Մեկնաբանություն. ՀԳՀԾ-ի ճակատագիրը՝ երկու ճանապարհների մեջտեղում
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, Իրանի և 4+ 1 խմբի միջև մինչև այժմ տղի է ունեցել ՀԳՀԾ-ի վերականգնմանն ուղղված բանակցությունների վեց փուլ:
Բանակցությունների ընթացքում, մեծ թվով հարցեր լուծվել են, սակայն կան նաև հարցեր, որոնց շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն և կայացվեն որոշումներ:
Եվ հիմա հարց է առաջանում, թե ի վերջո, ի՞նչ է լինելու 2015թ ստորագրված միջուկային համաձայնագրի ճակատագիրը:
Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ և Վիեննայի բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին, կիրակի օրը Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքական հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո ասել է, որ բանակցությունները դրական են եղել: Նա հավելել է. «Այժմ բանակցող կողմերը պետք է որոշում կայացնեն՝ վերջնական եզրակացության և ՀԳՀԾ-ն վերականգնելու շուրջ համաձայնության գալու կապակցությամբ»:
Անկասկած, ներկա բարդ իրավիճակում ՀԳՀԾ-ի պահպանման համար անհրաժեշտ են քայլեր, որոնք կապահովեն բանակցային երկու կողմերի շահերը: Իսկ ամերիկյան կողմն իր վարած քաղաքականությամբ միայն լրացուցիչ միավորներ է հավաքում և ժամանակ կորցնում, սպառնալով բանակցությունների անցկացմանը:
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց և Վիեննայում ԱՄՆ բանակցային թիմի ղեկավար Ռոբերտ Մալին ուրբաթ օրը մի հարցազրույցում ասել է. «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք վերացնել այն պատժամիջոցները, որոնք անհրաժեշտ են ՀԳՀԾ վերադառնալու համար, բայց մենք չենք վերացնի Թրամփի վարչակազմի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները»:
Ներկայումս Միացյալ Նահանգների կարևորագույն նպատակն է Իրանին ստիպել ընդունել նոր պայմաններ, նախկինում ստորագրված ՀԳՀԾ-ի շրջանակներում: ՝
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Ամուին, կիրակի օրը Iran Press- ին տված հարցազրույցում ասել է, որ առանց Իրանի նկատմամբ պատժամիջոցների ամբողջական չեղարկման, Թեհրանը որևէ համաձայնություն չի ընդունելու: Նա հավելել է. «ԱՄՆ-ը փորձում է պահպանել պատժամիջոցների մի մասը, ինչը հակասում է Վաշինգտոնի այն հայտարարությանը, որ Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է»:
Այդ նպատակին հասնելու համար, ամերիկացիներն օգտվում են տարբեր ուղիներից, որոնց թվում է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի կողմից Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումը մեծացնելը:
Մյուս ճանապարհը 4+1 խմբի և Իրանի միջև Վիեննայում ըթնացող բանակցությունների մթնոլորտը լարելն է: 2231 բանաձևի շրջանակներում, ՀԳՀԾ-ով սահմանվել են որոշակի պարտավորություններ, որոնք պետք է անպայման գործադրվեն: Սակայն քանի որ ՀԳՀԾ-ի մյուս կողմերը հավատարիմ չեն եղել իրենց պարտավորություններին, Իրանն իսլամական խորհրդարանում ընդունված՝ «Պատժամիջոցների չեղարկման և Իրանի շահերը պաշտպանելու վերաբերյալ» օրենքի և ՀԳՀԾ-ի 26 և 36-րդ կետերի հիման վրա, դադարեցրել է երաշխքիային պարտավորությունների կամավոր գործադրումը:
Իր պարտավորություններին լիարժեք վերադառնալու Իրանի պահանջը պատժամիջոցների լիարժեք չեղարկումն է և Թեհրանի կողմից համապատասխան ստուգման անցկացումը: Սակայն եթե Վաշինգտոնը շարունակի խափանարարությունը, Թեհրանը կհրաժարվի նոր քայլեր ձեռնարկել: Ուստի ՀԳՀԾ-ի վերականգնումը կախված է մյուս կողմի կամքից:
Ինչպես հայտարարել է հեղափոխության գերագույն առաջնորդը, «Իրանը կվերադառնա իր պարտավորություններին, երբ ԱՄՆ-ը գործնականում վերացնի բոլոր պատժամիջոցները, ոչ թե բանավոր կամ թղթի վրա, և պատժամիջոցների այդ չեղարկումը հաստատվի Իրանի կողմից»: