Մամուլի տեսություն 24.12.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130128-Մամուլի_տեսություն_24.12.2020
Իրանահայերը հույսով և երջանկությամբ են սկսելու նոր տարին:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Դեկտեմբեր 24, 2020 13:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24.12.2020

Իրանահայերը հույսով և երջանկությամբ են սկսելու նոր տարին:

Մարդոմսալարի օրաթերթ

Եվրոպական գլխապտույտն ընդդեմ «բրիտանական կորոնավիրուսի»

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի ավելի վարակիչ ձևի հայտնաբերումից հետո եվրոպական երկրները փորձում են կանխել վիրուսի մուտքը իրենց սահմաններից ներս՝ առանց ընդհանուր համաձայնության և ընթացակարգերի:

Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեըսակի հայտնաբերումից  հետո, ամբողջ Եվրամիությունն այժմ գտնվում է արտակարգ դրության մեջ: Ըստ ԵՄ շրջանակների ՝ երկուշաբթի օրը  այս թեմայով Բրյուսելի պաշտոնյաների առաջին հանդիպումը ոչ մի հստակ արդյունք չի տվել, և պաշտոնյաները պարզապես տեղեկատվություն են փոխանակել երկրների անհատական ​​գործողությունների վերաբերյալ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո  Մաասն ավելի վաղ Եվրամիությանը կոչ էր արել այս վիրուսին դիմակայելու համար որդեգրել մաիսնական ռազմավարություն: 

 

Ջավան օրաթերթ

Քաշքշուկներ Սպիտակ տանը

Նախ՝ ռազմական դրության մասին, ապա՝ սադրանք և միաժամանակյա երդմնակալության մասին լուրեր; Գորևծերի ցուցակ, որ ըստ որոշ աղբյուրների, պետք է ապահովեն ԹՐամփի մնալը Սպիտակ տանը: Իրավիճակը հասել է մի կետի, երբ Թրամփի մրցակիցները, ինչպես նաև համաշխարհային փորձագետները, թերահավատորեն են մոտենումայն հարցին, թե արդյոք նա ընդհանրապես մտադի՞ր է լքել Սպիտակ տունը:

Նենսի Փելոսին, որի  տեսքը  իմպիչմենտի ձախողված պատմության մեջ ոչ ոք չի մոռացել, իր ողջ զայրույթը հավաքել է, որպեսզի թափի պարտված նախագահի գլխին: Փելոսին հայտարարել է, որ եթե Թրամփը չլքի Սպիտակ տունը, ինքը կբռնի նր ամազերից ու ձեռքերից և ոտքերից ու դուսր կշպրտի Սպիտակ տնից:

 

Քեյհան օրաթերթ

Բեռնատարների վարորդների պխնդիրներ և սննդամթերքի խիստ պակաս՝ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման արդյունքում

Բրիտանիայում սկսվել են «բրիտանական կորոնավիրուսի» հայտնաբերման հետցնցումները:

Ըստ Լոնդոնի առողջապահության ոլորտի պատասխանատուների, վիրուսը «խիստ վարակիչ» էր և «անկախառավարելի»:

Եվրոպայի հետ Բրիտանիայի սահմանների փակվելու պատճառով,  տասնյակ հազարավոր ուղևորներ  ու հարյուրավոր բեռնատարներ մնացել են սահմաններին: Sputnik– ի փոխանցմամբ ՝ բեռնատարի վարորդները, ովքեր Դորայի նավահանգստում էին հայտնվել նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով և փորձել են մուտք գործել Ֆրանսիայի տարածք, բախվել են ոստիկանության հետ:

Տեսանյութերում երևում է, թե ինչպես են բեռնատարների հուսահատ վարորդները հարձակվում նավահանգստային պաշտոնյաների վրա, փորձելով մուիքտ գործել Եվրոպա:

 

Իրան օրաթերթ

Ավետիս քեզ, ով սիրտ, որ գալիս է նա, ով Հիսուսի շունչն է բերում

Հիսուս Քրիստոսն աստվածայանի մարգարեներից է, որի անունը հիշվում է  հարգանքով: Նրա ծնունդը համարվում է Աստծու հրաշքներից մեկը, ով իր ծննդով միաստվածություն է պատգամել մարդկությանը, նոր էջ բացելով մարդկային հարաբերություններում և մարդկանց հիշեցնելով իրենց արժանապատվության ու պատվի մասին: Որովհետև Հիսուսը հայտնվեց այնպիսի պայմաններում, երբ գոռոզությունն ու  ագահությունը, հատկապես հոգևորականների շրջանում, կուրացրել էին մարդկանց աչքերը և բարոյական արժեքներն այդ պայմաններում այլևս ի հայտ չէին գալիս:

Ղուրանը Հիսուսին հիշում է լավագույն և ամենավեհ ածականներով, ինչպես՝ Աստծու խոսք, և Աստծու հոգի:

 

armeniasputnik.am

Կոնֆլիկտային ներուժն Անդրկովկասում պահպանվում է․ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբ

 Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբում նշել են, որ իրանա-ամերիկյան հարաբերությունների լարվածության աստիճանը չի նվազում։

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Ընթացիկ միջազգային իրավիճակը գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության հետագա սրում է խոստանում, Անդրկովկասում կոնֆլիկտային ներուժը պահպանվում է։ Այսօր արտերկրյա ռազմական կցորդների ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտապի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

«Աշխարհում լարվածության աճին նպաստում է ահաբեկչության ու ծայրահեղականության ծավալների ընդլայնումը, շարունակվող գլոբալ տնտեսական անկումը` կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին, նաև մի շարք պետությունների ապակառուցողական արտաքին քաղաքականությունը», - ասել է Գերասիմովը։

Նրա խոսքով՝ ահաբեկչական ակտիվություն է պահպանվում Սիրիայում, Իրանում, Աֆղանստանում ու Լիբիայում։ Գլխավոր շտաբի պետն ավելացրել է, որ չի նվազում նաև լարվածության աստիճանն իրանա-ամերիկյան հարաբերություններում։

 

 

armeniasputnik.am

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը

Չավուշօղլուն կայցելի Սոչի՝ մասնակցելու ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին, որը գործում է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցեր կքննարկեն Սոչիում:

Նա հայտնեց, որ Թուրքիայի արտգործնախարարը Ռուսաստան կայցելի դեկտեմբերի 29-ին ռուս գործընկերոջ հրավերով։

Զախարովայի խոսքով՝ Չավուշօղլուն կայցելի Սոչի՝ մասնակցելու ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստին, որը գործում է Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակում:

«Նախատեսվում է մանրամասն մշակել այն ընթացիկ հարցերը, որոնք կապված են նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ», - ասաց նա՝ հավելելով, որ շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերի նվազեցման և հումանիտար օգնության տրամադրման վրա:

Ըստ Զախարովայի՝ ուշադրության կենտրոնում կլինի Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնի գործունեության կարգավորումը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

 

armenpress.am

ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը ԱԺ փոխխոսնակին ներկայացրել է պատերազմից հետո կատարված աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Աժ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կաքը:

«Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ  պատասխանատու գործում: Կարևորելով Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի գործունեությունն այս դժվարին իրավիճակում՝ ԱԺ փոխնախագահը նաև իր երախտիքն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանն սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման, անհայտ կորած և վիրավորում ստացած անձանց որոնողական աշխատանքների, ռազմագերիների և այլ պահվող անձանց ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաև ռազմական գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիական բնակչությանը ԿԽՄԿ կողմից ցուցաբերվող աջակցության համար»,- ասված է հաղորդագրությունում:

Թիերի Ռիբոն մանրամասներ է  ներկայացրել պատերազմական գործողությունների ավարտից հետո  իր ղեկավարած կառույցի կատարած աշխատանքների վերաբերյալ:

Նա տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ն՝ որպես չեզոք և անկողմնակալ կազմակերպություն, մասնակցել է անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին, զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին, հանդիպել է հայ ռազմագերիների հետ, ծանոթացել նրանց պահման պայմաններին: ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը հավաստիացրել է, որ իրենց կազմակերպությունը շարունակելու է  իր միջնորդական մարդասիրական առաքելությունն իրականացնել»,- հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:Խորհրդարանի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմանում օժանդակելու կառույցին՝ աշխատանքներն առավել արագ և արդյունավետ կատարելու համար:

 

armenpress.am

Պուտինի կարևոր որոշումներից մեկը Պետդումայի խոսնակը համարում է ԼՂ իրավիճակի կարգավորման պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելը համարում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակարևոր որոշումներից մեկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահի կայացրած կարևոր որոշումների թվում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հաստատված պայմանավորվածությունը, որը դադարեցրեց ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Դա թույլ տվեց կանգնեցնել արյունահեղությունը և պահպանել մարդկային կյանքերը»,- ասել է Վոլոդինը:

Նա հավելել է, որ, եթե պայմանավորվածությունը ձեռք չբերվեր, ապա Ռուսաստանը շատ մոտ և մեծ խնդիր կունենար: