Մեկնաբանություն.Ղարաբաղում Իրանի համագործակցության նոր ոլորտները կապահովեն Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի շահերը
2013 թվականից Բաքուն զարգանում է բոլոր բնագավառներում, և Իրանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահների 13 հանդիպումները վկայում են երկկողմ հարաբերություններն ընդլայնելու երկու երկրի կամքի ամսին:
ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մոստաֆաևը, երկուշաբնթի օրը կայացած հանդիպման ընթացքում, կարևորել են բոլոր ոլորտներում, հատկապես տնտեսական և առևտրային հարաբերություններում, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և խորացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը, որը տեղի է ունեցել Թեհրանում կայացած Իրան-Ադրբեջան տնտեսական հանձաժողովի 14-րդ նիստից հետո, Ադրբեջանի հանրապետության փոխվարչապետը Իրանի Իսլամական Հանրապետությանը անվանել է բարեկամ և հարևան երկիր և կարևորել բոլոր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների և տնտեսական ու առևտրային համագործակցության զարգացումը և խորացումը:
Իրանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց վերջին փոխայցելությունների ընթացքում, ձեռք են բերվել հարաբերությունների զարգացման վերաբերյալ մի շարք համաձայնություններ:
Ադրբեջանի հանրապետության ազգային գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ փորձագետ Սալեհ Դոստալիևը համոզված է, որ վերջին տարիներին Թեհրանի և Բաքվի հարաբերությունների առանձնահատկություններից մեկը տարածաշրջանային փոխգործակցության շրջանակում համագործակցության ընդլայնմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելն է:
Անդրադառնալով Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, ինչպես նաև Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների քառակողմ բանակցություններին, փորձագետը նշել է, որ վերջին տարիներին երկու հարևան երկրների հարաբերությունները բարձրացել են ռազմավարական գործընկերների մակարդակի:
Երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովի 14-րդ նիստն անցկացվեց այն պայմաններում, երբ Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, և համագործակցության նոր հիմքեր են ստեղծվել: Ներկա իրավիճակում` ենթահող է ստեղծվել փոխադրումների ոլորտում համատեղ նախագծերի իրականացման և համատեղ հիդրոէլեկտրակայանի շահագործման, ինչպես նաև երկաթուղային գծերի զարգացման համար:
Մյուս կողմից, Իրանը, հաշվի առնելով իր մասնագիտական փորձը, Ղարաբաղի պատերազմում վնասված տարածքների վերակառուցման գործընթացին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել:
Հերքելով այն լուրերը, թե Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու կառուցմամբ անտեսվում են Իրանի շահերը, Շահին Մոստաֆաևն ընդգծել է. «Այս երկաթուղին ապահովելու է Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Վրաստանի շահերը: Երկաթուղու միջոցով, վերոնշյալ երկրները կարող են ընդլայնել իրենց առևտրային համագործակցությունը»:
Տրանսպորտի ոլորտում ձեռք բերված համաձայնությունները, որոնք կազմում էին երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովի 14-րդ նիստի բանակցությունների հիմնական առանցքը, ցույց են տալիս տարածաշրջանային մակարդակում այդ համաձայնությունների ռազմավարական կարևորությունը, որոնք երկարաժամկետ հեռանկարում խթանելու են երկու հարևան երկրների միջև երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների զարգացումը: