Մեկնաբանություն. Չինաստան.Պատժամիջոցների լիարժեք չեղարկումը ՀԳՀԾ-ի վերականգնման առաջին քայլն է
Պեկինը հերթական անգամ ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել Իրանի դեմ սահմանած անօրինական պատժամիջոցները:
Չինաստանի ԱԳ նախարարը, ողջունելով Վաշինգտոնի հավանական վերադարձը ՀԳՀԾ, ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել բոլոր հակաիրանական պատժամիջոցները:
Քննադատելով ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումը, Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը Վաշինգտոնի պաշտոնյաներին կոչ է արել անվերապահորեն չեղարկել հակաիրանական պատժամիջոցները: Նա ասել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ստեղծված ներկա վիճակի բուն պատճառն է: ԱՄՆ-ն պետք է անվերապահորեն վերադառնա ՀԳՀԾ և չեղարկի Իրանի դեմ սահմանած բոլոր անօրինական պատժամիջոցները»:
Պեկինն այն դեպքում է ընդգծում Վաշինգտոնի ՀԳՀԾ վերադառնալու և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտությունը, երբ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ կառավարությունը, միակողմանիորեն և հակադրվելով միջազգային բանաձևերին, դուրս եկավ միջուկային համաձայնագրից և աննախադեպ պատժամիջոցներ սահմանելով, Իրանի դեմ կիրառեց առավելագույն ճնշման քաղաքականություն:
Այն ինչ պարզ է, Չինաստանը, որպես ՀԳՀԾ-ի անդամ, միշտ սատարել է այս միջազգային համաձայնագրին և միշտ առիթ է փնտրել իր հավատարմությունը հայտնել ՀԳՀԾ-ին, Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին կոչ անել՝ կատարել համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորություններն իսկ ԱՄՆ-ից պահանջել՝ վերադառնալ միջազգային համաձայնագիր:
Չինաստանում լույս տեսնող «Գլոբալ թայմս» թերթը գրել է.«Չինաստանը արդար դիրքորոշում է որդեգրել ՀԳՀԾ- ի նկատմամբ, և կառուցողական դեր է ունեցել, իսկ ԱՄՆ-ը ՀԳՀԾ-ից դուրս գալով , լարվածություն է հարուցել»:
Այն ինչ ակնհայտ է, Բայդենի կառավարության իշխանության գալուց հետո, ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հիշեցնելով, որ ԱՄՆ-ն այն կողմն է, որ դուրս է եկել ՀԳՀԾ-ից, ընդգծել են.«Նախ ԱՄՆ-ն պետք է վերադառնա միջուկային համաձայնագրով սահմանված իր պարտավորություններին, որից հետո Իրանը ևս կդադարեցնի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման գործընթացը և կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների լիարժեք կատարմանը:
Երեքշաբթի օրը Վիեննայում տեղի ունեցավ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ պատժամիջոցների և միջուկային հարցերով երկու աշխատանքային խմբեր են ձևավորվել՝ տեխնիկական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Պատժամիջոցների խումբը մշակելու է քայլերը, որոնք ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի՝ պատժամիջոցները չեղարկելու համար, իսկ միջուկային աշխատանքային խումբը կմշակի գործողությունները, որոնք պետք է իրականացնի Իրանը՝ իր պարտավորությունները լիարժեք կատարելու ուղղությամբ: Խմբերն իրենց քննարկումների արդյունքի մասին կզեկուցեն համատեղ հանձնաժողովին:
Ինչպես հայտարարել են չինացի պաշտոնյաները, Միացյալ Նահանգները պետք է անվերապահորեն վերադառնա ՀԳՀԾ և վերացնի Իրանի դեմ սահմանած բոլոր անօրինական պատժամիջոցները:
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ և իրանական պատվիրակության նախագահ Սեյեդ Աբբաս Արաղչին, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստում ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների վերացումն առաջին և ամենաանհրաժեշտ քայլն է ՀԳՀԾ-ն վերականգնելու համար և Իրանը լիովին պատրաստ է պատժամիջոցների չեղարկումից և այդ կապակցությամբ փաստերն ստուգելուց հետո, դադարեցնել իր միջուկային փոխհատուցող քայլերը և լիովին վերադառնալ ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը: