Մեկնաբանություն - 2022 թվականին ԱՄՆ ռազմական բյուջեի ավելացումն արժանացել է խիստ քննադատության
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i137962-Մեկնաբանություն_2022_թվականին_ԱՄՆ_ռազմական_բյուջեի_ավելացումն_արժանացել_է_խիստ_քննադատության
Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ներկայացրեց 2022 թ.-ի բյուջեն, որը նախատեսում է 753 միլիարդ դոլար ԱՄՆ-ի ռազմական ծախսերի համար: Հաստատվելու դեպքում, այդ գումարից 715 միլիարդ դոլարը կտրամադրվի Պենտագոնին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2021 13:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - 2022 թվականին ԱՄՆ ռազմական բյուջեի ավելացումն արժանացել է խիստ քննադատության

Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին ներկայացրեց 2022 թ.-ի բյուջեն, որը նախատեսում է 753 միլիարդ դոլար ԱՄՆ-ի ռազմական ծախսերի համար: Հաստատվելու դեպքում, այդ գումարից 715 միլիարդ դոլարը կտրամադրվի Պենտագոնին:

Չինաստանին և Ռուսաստանին վերահսկելը, միջուկային ծրագրի արդիականացումը, կլիմայի բարելավումը և կենսաբանական սպառնալիքներին հակազդելը Պենտագոնի նպատակներից են: Ռուսաստանին և Չինաստանին հակազդելու Պենտագոնի ծրագրի մի մասը ներառում է գերձայնային զենքի ստեղծում և նավատորմի ուժեղացում բալիստիկ հրթիռներով հագեցած սուզանավերով:

Հաջորդ տարվա ԱՄՆ ռազմական բյուջեի ավելացումը սուր քննադատության է ենթարկվել: Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի ենթակառուցվածքները հնացել են  և հին ենթակառուցվածքների վերակառուցման  համար հսկայական ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն կա, դեմոկրատ նախագահի կողմից ԱՄՆ ռազմական բյուջեի ավելացումը հակազդեցության է արժանեցել:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հիմնարար քայլեր ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար: Չնայած այս խոստմանը, նա ավելացրել է ԱՄՆ-ի ռազմական բյուջեն, որը ծախսվում է աշխարհի տարբեր շրջաններում Վաշինգտոնի հրահրած պատերազմները շարունակելու համար:

ԱՄՆ դաշնային կառավարությունն ամեն տարի ավելացնում է  ռազմական բյուջեն՝ փոխարենն անհրաժեշտ միջոցներ հատկացնելով  ենթակառուցվածքները արդիականացնելուն: Եթե ​​ԱՄՆ ռազմական բյուջեն գերազանցի Թրամփի նախագահության օրոք հաստատված բյուջեն, ապա ԱՄՆ ենթակառուցվածքների վերակառուցումը կհանդիպի դժվարության: Սենատորներ Մարկո Ռուբիոնը, Միչ Մաքքոնելը և Բերնի Սանդերսը Սենատում ռազմական բյուջեի հիմնական քննադատներն են: Սանդերսի դիրքերը, որպես ԱՄՆ Սենատի բյուջեի հանձնաժողովի նախագահ, ավելի սուր են և  նա խստորեն քննադատել է Բայդենի առաջարկը ՝ ռազմական բյուջեն 1,7 տոկոսով ավելացնել մինչև 12,3 միլիարդ դոլարի: Սանդերսի խոսքերով, քանի որ ԱՄՆ ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան մնացած 12 երկրների բյուջեները, ժամանակն է վերանայել ծանր ծախսերը, շռայլությունները և ֆինանսական խաբեություններ, որոնք ներկայումս գոյություն ունեն ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում: Սանդերսի բացասական դիրքորոշումը, որը առաջադեմ տեսակետներ ունի, այս առումով կարևոր է:

Դեմոկրատական պատգամավոր Ռու Խանան լ Բայդենին կոչ է արե ռազմական բյուջեն վերադառձնել նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք հաստատված բյուջեի չափին:

Ռու Խանան Սպիտակ տան առաջարկած բյուջեն անհուսալի համարելով ասել է.«Մենք պետք է հիմնարար փոփոխություններ կատարնք ազգային անվտանգության խնդիրները լուծելու, կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ծրագրերում ներդրումներ կատարելու և կորոնավիրուսի համաճարակին դիմակայելու հարցերում: Սրանք հարցեր են, որոնք ապահովում են ամերիկացիների  անվտանգությունը: Դա ավելի ճիշտ որոշում է, քան միլիարդավոր դոլարներ ծախսել մահացու զենքերի վրա»:

Փաստորեն, ԱՄՆ իշխանությունների  համար գերխնդիր են համարվում ռազմարդյունաբերական համալիրների շահերը և միջազգային ասպարեզում ռազմական քաղաքականության շարունակությունը: