Մեկնաբանություն. Շաբաթ օրը տեղի ունեցած Քաբուլի արյունալի ահաբեկչության կուլիսներում
Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ շաբաթ օրը Քաբուլի շիաբնակ թաղամասում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասեկ է 58-ի, ավելի քան 150 մարդ վիրավորվել է:
Շաբաթ օրը, Քաբուլի Քոսար Դանեշի ուսումնական կենտրոնում տեղի ունեցած երեք պայթյունների հետևանքով զոհվել և վիրվարվել են տասնյակ անձինք:
Չնայած որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել այս ահաբեկչական հարձկման պատասխանատվությունը, սակայն կառավարությունը մեղադրում է թալիբներին: Ի պատասխան, խմբավորումը հայտարարել է, որ ահաբեկչական հարձակման հետ առընչություն չունի: Հարց է ծագում, թե ո՞վքեր են կազմակերպել Քաբուլի շաբաթ օրվա ահաբեկչութունը և ովքեր են կանգնած այդ երկրում անապահովության տարածման կուլիսներում: Բացի այդ, հարց է առաջանում, թե որ խմբերին են ձեռնտու վերջին իրադարձություններն ու Աֆղնաստռանում անապահովության տարածումը: Քաբուլի ահաբեկչությունը կարելի է քննարկել մի քանի տեսանկյունից:
Ահաբեկչությունտը կազմակերպողների և այն իրականցնողների վերաբերյալ առնվազն երկու տեակետ գոյություն ունի: Որպես օրինակ՝ պաշտոնյաներն ահաբեկչության մեջ մեղադրեցին Թալիբանին: Նախագահ Աշրաֆ Ղանին, բարբարոսություն որակելով ահաբեկչությունը, հայտարարեց. «Միջազգային հանրության և Աֆղանստանի բնակիչների խնդրանքով, մենք ազատ արձակեցինք Թալիբանի 6100 բանտարկյալների, որպեսզի դադարեցվեն արյունահեղությունն ու պատերազմը, բայց մարդիկ դեռ ականատես են լինում բռնության և անօրինական պատերազմի շարունակման»:
Իսկ նախագահի խորհրդական Համդուլլա Մոհեբն անդրադառնալով երկրում բախումների սրմանը, հայտարարել է, որ թալիբները ներկայումա պայքարում են իշխանության համար:
Աֆղանցի պաշտոնյաներին զուգահեռ, մեկ այլ շրջանակ, ահաբեկչության մեջ մեղադրում է ԻԼԻՊ-ին: Հատկանշական է, որ թալիբները նույնպես, մերժելով ահաբեկչությունը կազմակերպելու վերաբերյալ իրենց դեմ ուղղված մեղադրանքները, հայտարարել են, որ պայթյուններն իրականացրել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչները:
Քաբուլի ահաբեչկությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ուղիղ մեկ շաբաթ առաջ, ԱՄՆ-ը սկսեց Դոհայի համաձայնագրի հիմամբ, Աֆղանստանից իր զորուժը դուրս բերելու գործընթացը: Ու չնայած պայմանագրի համաձայն ամերիկյան ուժերը պետք է դուրս բերվեին մինչև մայիսի մեկը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, խախտելով Դոհայի համաձայնությունը, հայտարարեց, որ գործընթացը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը: ԱՄՆ-ն 20 տարի անց, ի վերջո Աֆղանստանից դուրս կբերի իր զորուժը: Եվ հարց է ծագում, թե ո՞րոնք էին այս երկրի ձեռքբերումները 20 տարի Աֆղանստանում ներկաությունից հետո:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի անդամի խոսքով՝ ԱՄՆ-ը պարտվել է երկու տասնամյակ տևած պատերազմում: Ալեքսեյ Պուշկովը հավելում է. «Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը նշանակում է Վաշինգտոնի պարտությունն այդ երկրի վարած ամենաերկարատև պատերազմում: Վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ը չի կարողացել իրականացնել իր նպատակներն Աֆղանստանում»:
Մյուս կողմից, Աֆղանստանի շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ Սպիտակ տանը մեղադրում են ԻԼԻՊ-ի հետ համագործակցելու մեջ: Իսկ Համիդ Քարզայը, որը 13 տարի ղեկավարում էր Աֆղանստանը, համոզված է, որ այս ահաբեկչական խմբավորումն ԱՄՆ-ի «ստեղծած գործիքն» է՝ տարածաշրջանում իր մակրոտնտեսական քաղաքականությունն առաջ տանելու համար: