Մեկնաբանություն.Բայդենը խոստովանել է ԱՄՆ-ի հասարակությունում համակարգված ռասիզմի գոյության մասին
Ռասիզմը, ռասայական խտրականությունը և սևամորթների դեմ կիրառվող բռնությունները շարունակ ներկայացվել են որպես ԱՄՆ-ի հասարակության բացահայտ յուրահատկություններից մեկը՝ այդ երկրի ձևավորման օրվանից մինչ օրս: Սևամորթները շարունակ այդ երկրում խտրականությունների ու բռնությունների զոհ են եղել:
Այժմ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը ստիպված խոստովանել է այդ ամենի մասին: Չորեքշաբթի օրը Բայդենն ասել է.«ԱՄՆ-ում ականատեսն ենք այն բանի, որ նույն հանցանքը գործած սևամորթ և սպիտակամորթ քաղաքացիներից սևամորթը ավելի ծանր պատիժ է կրում: Որպես օրինակ նույն հանցանքի համար սպիտակամորթ քաղաքացին երկու տարի, իսկ սևամորթը 7 տարի ազատազրկման է դատապարտվում»:
ԱՄՆ-ում սևամորթների նկատմամբ գործադրվող ռասայական խտրականությունն ու բռնությունները սկսվել է 17-րդ դարաշրջանի ստրկատիրական համակարգով և շարունակվում է մինչ ներկա դարաշրջանը: ԱՄՆ-ի սևամորթները լատին ամերիկացիներից հետո ռասայական երկրորդ փոքրամասնությունն են համարվում և կազմում են ԱՄՆ-ի բնակչության շուրջ 14 տոկոսը: Որպես ԱՄՆ-ի առաջին սևամորթ նախագահ Բարաք Օբամայի ընտրությամբ ակնկալվում էր, որ սևամորթների վիիճակը կբարելավվի, սակայն գործնականում հասարակական ու տնտեսական առումով սևամորթների վիճակը օրեցօր ավելի վատացավ:
Այնուամենայիվ ԱՄՆ-ի հասարակության ներկա իրականությունը վկայում է տարբեր հարթություններում ու ծավալներով սևամորթների դեմ ռասայական խտրականության շարունակման մասին: Իրականում ԱՄՆ-ի կալանավորների մեծ մասը այսինքն 67 տոկոսը կազմում են սևամորթները: ԱՄՆ-ի դատական համակարգը նույնպես անարդար վերաբերմունք է դրսևորում սևամորթների նկատմամբ: Բայդենի խոստովանությամբ եթե մեկը սևամորթ լինի և առաջին անգամ մեղադրվի գողության մեջ նույն հանցանքը գրոծած սպիտակամորթ քաղաքցու համեմատությամբ ավելի ծանր պատիժ պիտի կրի:
Միևնույն ժամանակ ռասիզմը ազդել է ամերիկացի սևամորթների հասարակական կյանքի բոլոր կողմերին և ձևավորել է այնպիսի գործընթաց, որ նրանք համակարգված ռեժիմով ուսուցման, առողջապահության, տնտեսական ու աշխատանքային ոլորտներում խտրականությունների զոհ են դառնում: Այնպես որ կորոնավիրուսի պանդեմիայի և Կովիդ 19 հիվանդության ճգնաժամի ընթացքում հիմնական զոհերն սևամորթներն ու լատին ամերիկացիները են:
ԱՄՆ-ի ոստիկանության կողմից գործադրվող բռնության հիմնական զոհերը սևամորթներն են և այս խնդիրը ԱՄՆ-ի քաղաքներում տեղի ունեցող բողոքների ու ընդվզումների հիմնական պատճառներից մեկն է: Այս ընթացքի շարունակումը հանգեցրել է ԱՄՆ-ի հասարակությունում խոր ճգնաժամի ստղծման, որի մեկնակետն էր 2020թ. մայիս ամսին ԱՄՆ-ում Սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ «Ջորջ Ֆլոոյդի» սպանության դեմ բողոքի ծավալուն ցույցերը: Այս բռնությունների պատճառը ԱՄՆ-ի հասարակությունում ռասիզմի խոր շերտերի գոյությունն է:
Չնայած քննադատություններին ու բողոքներին ու նույնպես հասարակության մեջ առկա կառուցվածքային ռասիզմի ու ոստիկանության համակարգված բռնությունների մասին ԱՄՆ-ի պետայրերի կողմից կատարվող խոստովանություններին, մինչ այժմ որևէ լուրջ քայլ չի կատարվել այս անմարդկային իրավիճակը փոխելու համար, և ԱՄՆ-ի իշխանական կառուցվածքը այդ թվում դատական համակարգը ընդդիմանում է այդ փոփոխություններին: