Մեկնաբանություն- Իսրայելը՝ քաղաքական փակուղուց մինչև սադրանքներ՝ Իրանում
Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելում չորս խորհրդարանական ընտրություններ են անցկացվել: Վերջինը կայացել է անցած մարտին: Ընտրություններից ոչ մեկից հետո, ոչ մի հոսանք չէր ստանում բացարձակ մեծամասնություն՝ 61 տեղ խորհրդարանում: Առաջին երկու ընտրություններից հետո Իսրայելի կաբինետը չձևավորվեց, իսկ երրորդ ընտրությունից հետո երկու ընդդիմադիր բևեռների՝ Նեթանյահուի և Գանցի կոալիցիոն կաբինետը նույնիսկ վեց ամսվա կյանք չունեցավ:
Նման պայմաններում, Բենիամին Նեթանյահուն կրկին դիմել է արտաքին աշխարհին: Վերջին չորս ընտրություններում հաղթելու համար Նեթանյահուն նույնպես հատուկ ուշադրություն էր դարձնում արտաքին քաղաքականությանը, իսկ չորրորդ ընտրություններում «Դարի գործարք» նախագիծը նրա քարոզչության կենտրոնում էր: Նեթանյահուն շեշտը դնում է ոչ միայն արտաքին քաղաքականության ձեռքբերումների և դրական կողմերի, այլ նաև բացասական կողմերի վրա: Իսրայելը հիմնականում կենտրոնացած է իրանաֆոբիայի և Դիմադրության առանցքի նկատմամբ ֆոբիայի վրա:
Այդ շրջանակում, 2019-ի մարտին և սեպտեմբերին կայացած առաջին երկու ընտրություններից առաջ, Իսրայելը մի քանի գրոհներ էր իրականացրել Սիրիայի, Լիբանանի Հեզբոլլահի և Իրաքի Հաշ Ալ-Շաաբի ուժերի դեմ: Այժմ, երբ Նեթանյահուն դժվարանում է կառավարություն կազմել, նա Իրանի ներսում խափանարարական գործողություն է իրականացնում: Նաթանզի միջադեպը ևս այդ շրջանակում է տեղի ունեցել: Իսրայելի պետական «Քան» հեռուստակայանը պաշտոնապես հայտարարեց, որ Նաթանզի ատոմակայանում տեղի ունեցած միջադեպը Իսրայելի ձեռքի գործն է և Իրանի դեմ այդ ռեժիմի կիբեր հարձակման արդյունքը:
Նեթանյահուն մի կողմից փորձում է հասարակության կարծիքը թեկուզ ժամանակավորապես շեղել կառավարության քաղաքական փակուղուց, իսկ մյուս կողմից՝ ազդել Վիեննայում Իրանի և 4+1 խմբի միջև ընթացող բանակցությունների վրա: Այս կապակցությամբ, Սիոնիստական ռեժիմի 13-րդ հեռուստաալիքի վերլուծաբանը Նաթանզի օբյեկտում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իր թվիթերյան էջում գրել է, որ այս դեպքը կապված է բանակցությունների հետ և գոհացրել է ԱՄՆ-ին: Նա գրել է.«Առաջիկա ամիսներին Նաթանզում ուրանի հարստացման գործընթացը չշարունակվելու դեպքում, Իրանը կորցնելու է իր բանակցային լծակը: Հետախուզության և ազգային անվտանգության աղբյուրների փոխանցմամբ, ԱՄՆ-ը գոհունակությունն է հայտնել Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ»:
Նեթանյահուն Իրանում տեղի ունեցած այս խափանարարական գործողությունը ձեռքբերում է համարել իր համար և հակադարձելով այդ միջադեպին նշել է, որ միջուկային Իրանին դիմադրելը այդ ռեժիմի ամենամեծ գործն է: Թվում է թե Իսրայելը վայելում է ԱՄՆ-ի հովանավորությունը, որ այս օրերին ճնշման տակ է գտվում ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության վերադառնալու համար: Նաթանզի միջադեպը գրավյալ տարածքներ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի առաջին այցի հետ միաժամանակ տեղի ունեցավ: Օստինը երեկ մուտք է գործել գրավյալ տարածքներ: Jerusalem Post լրատվական կայքը Պենտագոնի ղեկավարի այցի առանցքն է բնութագրել երկու կողմերի, հատկապես Իսրայելի վարչապետ՝ Բենյամին Նեթանյահուի մտահոգությունը Իրանի նկատմամբ: