Մեկնաբանություն - ԱՄՆ-ն պաշտպանում է ապարտեիդը և Իսրայելի ռեժիմի անմարդկային գործողությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i139496-Մեկնաբանություն_ԱՄՆ_ն_պաշտպանում_է_ապարտեիդը_և_Իսրայելի_ռեժիմի_անմարդկային_գործողությունները
ԱՄՆ-ը կոշտ է արձագանքել Human Rights Watch- ի վերջերս հրապարակած զեկույցին, որը անդրադաջձել է պաղեստինցիների դեմ պատերազմական հանցագործություններին և Սիոնիստական ​​ռեժիմի ռասիստական քաղաքականությանը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Ապրիլ 28, 2021 13:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ-ն  պաշտպանում է ապարտեիդը և Իսրայելի ռեժիմի անմարդկային գործողությունները

ԱՄՆ-ը կոշտ է արձագանքել Human Rights Watch- ի վերջերս հրապարակած զեկույցին, որը անդրադաջձել է պաղեստինցիների դեմ պատերազմական հանցագործություններին և Սիոնիստական ​​ռեժիմի ռասիստական քաղաքականությանը:

Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսաքին, մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Human Rights Watch- ի զեկույցի համաձայն, Իսրայելի իշխանությունները մարդկության դեմ երկու հանցագործություն են գործել ՝ ապարտեիդ և պաղեստինցիների նկատմամբ հետապնդումներ: Նա նշել է, որ կզմակերպության կողմից կիրառված օգտագործված ապարտեիդ տերմինը չի արտացոլում ԱՄՆ-ի տեսակետները: Ընդգծելով որ Վաշինգտոնը երբեք չի օգտագործել Իսրայելի նկատմամբ նամն բնութագիր, Փսաքին ասել է. «Ինչ վերաբերում է Իսրայելի գործողությունների ապարտեիդ լինելուն, պետք է ասեմ, որ  սա ԱՄՆ կառավարության դիրքորոշումը չէ»:

Վաշինգտոնի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի անմարդկային գործողությունների պաշտպանությունը և պաղեստինցիների դեմ ապարտեիդի հերքումը ցույց են տալիս ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների բնույթը և այն, որ  Վաշինգտոնը բոլոր ոլորտներում աջակցում է   Սիոնիստական ​​ռեժիմին: Չնայած  նշվում է, որ Բայդենի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքներին, բայց ակնհայտ է, որ այդ նկատառումները բոլորովին հաշվի չեն առնվում պաղեստինցիների դեմ Իսրայելի անմարդկային գործողությունների դեպքում: Իրավապաշտպան կազմակերպությունների այդ թվում ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկույցների համաձայն, Իսրայելը մարդու իրավունքների ամենամեծ խախտողներից մեկն է: 

Երեքշաբթի օրը Human Rights Watch- ը զեկույց է հրապարակել, որում Սիոնիստական ​​ռեժիմին բնութագրում է որպես ապարտեիդ և Միջազգային քրեական դատարանին կոչ է քրեական պատասխանատվության ենթարկել  իսրայելցի պաշտոնյաներին: Համաձայն միջազգային իրավունքի, հատկապես Հռոմի կանոնադրության, ապարտեիդը հանցագործություն է մարդկության դեմ: Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ, հատկապես 1967 թ. գրավված տարածքներում, միշտ հիմնված են եղել էթնիկ տարանջատման վրա և ջանքեր են գործադրվել պաղեստինցիներին պածարելու համար ՝ Հյուսիսային ափի որոշ հատվածներում պատ կառուցելով: Ըստ Human Rights Watch- ի ՝ օկուպացված Պաղեստինի բնակիչների մոտ մեկ իններորդը պաղեստինցիներ են և սիոնիստ պաշտոնյաները, փորձում են  հրեաների թիվը և հողերը առավելագույնի հասցնելով,  պաղեստինցիներին տեղափոխել խիտ բնակեցված և սահմանափակ հնարավորություններով շրջաններ: Սիոնիստական ​​ռեժիմը սիստեմատիկ կերպով խտրական վերաբերմունք է ցուցաբերում պաղեստինցիների նկատմամբ: Իհարկե, պաղեստինցիների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի անմարդկային գործողությունները չեն սահմանափակվում ապարտեիդով, ռեժիմն անընդհատ զավթում է նրանց հողերը Արևմտյան ափի տարբեր մասերում ՝ բնակավայրեր զարգացնելու և ավելի ու ավելի շատ սիոնիստների տեղավորելու նպատակով: Իսրայելը հետևողականորեն հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածի դեմ ՝ սպանելով պաղեստինցիներին, ոչնչացնելով նրանց ենթակառուցվածքներն ու տները, իսկ 2007 թվականից  ի վեր պաշարել է խիտ բնակեցված պաղեստինյան շրջաները: Իսրայելի այս գործողությունը մարդկության դեմ ուղղված հանցագործության վառ փաստ է: Այնուամենայնիվ, Վաշինգտոնը շարունակում է աջակցել Իսրայելին ՝ չնայած նրա հանցագործություններին  նույնիսկ 2018-ին Սիոնիստական ​​ռեժիմի հասցեին քննադատության պատճառով ԱՄՆ-ը  լքեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը: