Մամուլի տեսություն 15.02.20121
ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում վերսկսվել են հակառասիստական բողոքի ցույցերը և բոլորը սպասում են Բայդենի կառավարության արձագանքին:
Քեյհան օրաթերթ
Բրիտանացի ոստիկանը 33-ամյա մի կնոջ առևանգել և բռնաբարությունից հետո նրան սպանել է
33-ամյա երիտասարդ Սառա Էդվարդը առևանգվել էր մարտի 3-ին, Լոնդոնում տուն գնալիս: Էդվարդի մարմինը հայտնաբերվել է չորեքշաբթի օրը ՝ Բրիտանիայի մայրաքաղաքից 80 կմ հարավ-արևելքում գտնվող անտառում:
Շաբաթ օրը երկրում բողոքի ցույցեր են տեղի ունեցել երիտասարդ կնոջ սպանության և կանանց անապահով վիճակի դեմ: Ոստիկանությունը գրոհել է ցույցը և ցրել բողոքողներին:
Խորասան օրաթերթ
Խոսք և պայման՝ խոսք ու պայմանի դիմաց
Վերջին երկու ամիսների ընթացքում վերլուծաբանները և ԱՄՆ նախկին պաշտոնյաները բազմաթիվ հարցազրույցներում, հայտարարությունների և հրապարակումների միջոցով իրենց տեսակետներն են հայտնել Իրանի հետ միջուկային գործարքին ԱՄՆ կառավարության վերադարձի կարևորության վերաբերյալ: Նրանք բերել են տարբեր փաստարկներ, որոնք խրախուսում են Բայդենին և նրա արտաքին քաղաքական թիմին դռները փակվելուց առաջ վերադառնալ համաձայնության, որի դռները այժմ բաց են:
Բոլոր հայտարարությունների հիմքում այն կարծիքն է,. որ միջուկային գործարքն ավելի շահավետ է ԱՄՆ-ի համար: Քաղաքական վերլուծաբանները, Օբամայի գլխավոր խորհրդականը և Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյաներն ընդգծում են, որ ՀԳՀԾ-ի չեղարկումը սպառնում է Միացյալ Նահանգների ազգային շահերին:
Իրան օրաթերթ
ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում վերսկսվել են հակառասիստական բողոքի ցույցերը
Կենտուկիում ոստիկանի կողմից 26-ամյա սևամորթ Բրունա Թեյլորի սպանության տարելիցի օրը, հարյուրավոր ցուցարարներ բողոքի ցուցյ են անկցացրել ոստիկանության բռնությունների և ռասիզմի դեմ:
Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում, ոստիկանության աշխատակիցների կողմից Բրունա Թեյլորի սպանության տարելիցին, Լոս Անջելես քաղաքից բնակիչները սոցցանցերում տեղադրել են նկարներ, որոնցում երեւում է, թե ինչպես են բողոքի ակցիայի մասնակիցները Հոլիվուդյան բուլվարի մոտ կարգախոսներ վանկարկում ռասիզմի և ոստիկանության բռնությունների դեմ:
Էբթեքար օրաթերթ
Բրիտանական թագավորական ընտանիքը քանդվո՞ւմ է. «Երկրաշարժ» Բուքինգհեմյան պալատում
Արքայազն Հարրին և նրա կինը ՝ Մեգան Մարքլը, կկարողանա՞ն իրականացնել այն, ինչ սպառնում էր անել արքայազն Դիանան (անգլիացի հայտնի արքայազն): Դիանայինդ ա չհոաջողվեց և նա ի վերջո կորցրեց իր կյանքը: Մի շարք բրիտանացիներ, ովքեր տարիներ շարունակ սպասում էին բրիտանական թագավորական ընտանիքի տապալմանը, անհամբերությամբ հետևում էին վերջերս տեղի ունեցած իրադարձություններին և արքայական ընտանիքում առսիզմի մասին արքայազն Հարրիի ու նրա կնոջ բացահայտումներին:
orakarg.com
Հնդկաստանի իշխանությունները օրինագիծ են պատրաստում երկրում կրիպտոարժույթի արգելման մասին
Հնդկաստանի կառավարությունը օրինագիծ է մշակում երկրում կրիպտոարժույթի եւ գործարքների համար որպես մեխանիզմ դրա օգտագործման արգելման մասին, հայտնում է Hindustan Times-ը:
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ «օրինագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում կրիպտոարժույթներ տնօրինելու, թողարկելու, ստանալու, վաճառելու եւ փոխանցելու համար»: Աղբյուրները շեշտել են, որ փաստաթղթի հավանություն ստանալու դեպքում «Հնդկաստանը կդառնա առաջին խոշոր տնտեսությունը, որը կրիպտոարժույթի շրջանառությունը անօրինական կդարձնի»:
Նրանց խոսքով՝ օրինագիծը համապատասխանում է Հնդկաստանի կառավարության քաղաքականությանը, որը հունվարին կոչ էր արել պաշտոնական թվային արժույթի համար հիմքեր ստեղծելիս բիթքոինն արգելել եւ ֆինանսական գործարքների համար այն անարդյունավետ ու անհուսալի գործիք էր ճանաչել: Իշխանությունների կարծիքով՝ բիթքոինը կարող է օգտագործվել տարբեր անօրինական սխեմաներում եւ տատանումների շատ է ենթակա:
Օրինագծով կրիպտոարժույթ տնօրինողներին մինչեւ 6 ամիս ժամանակ է հատկացվում իրենց ակտիվների վերացման համար, որից հետո տուգանքներ են գանձվելու:
araratnews.am
Իտալիայի մարզերի մեծ մասում խստացնում են կորոնավիրուսային սահմանափակումները
Իտալիայում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված կրկին խստացնում են կարանտինային միջոցառումները: Նոր սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 15-ից: Երկրում մնացել է միայն մեկ մարզ, որտեղ վտանգի մակարդակը ցածր է. դա Սարդինիա կղզին է: Միանգամից 9 մարզում վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարված. դրանք են՝ Էմիլիա Ռոմանյա, Ֆրիուլի Վենեցիա Ջուլիան, Լացիոն, Լոմբարդիան, Մարկեն, Պիեմոնտն, Ապուլիան, Վենետոն և Տրենտոն:
Այս մարզերում արգելվում է տնից դուրս գալ առանց հատուկ անհրաժեշտության, բաց են միայն մթերային խանութներն ու դեղատները:
Միջոցների խստացումը կապված է կորոնավիրուսի նոր ալիքի հետ: Նախօրեին երկրում գրանցվել է 27 հազար դեպք: 24 ժամում մահացել է 380 մարդ:
tert.am
Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ ներկայացնել
Իրանը երեքշաբթի պատրաստվում է սեփական արտադրության նոր հակակորոնավիրուսային պատվաստանյութ ներկայացնել: «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Սայիդ Նամակին:Վերջինս այդ մասին հայտարարել է կիրակի շարժական հիվանդանոցի բացման արարողության շրջանակներում: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ իրանական նոր պատվաստանյութը կներկայացվի մարտի 16-ին պաշտպանության նախարարությանը կից Sepand կազմակերպությունում:«Այնտեղ ես կհայտարարեմ, թե առաջիկա ամիսներին ինչ նվաճում կարձանագրենք համաշխարհային շուկայում պատվաստանյութերի մշակման գործում»,- հավելել է առողջապահության նախարարը:Նա նաև նկատել է, որ մինչ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված շտամը ծնկի է բերել եվրոպական երկրներին՝ անկախ նրանց տնտեսական հնարավորություններից և ենթակառուցվածքներից, Իրանին հաջողվել է վերահսկողության տակ առնել համավարակը՝ երկրում «Քովիդ-19»-ի նոր շտամի հայտնաբերումից մեկ ամիս անց:Իրանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 1 746 953 մարդ, մահացել՝ 61 230-ը:Հայտնի է, որ Իրանը 16 մլն չափաբաժին պատվաստանյութ է ստանալու Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրով, ևս 25 մլն չափաբաժին կներկրվի արտասահմանից և ևս 25 մլն-ը կարտադրվի երկրի ներսում:
lragir.am
Դոնբասում ուկրաինական ուժային ստորաբաժանումները բերվել են լիարժեք մարտական պատրաստության
Դոնբասում ուկրաինական ուժային ստորաբաժանումները բերվել են լիարժեք մարտական պատրաստության, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Զինադադարը փաստացի ավարտվել է հունվարին։ Թե ով է սկսել առաջինը, ոչ ոք չի կարող ասել։ Խախտումները եղել են երկկողմանի» , – ասել է ՌԻԱ-ի զրուցակիցը Դոնբասից։
Նրա խոսքերով, հակամարտող կողմերի տեղակայած ուժերի միջև հեռավորությունը այժմ 400-700 մետր է։
lragir.am
ԵԱՀԿ գործող նախագահը ժամանում է Հայաստան
Մարտի 15-ին Հայաստանի Հանրապետություն կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն: Մարտի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի, Շվեդիայի ԱԳ նախարարի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։