Մեկնաբանություն. Ընդգծվել է Դիմադրության առանցքին սատարող լրատվամիջոցների դերի կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i144464-Մեկնաբանություն._Ընդգծվել_է_Դիմադրության_առանցքին_սատարող_լրատվամիջոցների_դերի_կարևորությունը
Երեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցավ Իսլամական ռադիոյի և հեռուստատեսության միության Գլխավոր ասամբլեայի 10-րդ նստաշրջանը ՝ «Լրատվամիջոցների արդարադատություն և խոսքի ազատություն» խորագրով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2021 08:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Ընդգծվել է Դիմադրության առանցքին սատարող լրատվամիջոցների դերի կարևորությունը

Երեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցավ Իսլամական ռադիոյի և հեռուստատեսության միության Գլխավոր ասամբլեայի 10-րդ նստաշրջանը ՝ «Լրատվամիջոցների արդարադատություն և խոսքի ազատություն» խորագրով:

Իսլամական հեռարձակողների միությունն ունի 228 անդամ 33 երկրներում, որոնք հեռարձակվում են  22 տարբեր լեզուներով: Այս համատարած ներկայությունն անկասկած կարևոր դեր է խաղում լրատվամիջոցների գործունեության զարգացման և տեղեկատվության ազատ հոսքի աճի գործում:

Իսլամական հեռարձակողների միության 10-րդ Գլխավոր ասամբլեայի կենտրոնական թեմաներից էր այս լրատվամիջոցների դեմ  Միացյալ Նահանգների թշնամության պատճառների և նպատակների ուսումնասիրությունը: Միացյալ Նահանգները վերջերս արգելափակել է Դիմադրության առանցքին և Իսլամական հեռարձակողների միությանը պատկանող գրեթե 40 կայքերի աշխատանքը, այդ քազյլով փաստելով, որ որևէ սահման չի հարգում: Արգելափակված կայքերի  թվում են «Press TV», «Ալ-Ալամ», «Ալ-Մասիրա», «Al-Naba», «Ալ-Ֆուրաթ», «Քարբալա», «Ալ-Լուլու», «Ալ-Քասար», «Ալ-Նաիմ», «Պաղեստին Ալ-Յում» և «Աֆաք» լրատվական գորխակալությունների կայքերը:

Հարց է առաջանում, թե ո՞րն է Դիմադրության առանցքի լրատվության դիրքն ու դերը այն իրադարձությունները լուսաբանելու հարցում, որ  ԱՄՆ-ն որոշել է արգելափակել դրանց աշխատանքը:

ԱՄՆ-ի այս որոշման պատճառները գնահատելու կարևոր գործոններից մեկը տարածաշրջանային իրադարձություններոի լուսաբանելու հարցում այդ լրատվամիջոցների հաջողությունն է:

Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակման կազմակերպության ղեկավար  Ալի Ասգարին, վերոնշյալ նիստում ունեցած ելույթում; անդրադառնալով խոսքի ազատության վերաբերյալ ամերիկացիների պնդումներին, հատկապես ինտերնետի և համացանցի համատեքստում, հայտարարել է. «Իսլամական աշխարհի, այդ թվու՝մ Իրանի և Դիմադրության հետ կապված լրատվամիջոցների աշխատանքին խոչընդոտելը վկայում է այն մասին, որ դրանց աշխատանքն արդյունավետ է, ինչի պատճառով էլ ամերիկացիները խախտըումե ն խոսքի ազատության վերաբերյալ իրենց հայտարարությունները: Դա թուլուևթյան ու ռբնատիրության նշան է»:

Դիմադրության կողմնակից լրատվամիջոցները, հատկապես վերջին տարիներին, զգալի դեր են խաղացել տարածաշրջանում իրադարձությունները լուսաբանելու գործում: Այս թափանցիկությունը տապալեց շատ դավադրություններ և քարոզչական ծրագրեր, ինչպես նաև Վաշինգտոնի, Թել Ավիվի և նրանց դաշնակիցների հոգեբանական և լրատվական պատերազմները:

Տարածաշրջանում և աշխարհում  հանրային կրածիքը հակված է դեպի Դիմադրությանն աջակցող լրատվամիջոցները: Հանրային կարծիքը վստտահում է նաև այդ լրատվականներին, որոնք իրականությունը ներկայացնում են անկախ կյերպով, ունեն մեծ լսարան: Իսկ դա հակասում է տարածաշրջանում  ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արտահայտվելու և կարծիք ունենալու ազատություն: Այս իրավունքը ներառում է հավատ ու կարծիք՝ առանց միջամտության, ցանկացած լրատվամիջոցի միջոցով տեղեկատվություն և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատություն, անկախ սահմաններից:  

Այսպիսով, ԱՄՆ-ի քայլի նպատակը պարզ է: Վաշինգտոնը ​​ցանկանում է լռեցնել ազգերի ձայնը: Այս քայլը նոր առճակատման սկիզբ է, որը տարածաշրջանի անկախ ռադիոյհեռուստատեսությունցի պահանջում է իրազեկվածություն, զգոնություն և պատրաստակամություն: Իսկ քանի որ Արևմտյան Ասիայում  ԱՄՆ ռազմական ներկայությունն ու ներկայությունը նվազում են, ստեղծված իրավիճակում Դիմադրության ճակատի լրատվամիջոցների կարևոր դերն է լուսաբանել ձեռքբերումներն  ու հակազդել  թշնամիների քարոզչությանն ու լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելուն ուղղված գործադրվող ջանքերին:

Ինչպես շեշտեց Իրանի Իսլամական Հանրապետության հեռարձակման ակզմակերպության փոխտնօրեն Փեյման Ջեբլին, Դիմադրության հետ կապված լրատվամիջոցների աշխատանքն արգելափակելու ԱՄՆ-ի ջանքերը մեծացրել են այդ լրատվամիջոցների վճռականությունն` ընդդիմանալու Վաշինգտոնի գործողություններին և աշխատելու ավելի համակարգված ձևով:

Այդ լրատվամիջոցներն այժմ ավելի վճռական են և մոտվիացված՝ արևմտյան հասարակության  տեղեկացվածությունը բարձրացնելու հարցում և իրենց ուղերձը փոխանցում են օբյեկտիվ զեկույցներով և փաստաթղթավորված և ճշգրիտ նորություններով ՝ հիմնված մասնագիտական ​​հետազոտությունների վրա: