Մեկնաբանություն - Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնավարության չեղարկման հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145460-Մեկնաբանություն_Ալիևի_կողմից_Լեռնային_Ղարաբաղի_ինքնավարության_չեղարկման_հետևանքները
Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը չեղարկելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին գործողությամբ, Արաքսի հյուսիսում քաոսային իրավիճակի սրման հավանականությունն ավելի է մեծանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2021 14:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնավարության չեղարկման հետևանքները

Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը չեղարկելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին գործողությամբ, Արաքսի հյուսիսում քաոսային իրավիճակի սրման հավանականությունն ավելի է մեծանում:

Խորհրդային Միության կազմից ինքնավարության հռչակման տարելիցի օրը, Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը վերացնելու մասին: Ստորագրելով իր վերջին հրամանագիրը, Իլհամ Ալիևը, փաստորեն, ստորագրել է Ադրբեջանի  տնտեսական գոտիների նոր ստորաբաժանումները՝ «Ղարաբաղ» և «Արևելյան Զանգեզուր» տնտեսական գոտիներ ստեղծելու հրամանը:

Անկասկած, Իլհամ Ալիևի այս քայլն ավելի կսրի այդ երկրի ու Հայաստանի միջև տիրող լարված վիճակը: Բաքվի պաշտոնյաներն ասում են, որ իրենք իրավունք ունեն տարածքային բաժանումներ իրականացնել Ադրբեջանի տարածքում, քանի որ դա ներքին հարց է, և հայերը կամ որևէ այլ երկիր չեն կարող խառնվել այդ հարցերին: 

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ ներկա իրավիճակը ոչ միայն անբարենպաստ է Ադրբեջանի նախագահի ստորաբաժանումների համար, այլև կարող է սրել ադրբեջանա-հայկական հակամարտության հիմքերը:

Այն պայմաններում, երբ Իլհամ Ալիևի կառավարությունը խոսում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի հետ բարեկամական հարաբերությունների մասին, Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնավարության վերացումը փաստորեն ցույց է տալիս, որ Բաքվի կառավարությունը փորձում է ավելի թշնամական մոտեցում դրսևորել հայերի նկատմամբ: Բաքվի պաշտոնյաները կարծում են, որ միայն «երկաթե բռունցք» քաղաքականությամբ կարող են իրենց գերակայությունը պարտադրել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին: Հատկապես Ռուսաստանի միջնորդությամբ ղարաբաղյան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, ղարաբաղցի հայերը հանդես եկան որպես Ադրբեջանի ուղղակի թշնամի և կոշտ վերաբերվեցին ադրբեջանական զինուժի հետ: Այս բախումների ու սահմանային լարվածության հետևանքով մի շարք ադրբեջանցի զինվորներ են սպանվել:

Ադրբեջանի նախագահի վերջին գործողության վերաբերյալ, ադրբեջանցի փորձագետ Ալ-Շադ Փաշասավին Բաքվում լույս տեսնող ​​«Ենի Մուսավաթ» պետական թերթում «Դեպի Արևմտյան Զանգեզուր» խորագրով հոդվածում գրել է.«Ադրբեջանի նախագահի Արևելյան Զանգեզուրի մասին հրամանագրից հետո թշնամին շփոթության մեջ է: Այսինքն՝ կա նաև Արևմտյան Զանգեզուր, և մի օր «Երկաթե բռունցքի» սեփականատեր Ադրբեջանի Հանրապետությունը վերահսկողություն է հաստատելու Ադրբեջանի Հանրապետության պատմական հողերի վրա և հաստատելու է պատմական արդարություն՝ ասելով, որ «Սյունիքը դժոխք է անցել»:

Այս հոդվածի հրապարակումը նշանակում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին գործողությունը գործի ավարտը չէ, և անկասկած, Բաքվի կառավարությունն այս կապակցությամբ օրակարգում այլ նպատակներ էլ ունի: Այլ կերպ ասած, թվում է, որ Իլհամ Ալիևի կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի տնտեսական բաժանումների պատրվակով, մտադիր է վերադարձնել Ադրբեջանի Հանրապետության կորցրած տարածքները, որոնք Խորհրդային Միության կողմից հայերին են փոխանցվել:

Ակնհայտ է, որ այս վտանգավոր քաղաքականության իրականացումը ոչ միայն չի նախագծել Իլհամ Ալիևի կառավարությունը, այլև կարծես թե արտաքին մի կառավարությունը սադրում է Ադրբեջանի նախագահին այդ կապակցությամբ: Փաստորեն, որոշ օտարերկրյա կառավարություններ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում և նույնիսկ Ադրբեջանի կառավարությունում և Ազգային ժողովում, փորձում են հրահրել Բաքվի կառավարությանն անել այն, ինչ իրենք համարում են պատմական արդարություն և փորձում են այդպիսով Հայաստանի որոշ տարածքներ միացնել Ադրբեջանին: Չնայած դա հնարավոր չէ հեշտությամբ և դժվար թե հնարավոր լինի առանց պատերազմի: