությամբ Ավստրիայի գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցության հույս ունի, հայտարարել Է Դմիտրի Լյուբինսկին:
«Սկզբունքորեն կարող եմ հաստատել, որ COVID-19-ին հակազդելու հարցերի առնչությամբ կապ Է հաստատվել Ռուսաստանի եւ Ավստրիայի առողջապահության նախարարությունների միջեւ: Դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց Է տեղի ունեցել նախարարների մակարդակով, եւ մենք ավստրիացի գործընկերների հետ արդյունավետ փոխգործակցության հույս ունենք»,-հավելել Է Լյուբինսկին:
armenpress.am
Ճապոնիայի նախարարների կաբինետում բացահայտել են մուտքի նոր սահմանափակումների մանրամասները
13:50, 23 Դեկտեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան Մեծ Բրիտանիայից մուտքը դեկտեմբերի 24-ից փակում Է, բացառություն կկազմեն Ճապոնիայի քաղաքացիները եւ Ճապոնիայում մշտական բնակություն ունեցող օտարերկրացիները, բայց նաեւ նրանց համար մուտքի կանոնները ավելի խիստ կդառնան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Տոկիոյում կայացած մամուլի սուլիսում հայտնել Է կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:«Մեր երկիրն ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով արգելել Էր մուտքը մի շարք երկրներից, ներառյալ Մեծ Բրիտանիան, բացի բացառիկ դեպքերից: Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի մուտացիայի հայտնաբերման կապակցությամբ մենք խստացրել ենք դրա տարածումը կանխող միջոցները: Հոկտեմբերի 1-ից թույլատրվել Է Մեծ Բրիտանիայից ժամանող օտարերկրացիների մուտքը Ճապոնիա՝ ընդունող կողմի երաշխիքի պայմանով, բայց դեկտեմբերի 24-ից այդ թույլտվությունը դադարեցվում Է:Ճապոնացիների եւ Ճապոնիայում ապրող օտարերկրացիների համար, որոնք կարճաժամկետ գործուղման համար այցելել են Մեծ Բրիտանիա եւ այլ երկրներ, սահմանվել են կարանտինի մեղմացումներ՝ Ճապոնիայում երաշխիքի առկայության պայմանով, բայց դեկտեմբերի 24-ից նրանք պարտավոր կլինեն անցնել 14-օրյա կարանտինի»,-ասել Է Կատոն:Նա նաեւ պարզաբանել Է, որ այն բոլոր անձանց համար, ում թույլատրվել մուտք գործել Մեծ Բրիտանիայից Ճապոնիա, պարտադիր կդառնա կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնելը, որն արվել Է մեկնելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ:Գլխավոր քարտուղարը կրկնել Է կառավարության խնդրանքը բնակչությանը՝ ձեռնպահ մնալ Բրիտանիա ուղեւորություններից:Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա: Դեկտեմբերի 19-ին Բրիտանիայում շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել Է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում Է մեծ արագությամբ եւ բնակչությունից Էլ ավելի մեծ զգուշություն Է պահանջում:Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր Է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից:Մի շարք երկրներ այդ նորության ֆոնին հայտարարել են Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: