Բայդենը փորձումէ արդարացնել ԱՄՆ զորայիններին Աֆղանստանից վաղաժամ դուրսբերումը
Հինգշաբթի օրն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ելույթում ասլե է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի զորայինների առաքելությունը օգոստոսի 31-ին վերջանալու է և ինքը չի պատրաստվում ամերիկացիների ևս մեկ սերունդ ուղարկել այդ երկրում պատերազմելու համար: Անդրադառնալով 2448 զոհված ամերիկացի զինվորներին ու 20 հազար 772 վիրավորներին, նա հավելել է, որ ամերիկացի զինվորների ավելի շատ ներկայությունը կավելացնի նրանց կորուստների թիվը:
Բայդենը շեշտել է. «Նախատեսված չէ, որ առանց տարբեր նպատակներին հասնելու ակնկալիքի ամերիկացիների հերթական սերնդին ուղարկեմ Աֆղանստան պատերազմելու համար»: Հայտարարելով, որ ԱՄՆ-ի բանակը Աֆղանստանում ազդեցիկ կերպով կատարել է իր առաքելությունը Բայդենն ասել է.«Ռազմական հրամանատարներն ինձ հորդորել են հնարավորինս արագ զորայիններին դուրս բերել Աֆղանստանից»: Պաշտպանելով Աֆղանստանի 20 տարի շարունակվող օկուպացիան, Բայդենը նշել է.«Մենք սպանեցինք Օսամա Բեն Լադենին և թույլ չտվեցինք, որպեսզի Աֆղանստանը դառնա ԱՄՆ-ի վրա հարձակվելու կետ»: Նա անսովոր հայտարարություն է արել, նշելով, որ Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերումը չպետք է համեմատել Վիետնամից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման հետ: Սա այն դեպքում, երբ Աֆղանստանից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման հարցում շտապողականությունը նման է Վիետնամում ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրն ասել է.«Աֆղանստանից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերումը փաստորեն նշանակում է, որ ԱՄՆ-ն ընդունում է այս երկրում իր առաքելության պարտությունը»:
Վերջերս Wall Street Journal օրթերթը գրել էր.«Ըստ ամերիկյան տեղեկատվական ոլորտի վերլուծաբանների ու ռազմական հրամանատարների հավանաբար Աֆղանստանի կառավարությունը և այս երկրի մայրաքաղաք Քաբուլը ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից 6-12 ամիս անց կանցնեն թալիբների վերահսկողության տակ: Չնայած որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին պնդում է, որ այս երկրի ռազմական ուժերը ի վիճակի են հետ մղել ու պարտության մատնել թալիբներին, սակայն որոշ փորձագետներ, հաշվի առնելով ռազմական ու անվտանգության վիճակը և Աֆղանստանի տարբեր տարածքներում թալիբների առաջխաղացումը, համոզված են, որ այս երկրից օտարերկրյա ուժերի դուրսբերուման ու հատկապես օդային պաշտպանության բացակայության պայմաններում, այդ հավանականությունը կրկնապատկվել է»:
Այս մտահոգություններով հանդերձ, սակայն թվում է թե Բայդենի կառավարությունը միայն ձգտում է հնարավորինս արագ դուրս գալ Աֆղանստանից՝ անտեսելով այս քայլի դաժան ու լուրջ հետևանքները: Վերջերս Սպիտակ Տանը Աշրաֆ Ղանիի հետ հանդիպման ժամանակ, Բայդենը խոստացավ, որ Աֆղանստանից ԱՄՆ զորքերին դուրս բերելուց հետո ևս ԱՄՆ-ն կաջակցի այս երկրին, սակայն «Ոչ ռազմական աջակցություն»: Սա նշանակում է, որ ներկա օրհասական իրավիճակում ԱՄՆ-ն մտադիր չէ լուրջ աջակցություն ցուցաբերել Աֆղանստանի կառավարությանը: Իհարկե ԱՄՆ-ի այս դիրքորոշումը ավելի վաղ ևս հայտարարվել էր Բայդենի կառավարության բարձրաստիճան պաշտոնատարների կողմից: 2021թ. ապրիլ ամսին այսինքն՝ Աֆղանստանից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերման մեկնարկից որոշ ժամանակ առաջ, նշելով, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերումից հետո հավանական իրադարձությունների հարցով երաշխիքներ չկան ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդատու Ջեյք Սալիվանը շեշտել էր.«Բայդենը ապագայում կրկին վերադառնալու որոշում չունի»: Այս հայտարարությունները վկայում են Աֆղանստանի ապագայի հարցում Բայդենի կառավարության քաղաքականության իրական էության մասին և Աֆղանստանից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո երկրի անվտանգության իրավիճակի վերաբերյալՎաշինգտոնի կատարյալ անպատասխանատվության մասին: Իհարկե Բայդենը իր որոշումը արդարացնելու համար իր ելույթում հերքեց, որ ԱՄՆ-ն պարտվել է իր առաքելության իրագործման հարցում, հայտարարելով, որ Աֆղանստանի կառավարության անկումը անհավանական է և այս երկրի վրա թլիբների վերահսկումը պարտադիր չէ: Աֆղանստանի հարցերի փորձագետ Մոհամմեդ Ռեզա Ֆորղանին ասում է.«Աֆղանստանի կենտրոնական կառավարությունը չի կարող հույս ունենալ, որ ԱՄՆ-ն գործնական ու հրապարակային աջակցության կցուցաբերի: Այլ խոսքով ԱՄՆ-ն հուսախաբ է արել Աշրաֆ Ղանիին և բացառել է թալիբների դիրքերի վրա հարձակման հույսը»: