Մեկնաբանություն. Բայդենի իշխանության գալուց հետո Սիրիայի հյուսիսում Ղասդ ուժերի ակտիվության պատճառները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i131728-Մեկնաբանություն._Բայդենի_իշխանության_գալուց_հետո_Սիրիայի_հյուսիսում_Ղասդ_ուժերի_ակտիվության_պատճառները
Սիրիայի դեմոկրատական ուերը (Ղասդ), որոնք վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը, շարունակում են սրել երկրի հյուսիսային շրջանների լարվածությունը, խոչընդոտելով կառավարության հետ ցանկացած փոխըմբռնման հասնելու հնարավորությունը, որպեսզի ենթահող ստեղծեն Սիրիայի վերաբերյալ Ջո Բայդենի մտադրությունների իրականացման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2021 09:05 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բայդենի իշխանության գալուց հետո Սիրիայի հյուսիսում Ղասդ ուժերի ակտիվության պատճառները

Սիրիայի դեմոկրատական ուերը (Ղասդ), որոնք վայելում են ԱՄՆ-ի աջակցությունը, շարունակում են սրել երկրի հյուսիսային շրջանների լարվածությունը, խոչընդոտելով կառավարության հետ ցանկացած փոխըմբռնման հասնելու հնարավորությունը, որպեսզի ենթահող ստեղծեն Սիրիայի վերաբերյալ Ջո Բայդենի մտադրությունների իրականացման համար:

ԱՄՆ-ի նոր վարչակազմի աշխատանքի առաջին օրերին, Սիրիայում տեղի ունեցան ուշագրավ իրադարձություններ: Սիրիայի դեմոկրատական ուժերը շրջափակեցին Ալ Հասաքայի և Ղամիշլիի կառավարական կենտրոնները, փակեցին  բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքների ելքերն ու մուտքերը, կանխելով սննդի մուտքը այդ տարածքներ և ձերբակալելով տասնյակ անզեն քաղաքացիների:

Սիրիայի դեմոկրատական ուժերը հայտարարել են, որ այդ գործողություններն իրականացվել են ի պատասխան բանակի կողմից Հալեպի Թալ Ռաֆաթ, Շեյխ Մախսուդ և Ալ-Աշրաֆիե շրջանների պաշարման: Պաշտոնական աղբյուրները հերքում են այդ հայտարարությունը:

Սիրիայի հարցով փորձագետներ համոզված են, որ այս գործողություններն իրականացվել են ի պատասխան ԱՄՆ-ի պահանջի՝ սեղմելու Սիրիայի բանակի կողմից վերահսկվող երկու քաղաքների շրջափակման օղակը, 4  նպատակով՝ դադարեցնել Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներ նավթի մղումը, վերացնել քրդերի միջև բանակցությունների խոչընդոտները և թուլացնել Թուրքիայի հետ լարվածությունը:

Քրդերի և թուրքերի միջև թշնամանքի տեսակը պարզ է: Թուրքիան Սիրիայի դեմոկրատական ոժերին համարում  է ահաբեկչական խմբավորում, որը փորձում է Անկարային թիրախավորել ու դուրս մղել տարածաշրջանից: Սակայն այս պահին Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձություններն այլ տեսք ունեն, քանի որ երկու կողմերն էլ ճնշում են սիրիացիներին, մեծացնում նրանց տառապանքները, սովի ու ծարավի մատնում նրանց: Թուրքիան և այդ երկրի հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբավորումներն արդեն ութերորդ օրը փակել են Ուլուքի ջամատակարարման կայանը: Արդյունքում, Սիրիայի Ալ Հասաքայի և Ռիֆի մեկ միլիոն բնակիչների կյանքը հայտնվել է սպառնալիքի տակ:

Սիրիայի հյուսիսում հակամարտող կողմերը չմանալով թե Վաշինգտոնն ինչպիսի գին է վճարելու երկու կողմերին, ավելի քիչ գին են պահանջել: Քանի որ քանի որ քրդերի գործողություններն անհնար են դարձրել Սիրիայի կառավարության հետ բանակչությունները հյուսիսում, միևնույն ժամանակ բարդացնելով Ռուսաստանի առաքելությունը Սիրիայում: Մոսկվայի առաքելությունը բարդ է լինելու՝ Սիրիայի բանակի հենակետերը պաշարելու կամ հարձակման ենթարկելու քրդերի գործողությունների հետևանքով: Կարծես թե Ղասդը փակել է Դամասկոսի կառավարության հետ  փոխըմբռնման բոլոր ճանապարհները, ԱՄՆ-ի նոր կառավարությանը գոհացնելու համար:

Human Rights Watch կազմակերպությունը հայտարարել է,  որ ռուսական ուժերը փորձում են լուծել   հյուսիսային և արևելյան Սիրիայի ինքնավար կառավարությունների  և  Սիրիայի բանակի միջև գոյություն ունեցող վեճը, ինչը սակայն մինչ այժմ ապարդյուն է եղել:  

Փորձագետները համզոված են, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից նոր լարվածություն առաջանելու նպատակն Իսրայելին վստահեցնելն է, որ շարունակի իր ռազմավարական նպատակները Սիրիայում, և Սիրիայի ու Իրաքի  միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին արգելք հանդիսանալը, ինչը արժանացել է Սիրիայիում ներկա այլ խաղացողների գոհունակությանը:

Այսպիսով, Ղասդի գործողությունները որոնք իրականացվում են Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողություններին և Դամասկոսի հետ համաձայնության գալու Ռուսաստանի ձախողված ջանքերին  զուգահեռ,  չնայած Սիրիայի ճկունությանը,  վկայում են, որ քրդերը վտանգավոր գործընթաց են սկսել և պատրաստ են Ջո Բայդեին ընտրվելուց հետո կատարել ԱՄՆ-ի նոր կառավարության հրամանները: