Մեկնաբանություն. Հաշ ալ-Շաբին Իրաքում որոշիչ դեր ունի ահաբեկիչների դեմ պայքարում
Իրաքի Ալ- Անբար նահանգում Հաշդ ալ-Շաբի ուժերի հրամանատար Ղասեմ Մոսլեհ, վերջերս ձերբակալվել էր օտարերկրյա աջակցություն ստացող իրաքյան որոշ ուժերի և հոսանքների և դրան հարակից լրատվամիջոցների կողմից դավադրություն կազմակերպելու կեղծ մեղադրանքով:
Մեղադրանքների կեղծ լինելը ապացուցվելուց հետո, Մոսլեհն ազատ արձակվեց: Ուրբաթ օրը նա հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ Հաշ ալ-Շաբի ուժերը կարեւոր փաստաթղթեր են ձեռք բերել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների և Ալ-Անբար նահանգում նրանց ահաբեկչական գործունեության մասին: Նա հայտարարել է, որ Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողություններից մեկը խափանվել է Հաշ ալ-Շաբի ուժերի ջանքերի շնորհիվ:
Մոսլեհը հավելել է, որ Հաշ ալ-Շաբիի ուժերը, հիմնվելով ճշգրիտ հետախուզական տվյալների վրա, ուրբաթ օրը իրականացված գործողության ընթացքում բռնագրավել են ԻԼԻՊ-ին պատկանող մեծ քանակությամբ զենք ու սարքավորումներ և ռումբով լի մեքենա: Հաշ ալ-Շաբի ուժերը վերջերս իրաքյան բանակի հետ և Իրաքի վարչապետի ներկայությամբնշեցին իրենց ձևավորման յոթերորդ տարեդարձը, ահաբեկիչներին և նրանց օտարերկրյա աջակիցներին ևս մեկ անգամ ցույց տալով, որ ներքին և արտաքին դավադրություններից պաշտպանում են Իրաքը և նրա ժողովրդին:
Տարածաշրջանի որոշ երկրների ԶԼՄ-ների կողմից Հաշ ալ-Շաբի ուժերի և նրանց հրամանատարների դեմ ուղղված մեդիահարձակման պատճառներից մեկը խմբավորման և դրա հրամանատարների հաջողությունն է: Խումբը պայքարում է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ, որոնց աջակցում են ամերիկացիներն ու տարածաշրջանային որոշ տերություններ: Հետևաբար, խմբի հաջողություններն անհանգեցնում են թշնամիներին: Այս ձեռքբերումներն օրեցօր ամրապնդում են Հաշ ալ-Շաբի խմբավորման հիմքերը և այդ ուժերի հեղինակությունը: Եվ Իրաքի ժողովուրդը գիտակցում է, որ իր այսօրվա անվտանգության և խաղաղության հիմնական գործոնը Հաշ ալ-Շաբի խմբավորման խիզախությունն է՝ երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված դավադրությունների և ռազմական գործողությունների դեմ պայքարում: Եվ այդ պատճառով են արտաքին ու ներքին թշնամիներն ինչպիսիք են ամերիկացիները և արաբական հետադեմ ռեժիմները, հարձակվում խմբավորման անդամների դեմ : Ղասիմ Մոսլեհն ընդգծել է, որ Ալ-Անբար նահանգում Հաշդ ալ-Շաբիի ուժերի գործողությունը կոտրել է ԻԼԻՊ-ի մեջքը այս տարածքում և հետաձգել ահաբեկիչների հետագա բոլոր գործողություններն ու ծրագրերը: Հոկտեմբերին Իրաքի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Հաշդ ալ-Շաբիի դեմ ԶԼՄ-ների հարձակումները և քարոզչական հարձակումներն ավելացել են: Եվ փորձեր են արվում այս խմբին կամ «Դիմադրության առանցքի» անդամներին, այդ թվում ՝ Իրանին, վերագրել երկրի ներքին ճգնաժամերը, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի անջատման ճգնաժամը: Բայց ահաբեկիչների, ԻԼԻՊ-ի և տարածաշրջանային որոշ տերությունների դեմ ժողովրդական ուժերի հաջողությունները և քաոս առաջացնելու նպատակով երկրի էլեկտրական սյուները պայթեցնելու գործողությունները ևս մեկ անգամ Իրաքի ժողովրդին ցույց տվեցին, որ Հաշդ ալ-Շաբին շարունակում է հանդես գալ որպես իրաքյան հակաահաբեկչության հիմնական բազուկ և եթե խումբն ասպարեզում չլինի, Իրաքում սպառնալիքները կաճեն, ինչը կվտանգի այս երկրի տարածքային ամբողջականությունը: