Մեկնաբանություն.Ժնևում տեղի է ունեցել Բայդեն-Պուտին հանդիպումը.ԱՄՆ-Ռուսաստան տարաձայնությունները շարունակվում են
Վերջապես չորեքշաբթի հունիսի 16-ին Ժնևում կայացավ Ամերիկայի Միացյալ նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ ՝ Վալդիմիր Պուտինի և Ջո Բայդենի երկար սպասված հանդիպումը: Այն տևեց բավական երկար` մոտ չորսուկես ժամ, ներառյալ ընդմիջումը։ Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցում էին նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման սկզբում Ջո Բայդենը պնդել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ընդհանուր շահեր ունեն Իրանի միջուկային հարցում, մինչդեռ Մոսկվան բազմիցս դատապարտել է միջուկային գործարքից ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու քայլը և պահանջել է չեղարկել պատժամիջոցները: Մոսկվան Վաշինգտոնին կոչ է արել վերադառնալ ՀԳՀԾ: Մոսկվան ի տարբերություն ԱՄՆ-ի, կարևորել է միջուկային էներգիան և տեխնոլոգիան խաղաղ նպատակներով օգտագործելու Իրանի իրավունքը:
Առաջին հանդիպման ավարտին Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կարևորելով ապագայում ռազմավարական երկկողմ երկխոսություն անցկացնելու և սպառազինությունը վերահսկելու անհրաժեշտությունը:
Այնուամենայնիվ, Բայդենը հրաժարվել է համատեղ մամուլի ասուլիս անցկացնել իր ռուս գործընկերոջ հետ: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Պուտինը Բայդենի հետ բանակցությունները դրական է գնահատել:
Պուտինը հավելել է. «Բայդենի հետ բանակցությունների ընթացքում մենք խոսել ենք ռազմավարական կայունության ու առևտրային հարաբերությունների մասին, և համաձայնության ենք եկել դեսպանների վերադարձի շուրջ»:
Անդրադառնալով ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին, Պուտինն ասել է, որ սահմանված միակողմանի պատժամիջներից Վաշինգտոնը Մոսկվայից ավելի քիչ չի տուժել:
Առանձին մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենն ասել է.«Ես Պուտինին ասացի, որ մենք չենք ընդունի ԱՄՆ ինքնիշխանության որևէ խախտում»:
Փաստորեն ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների հանդիպումը Բայդենի համար առիթ է եղել, հարցեր առաջ քաշելու և Պուտինին նախազգուշացնելու տարաձայնությունների վերացման կամ նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու շրջանակում:
Սույն թվականի մայիսին, Ռուսաստանը ներկայացրել է մի ցուցակ, որում նշված է այն երկրների անունները,որոնք ոչ բարեկամական քայլեր են իրականացրել Ռուսաստանի դեմ: Այդ ցուցակում նշված են Միացյալ Նահանգների և Չեխիայի անունները: Հաշվի առնելով, որ մոտենում է Սիրիայի սահմանին օգնության գործողությունների վերաբերյալ Անվտանգության խորհրդի բանաձևի չեղարկման թվականը, ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները նպատակ ունեն Ռուսաստանի համաձայնությունը շահել այդ գործողությունների ժամկետը երկարաձգելու համար: Սակայն ԱՄՆ-ի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Պուտինը չհամաձայնեց Բայդենին խոստանալ այդ գործողությունների երկարաձգման վերաբերյալ: Ռուսաստանը կասկածի տակ տառնելով այդ գործողությունների ժամկետը երկարաձգելու հարցը , համոզված է, որ դա կխախտի Սիրիայի ինքնիշխանությունը:
Փաստորեն, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները բարդանում են: Բայդենի վարչակազմը, որ բացահայտ հակառուսական մոտեցում ունի, իշխանության գալուց ի վեր, հատկապես ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության և կիբերհարձակումների պատրվակով խստացրել է իր դիրքորոշումն ու քայլերը Մոսկվայի դեմ:
Բայդենի կառավարությունն խորն առճակատում է սկսել Ռուսաստանի հետ, և այս առումով, պատժամիջոցներից և Ուկրաինային ակտիվ քաղաքական և ռազմական աջակցություն ցուցաբերելուց բացի , հոգեբանական պատերազմ է իրականացնում Վլադիմիր Պուտինի դեմ: Ուստի, չնայած երկու երկրների ղեկավարների հանդիպմանը, սպասվում է, որ Բայդենի կառավարությունն առաջիկա ամիսներին կակտիվացնի իր հակառուսական քաղաքականությունն ու գործողությունները: