Մեկնաբանություն ՀԳՀԾ-ի վերածնունդը կախված է Միացյալ Նահանգների և Եվրոպայի որոշումից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i144652-Մեկնաբանություն_ՀԳՀԾ_ի_վերածնունդը_կախված_է_Միացյալ_Նահանգների_և_Եվրոպայի_որոշումից
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը նշել է.  «Այժմ հերթը Միացյալ Նահանգներինը և եվրոպական կողմերինն է: Կարգախոսներ վանկարկելու փոխարեն, նրանք պետք է հստակ որոշումներ կայացնեն `վերադառնալով ՀԳՀԾ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2021 06:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն ՀԳՀԾ-ի վերածնունդը կախված է Միացյալ Նահանգների և Եվրոպայի որոշումից

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը նշել է.  «Այժմ հերթը Միացյալ Նահանգներինը և եվրոպական կողմերինն է: Կարգախոսներ վանկարկելու փոխարեն, նրանք պետք է հստակ որոշումներ կայացնեն `վերադառնալով ՀԳՀԾ»:

ՀԳՀԾ-ի և ԱԽ 2231 բանաձևի գործադրման թեմայով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցի քննարկման նպատակով կայացած նիստում, Մաջիդ Թախթռավանչին նշել է  որ Իրանը ապացուցել է իր լիակատար անկեղծությունը` և Վիեննայի բանակցություններում և դրանից առաջ ՀԳՀԾ-ն գործադրելու ընթացքում:

 Երբ ԱՄՆ-ում իշխանության եկավ Ջո Բայդենի վարչակազմը, այդ երկիրը որոշեց վերադառնալ ՀԳՀԾ, ինչի նպատակով մեկնարկեցին  Վիեննայի բանակցությունները: Մինչ այժմ Վիեննայում տեղի է ունեցել   բանակցությունների վեց փուլ, սակայն Միացյալ Նահանգները դեռևս որոշում չի կայացրել ՀԳՀԾ վերադառնալու մասին:

Հաշվի առնելով ՀԳՀԾ-ի նկատմամբ Միացյալ Նահանգների և եվրոպացիների վերաբերմունքը, Իրանը պահանջում է երաշխիքներ տրամադրել համաձայնագրի վերականգման համար:  Իսկ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու փորձը հաշվի առնելով, Իրաննբ իրավունք ունի ստանալ երաշխիք, որ նման բան չի կրկնվի:  

Այս կապակցությամբ, Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին IranPress- ին ասել է, որ Իրանը չի ընդունում պայմանագրի կողմ լինելը և զգում է, որ ցանկացած պահի կարող է ինչ-որ բան պատահել: Ուստի անհրաժեշտ է, որ ԱՄՆ կառավարությունը երաշխավորի, որ Վաշինգտոնը նորից դուրս չի գա համաձայնագրից: 

Բայդենի վարչակազմի քաղաքականությունը մինչ այս պահը  չի տարբերվել Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունից, և ամերիկացիները դեռս լիովին վստահ չեն իրենց ստանձնած պարտավորություններին վերադառնալու հարցում: Այս կապակցությամբ բոլոր հարցերը քննարկվել են  Վիենբնայում և հիմա ԱՄՆ- ու եվրոեռյակը պետք է համապատասխան քաղաքական որոշում կայացնեն:

ԱՄՆ-ից երաշխիքներ պահանջելուց բացի, Թեհրանը ընդգծում էնաև բոլոր պատժամիջոցների չեղարկման և համապխատասխան ստուգումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Իրանըւ հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկումից, դրանց ստուիգումից և իր շահերն ապահովվելուց հետո, կվերադառնա ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրմանը

Այս ընթացքում ամերիկյան  պաշտոնյաների դիրքորոշումը կրկնապատկել է Իրանի մտահոգությունը երկու կարևոր հարցերի լուծման կապակցությամբ` երաշխիքների տրամադրում և ստուգում: Եվ քանի դեռ Իրանի ազգային շահը պատշաճ կերպով երաշխավորված չէ, ՀԳՀԾ-ի վերականգնման համաձայնագիրը հեշտությամբ չի ստորագրվի:

Այս կապակցությամբ, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Միացյալ Նահանգները դեռ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել Իրանի նկատմամբ նախկին վարչակազմի որդեգրած քաղաքականությունը փոխելու և ՀԳՀԾ-ն  վերակենդանացնելու ուղղությամբ: