Մեկնաբանություն.Ղոդսի վերաբերյալ Անվտանգության խորհրդի ապարդյուն նիստը և ԱՄՆ-ի խափանարարությունը
Մայիսի 10-ին Ղոդսի իրավիճակի հարցով տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստն ավարտվեց առանց արդյունքի:ՄԱԿ-ի դիվանագետների խոսքերով՝ Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է առանց համատեղ տեքստի շուրջ համաձայնության գալու, սակայն ԱՄՆ-ը նպատակահարմար չի գտել այս փուլում վերջին իրադարձությունների վերաբերյալ ընդհանուր հայտարարի գալ:
Վաշինգտոնն իր գործընկերներին հայտնել է, որ այժմ պետք է անդրկուլիսյան ջանքեր գործադել իրավիճակը հանդարտեցնելու համար և վստահ չէ, որ այս փուլում հայտարարություն տարածելը օգտակար քայլ կլինի:
Նախատեսված է,որ Անվտանգության խորհրդի անդամները շարունակեն իրենց բանակցությունները ,որպեսզի ավելի վաղ Նորվեգիայի կողմից 15 անդամ երկրներին առաջարկված տեքստից ավելի մեղմ բովանդակությամբ հայտարարություն տարածեն: Թունիսի և Չինաստանի կողմից պատրաստված համատեղ հայտարարության նախագիծը Իսրայելին կոչ է անում դադարեցնել պաղեստինցիների տների քանդելը, արևելյան Ղոդսից նրանց վտարելը, և քաղաքատիպ ավանների կառուցելը:Հայտարարությունը նաև կոչ է անում ինքնազսպվածություն ցուցաբերել և հարգել սրբավայրերում տիրող ներկա իրավիճակը: Նախագծում նաև խիստ մտահոգություն է հայտնվել Արեւմտյան ափին, ներառյալ արևելյան Ղոդսում, սրվող լարվածության ու բռնությունների վերաբերյալ, որտեղ նոր բախումների արդյունքում հարյուրավոր վիրավորներ կան:
Չնայած արևելյան Ղոդսում տիրող իրավիճակի վերաբերյալ Բայդենի առերևույթ մտահոգությանը, բայց Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի դիրքորոշումը և Սիոնիստական ռեժիմի դեմ մեղմ բովանդակությամբ ու ոչ այնքան քննադատական հայտարարության տարածման կանխումը ցույց է տալիս,որ Վաշինգտոնը նույնիսկ դույզն չափով չի հանդուրժում պաղեստինցիների դեմ թույլ տրված Իսրայելի հանցագործություններին ուղղված քննադատություն: Հարցն այն է,որ ՄԱԿ-ի ԱԽ-ը,որպես այս միջազգային կառույցի հիմնասյուներից մեկը, որ համաշխարհային խաղաղության ու անվտանգության պահպանման պատասխանատուն է, արդյոք Միացյալ Նահանգները որևէ պարտականություն ունի՞ հետամուտ լինել բռնագրաված Պաղեստինում, հատկապես արևելյան Ղոդսում տիրող ներկա վիճակին և Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի օրերս իրականացրած վայրագ հարձակումներին, թե՞ պետք է անտարբեր մնա այդ խնդիրների նկատմամբ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի գործողությունների, ինչու չէ նաև հարևան երկրների `Սիրիայի և Լիբանանի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը երբեք, մանավանդ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, թույլ չի տվել ընդունել Իսրայելին քննադատող որևէ բանաձև:
Դա այն դեպքում, երբ Իսրայելն աշխարհի մասշտաբով համարվում է մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողներից,որը հատկապես Գազայի հատվածում պաղեստինցիներին կոտորելուց բացի,Հորդանան գետի արևմտյան ափից ու արևելյան Ղոդսից պաղեստինցիներին վտարելուց հետո, բռնազավթել է այդ տարածքները և սկսել է բնակարաններ կառուցել սիոնիստներին բնակեցվելու նպատակով:
Վերջերս Սիոնիստական ռեժիմն արևելյան Ղոդսի Շեյխ Ջարրահի թաղամասից հեռացրել է պաղեստինցիներին: Սիոնիստների այդ քայլի հետևանքով պաղեստինցիների մեծ մասը դարձել են անօթևան: Սիոնիստական ռեժիմի այդ քայլը համարվում է մարդու իրավունքների կոպիտ խախտում և պատերազմական հանցագործություն: Այնուամենայնիվ Բայդենի կառավարությունը ,որ ներկայանում է որպես մարդու իրավունքների պաշտպան, ուշադրություն չդարձնելով Իսրայելի այդ ոճրագործություններին, շարունակում է աջակցել նրան ու բավարարվում է այդ կապակցությամբ միայն մտահոգություն հայտնելով: