Մեկնաբանություն- Իրաքում տեղի ունեցած «Էյդ Ալ-Հաշդ» մեծ շքերթի պատգամները
Հունիսի 27-ին Հաշադ Ալ-Շաաբի կազմակերպության հիմնադրման տարելիցի առիթով կայացած «Էյդ Ալ-Հաշդ» մեծ շքերթը բազում պատգամներ է փոխանցում:
Հաշդ Ալ-Շաաբին հիմնադրվել է 2014թ. հունիսին, Իրաքի հոգևոր առաջնորդ՝ Այաթոլլահ Սիսթանիի կոչով: Կազմակերպության հիմնադրման նպատակն էր՝ պայքարել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ և պաշտպանել Իրաքի աշխարհագրությունն ու տարածքային ամբողջականությունը: Հետևաբար Հաշդ Ալ-Շաաբի կազմակերպությունը հիմնադրվել է ազգային ու կրոնական հիմքով: Այդ կազմակերպությունը մեծ դերակատարություն է ունեցել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: Հաշվի առնելով այդ դերակատարությունը, Իրաքի նախկին վարչապետ՝ Հեյդար Ալէբադին 2016թ.փետրվարի 24-ին արձակած վճռով, Հաշդ Ալ-Շաաբիին ներկայացրել է անկախ մի կազմակերպություն Իրաքի ԶՈՒ-ի հրամանատարության ենթակա:
2016թ. նոյեմբերին 26-ին, Հաշդ Ալ-Շաաբիին աջակցող քաղաքական հոսանքները , ձայների մեծամասնությամբ Իրաքի խորհրդարանում վավերացրին «Հաշդ Ալ-Շաաբի»-ի օրենքը: Այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գործնականում կազմակերպությունը դարձավ Իրաքի անվտանգության օրինական կազմակերպություն և իր անդամների համար սահմանվեց իրավական գիծ բյուջեում:
Չնայած Հաշդ Ալ-Շաաբիին պաշտոնական ռազմական ուժ է Իրաքում, սակայն բախվում է լայնամասշտաբ ներքին և արտաքին ընդդիմության: Հաշդ Ալ-Շաաբիին հակադրվելու պատճառը այս կազմակերպության դիմադրողական միտումներն ու մտքերն են ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի դեմ: Հաշվի առնելով այս առարկությունները, ինչպես նաև Հաշդ Ալ-Շաաբիի գաղափարական հիմքը, Դիալա նահանգում անցկացված այս կազմակերպության երեկվա շքերթը շատ կարևոր է և ունի մի քանի պատգամներ:
Այդ շքերթի առաջին պատգամը Հաշդ Ալ-Շաաբի կազմակերպության մարտական և ռազմական հզորությունն էր: Երեկվա շքերթն անցավ հատուկ կարգով, ինչպես աշխարհի բանակների զորահանդեսը, միաժամանակ Հաշդ Ալ-Շաաբիի ուժերը ցույց տվեցին իրենց բարձր պատրաստվածությունը: Իրաքի Հաշդ Ալ-Շաաբի կազմակերպության տեղեկատվության վարչության տնօրեն՝ Մոհանադ Ալ-Օղաբին ասել է.«Կազմակերպվածությունն ու մարտական և ռազմական կարողությունը կազմակերպության զորահավաքի ամենակարևոր պատգամն էին, և այսօր կազմակերպությունը շատ ավելի ուժեղ է, քան նախորդ տարիները և իրաքյան անվտանգության համակարգի մաս է կազմում»:
Հաշդ Ալ-Շաաբի ուժերի շքերթի մյուս կարևոր պատգամն առնչվում է Մուստաֆա Ալ-Քազեմիի ներկայությանն ու նրա ելույթին:
Իրաքի վարչապետը երկրի ներքին գործերի և պաշտպանության նախարարի հետ ներկայացել է այդ շքերթում: Ալ-Քազեմին ասել է.«Հաշդ Ալ-Շաաբի ուժերին հաջողվել է պարտության մատնել ԻԼԻՊ-ի թաքֆիրական ահաբեկիչներին»: Իրաքի վարչապետը խոստովանել է Հաշդ Ալ-Շաաբի ուժերի կարողությունը: Մյուս հարցն այն է, որ Հաշդ Ալ-Շաաբի ուժերի հակառակորդները մեծ ջանք են գործադրել, որպեսզի Ալ-Քազեմին չներկայանա այդ շքերթին և շքերթի անցկացումը 13 օր հետաձգեցին: Հակառակորդները համոզված էին, որ Հաշդ Ալ-Շաաբիի ուժերի շքերթում Ալ-Քազեմիի ներկայությունը կարևոր առավելություն է այդ կազմակերպության համար և ապարդյուն են անցնելու այդ կազմակերպության դիմագիծը խեղելու փորձերը:
Այդ շքերթի երրորդ պատգամն այն էր, որ չնայած ընդդիմության լայն հակաքարոզչությանը, Հաշդ Ալ-Շաաբին հակված չէ որևէ ցեղախմբի, քանի որ շքերթին շիա անդամների կողքին մասնակցել էին սունի ու քրիստոնյա աշիրեթները:
Նկատի առնելով այս կարևոր պատգամները, Հաշդ Ալ-Շաաբիի հակառակորդներն անցած օրվանից փորձել են Հաշդ Ալ-Շաաբիին Իրաքի բանակի դեմ հանել և հետևել են պառակտում սերմանելու քաղաքականության: Սակայն այդ քաղաքականությանը հետևելը ավելի շատ է հաստատում Հաշդ Ալ-Շաաբի ուժերի շքերթի հաջողությունը և դա սարսափեցնում է հակառակորդներին: