Մեկնաբանություն.Բայդենը վիրավորել է Պուտինին.Աննախադեպ լարվածություն է առաջացել ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i136152-Մեկնաբանություն.Բայդենը_վիրավորել_է_Պուտինին.Աննախադեպ_լարվածություն_է_առաջացել_ԱՄՆ_ՌԴ_հարաբերություններում
2021-ի հունվարին ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները անկում են ապրում, իսկ Վաշինգտոնը կրկնապատկել է իր հակառուսական դիրքորոշումը: Այժմ, նոր իրադարձությունների ֆոնին, երկու երկրների առճակատումը հասել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2021 14:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Բայդենը վիրավորել է Պուտինին.Աննախադեպ լարվածություն է առաջացել ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում

2021-ի հունվարին ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո, ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները անկում են ապրում, իսկ Վաշինգտոնը կրկնապատկել է իր հակառուսական դիրքորոշումը: Այժմ, նոր իրադարձությունների ֆոնին, երկու երկրների առճակատումը հասել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների մակարդակին:

Մոսկվան խորհրդակցությունների նպատակով Միացյալ Նահանգներից հետ է կանչել իր դեսպան Անատոլի Անտոնովին՝ վերլուծելու ռուս-ամերիկյան հարաբերություններն ու ԱՄՆ-ի նոր ղեկավարության քաղաքականությունը։ Դա տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հարցազրույցից հետո, որտեղ Բայդենը դրական պատասխանեց հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է մարդասպան։ Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու համար»։

ԱՄՆ նախագահի այս դիրքորոշումը, փաստորեն, ցույց է տալիս Վաշինգտոնի տարաձայնությունների խորությունը և  թշնամանքը Մոսկվայի, միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ: Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի դիրքը ռուս ժողովրդի մոտ, Բայդենի այդ վիրավորանքը, անշուշտ, կարող է ծանր  հետևանքներ ունենալ երկու համաշխարհային տերությունների հարաբերությունների համար: Որոշ դեմոկրատներ պնդում են, որ Մոսկվան միջամտել է 2016-ին և 2020-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ հօգուտ հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի: Դեմոկրատները համոզված են, որ Պուտինն անձամբ է հրամայել միջամտել ԱՄՆ ընտրություններին:

Մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Տրենին ասում է. «Վերջին չորս տարիների ընթացքում Ռուսաստանը դարձել է ԱՄՆ ներքին քաղաքականության թիրախը: Այնպես որ, Բայդենի օրոք առճակատումը կշարունակվի և կխորանա»:

Մյուս կողմից, Ռուսաստանի վերաբերյալ «Ազգային անվտանգության ռազմավարության ժամանակավոր ուղեցույց» խորագրով Բայդենի վարչակազմի ազգային անվտանգության փաստաթղթի դրույթները ցույց են տալիս ԱՄՆ նոր վարչակազմի մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ:Այդ անվտանգության փաստաթղթում ասված է. «Ռուսաստանը վճռական է տրամադրված իր համաշխարհային ազդեցությունն ամրապնդելու և համաշխարհային ասպարեզում ապակառուցողական դեր խաղալու հարցում» :

Բայդենի կարծիքով, Մոսկվան ակտիվորեն փորձում է  խարխլել  Վաշինգտոնի ազդեցությունն ու ուժը համաշխարհային ասպարեզում, ուստի ԱՄՆ-ն պետք է վճռական քայլեր անի Ռուսաստանի գործողությունները կանխելու համար:Այդ  մոտեցման շրջանակում,  Մոսկվային մեղադրելով 2018 թվականին Ռուսաստանի ու Բրիտանիայի երկկողմանի լրտես  Սերգեյ Սկրիպալին քիմիական նյութով թունավորելու մեջ,ԱՄՆ առևտրի նախարարությունն ընդլայնեց  Ռուսաստան արտահանումների դեմ սահմանափակումները:

Պուտինին վիրավորելու և նրան մարդասպան անվանելու Բայդենի  անսովոր արարքը իրականում հոգեբանական պատերազմ է Ռուսաստանի նախագահի դեմ, աշխարհում Պուտինին անողոք ներկայացնելու նպատակով:

Բայդենի ակնարկն ուղղված է  Ռուսաստանի իշխանության հակառակորդներին, ներառյալ  ընդդիմության առաջնորդ Սերգեյ Նավալնիին, ֆիզիկապես վերացնելու  փորձեր կատարելու մեջ Մոսկվայի դեմ հնչող Արևմուտքի մեղադրանքներին: Փաստորեն, ԱՄՆ-ը ոչ միայն քաղաքական, ռազմական և տնտեսական ասպարեզներում է մարտահրավեր նետում Ռուսաստանին, այլև փորձում է նախագահի իմիջը արատավորել վիրավորանքներով ու  մեղադրանքներով, որոնք լիովին հակասում են դիվանագիտական ​​ նորմերին: