Մեկնաբանություն. Ալուլայի համաձայնությունը և դրա տարբեր կողմերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i130730-Մեկնաբանություն._Ալուլայի_համաձայնությունը_և_դրա_տարբեր_կողմերը
Հունվարի 5-ին Սաուդյան Արաբիայի Ալուլա քաղաքում տեղի ունեցավ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նիստը, և պաշտոնապես ավարտվեց Կատարի շրջափակումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 07, 2021 18:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ալուլայի համաձայնությունը և դրա տարբեր կողմերը

Հունվարի 5-ին Սաուդյան Արաբիայի Ալուլա քաղաքում տեղի ունեցավ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի նիստը, և պաշտոնապես ավարտվեց Կատարի շրջափակումը:

Այս կապակցությամբ կան տարբեր վերլուծություններ:

Սաուդյան Արաբիան շրջանցեց երեք  երկրներ՝ ԱՄԷ-ին, Բահրեյնին  և Եգիպտոսին, Կատարի հետ համաձայնության գալու համար: Այսպիսով, այս երեք երկրներից ոչ մեկը բարձր մակարդակով չմասնակցեց Ալուլայի նիստին: Սա ցույց է տալիս, որ Կատարի հետ լարվածությունը դեռ առկա է և Պարսից ծոցի համագործակցության խորհրդում դեռ առկա է նաև բևեռացումը:

Ալուլայի համաձայնության հիմնական պարտվողը ԱՄԷ-ն էր: Վերջին ամիսներին ԱՄԷ-ի և Թուրքիայի միջև  լարվածություն է  հասունանում, մինչդեռ Կատարն ընդլայնում է իր հարաբերություններն Անկարայի հետ: Մյուս կողմից, ԱՄԷ-ն հավակնում է ազդեցիկ դերակատար լինել Արևմտյան Ասիայում, ներառյալ արաբական աշխարհում, բայց Սաուդյան Արաբիան Ալուլայի համաձայնագրում փաստորեն շրջանցեց ԱՄԷ-ին: Այդ պատճառով Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Զայեդը չմասնակցեց այդ նիստին: 

Ալուլայի համաձայնությունը ցույց է տալիս,  որ  Կատարի դիմադրության մոտեցումը գերազանցում է Սաուդյան Արաբիայի և մյուս երեք երկրների առավելագույն ճնշման քաղաքականությանը: Վերջին երեքուկես տարվա ընթացքում Սաուդյան Արաբիան և երեք այլ երկրներ  փորձել են  շրջափակման և պատժամիջոցների միջոցով  ճնշում գործադրել Կատարի վրա՝ փոխելու այդ երկրի արտաքին քաղաքականությունը, բայց Դոհայի կառավարությունը և պաշտոնատար անձինք բազմիցս շեշտել են, որ չեն ընդունում իրենց ինքնիշխանության և անկախության խախտումը: Կատարը երբեք չի ընդունել 13 պայմաններից և ոչ մեկը և մասնակցել է Ալուլայի նիստին: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.-«Շնորհավորում եմ Կատարին՝ ճնշումներին  և շորթումներին խիզախ դիմադրության  և  հաջողության համար»: 

Ալուլայի համաձայնագրով ավարտվեց Արևմտյան Ասիայի տարածաշրջանին  Թրամփի պարտադրած կարգը: Վերջին չորս տարիների ընթացքում Թրամփը անարխիկ կարգ է նկատի առել Արևմտյան Ասիայի համար: Այս տեսակ կարգով, ԱՄՆ-ն ողջունում է անարխիան  և   կայունությունն իր շահերին դեմ է համարում և իր շահերն հետապնդում է անարխիկ իրավիճակը գոյատևելու շրջանակում: Ուստի, չնայած Կատարն ու Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների դաշնակիցներն են, Թրամփի վարչակազմն այս տարիների ընթացքում երբեք չի փորձել դադարեցնել լարվածությունը: Սաուդյան Արաբիան օգտագործեց  Թրամփի այս մոտեցումը ՝ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Կատարի նկատմամբ իր արտաքին քաղաքականության մեջ բռնության և գերակայության տրամաբանությունը շարունակելու համար:

Ալուլայի համաձայնությունը,  նույնիսկ եթե լինի փխրուն ու ձեռք բերված լինի ճնշման արդյունքում, դարձյալ դրական քայլ է Արևմտյան Ասիայի անվտանգության համար: Վերջին չորս տարիների ընթացքում տարածաշրջանում տիրել է  լուրջ լարվածություն ու անկայունություն: Ցանկացած համաձայնություն ,որը կհանգեցնի լարվածության ու անկայության թուլացմանը, տարածաշրջանի երկրների շահերին ուղղված քայլ է: Այս համաձայնությունը կարող է երկկողմ լարվածությանը վերջ դնելու նպատակով տարածաշրջանի երկրների միջև երկխոսությանն ուղղված քայլ լինել ,ինչը կամրապնդի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:  Ուստի դոկտոր Զարիֆը դիմելով որոշ արաբական երկրներին, հատկապես Սաուդյան Արաբիային, ասել է.«Ժամանակն է ընդունեք ուժեղ տարածաշրջան ունենալու մեր առաջարկը»: