Մեկնաբանություն. Միակողմանիությունը համաշխարհային մարտահրավեր է
Միակողմանիությունը վերածվել է համաշխարհային սպառնալիքի: Եվ դրա դեմ պայքարելու միակ ճանապարհը միջազգային մակարդակով կոլեկտիվ գործողությունների իրականացումն է և բազմակողմանիության ամրապնդումը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, երեքշաբթի օրը կայացած Չմիավորման շարժման արտգործնախարարների միջանկյալ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում ընդգծել է այս մարտահրավերը հաղթահարելու անհրաժեշտությունը:
Միակողմանիությունը բազմաբնույթ սպառնալիք է, որը բացասական ու կործանարար ազդեցություն է ունեցել բոլոր երկրների ճակատագրի և միջազգային հարաբերությունների վրա:
Ավելի ճիշտ, ամերիկյան միակողմանիությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել միջազգային հանրության համար:
Պատժամիջոցները, ուժի գործադրման սպառնալիքները, ռազմական միջամտությունը և միջազգային պայմանագրերից դուրս գալն այն քայլերից են, որ հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը:
Ֆրանսիացի վերլուծաբան, «Իրանի դեմ պատժամիջոցները և դրա ազդեցությունը» գրքի հեղինակ Ալեքսանդր Օսթինը նշել է, որ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները Վաշինգտոնի վարչակարգի հեգեմոնիայի դրսևորում են: Նա նշում է. «ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտել են այնպիսի երկրների ժողովուրդների իրավունքները, ինչպիսիք են Իրանը, Վենեսուելան կամ Կուբան: Այդ պատճառով, մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը դատապարտել է միակողմանի գործողությունների բացասական հետևանքները, ինչպես նաև այդ պատժամիջոցների ակնհայտ հակասությունը բազմակողմանիության հետ»:
Ակնհայտ է, որ նման քայլերի հանդեպ տարբեր երկրների կառավարությունների լռությունը նույնքան վնասակար և վտանգավոր է, որքան Միացյալ Նահանգների միակողմանի գործողությունները: Քանի որ երկարաժամկետ հեռանկարում այդ լռությունն ու պասիվությունը կհանգեցնի միջազգային կարգի քայքայմանը: Ուստի միջազգային հանրությունը պետք է դա թույլ չտա և սատարի բազմակողմանիությանն ու օրենքի գերակայությանը:
Այս կապակցությամբ, Չմիավորման շարժման վիրտուալ հանդիպմանը Զարիֆի ելույթում ընդգծվել է երկու կետ, որոնք շատ կարևոր են բազմակողմանիության ամրապնդման համար:
Առաջին կետը վերաբերում է միակողմանիության հետևանքներին ուշադրություն դարձնելուն, քանի որ դրանք համաշխարհային մասշտաբ ունեն: Հետռևաբար, այդ երևությի դեմ պետք է պայքարել համաշխարհային մասշտաբով:
Երկրորդ կետը վերաբերում է պատասխանատվությանը, որը միջազգային հանրությունը պետք է ստանձնի ՝ պաշտպանելու իր իրավունքները ամերիկյան միակողմանիությունից:
Իրանի արտգործնախարարն այս կապակցությամբ հայտարարել է. «Չմիավորման շարժումը կարող է լավ հնարավորություն դառնալ միջազգային ասպարեզում բազմակողմանիությունն ընդդեմ միակողմանիության խթանելու և ամրապնդելու համար» :
Ընդհանուր առումով, այս կապակցությամբ որպես օրինակներ կարելի է նշել ներքին օրենսդրության՝ երկրից դուրս կիրառումը, միջազգային պարտավորությունների անտեսումը, քաղաքական նպատակներով ծայրահեղականության խթանումը և ահաբեկչական ռեժիմներին աջակցելը, ինչպես նաև Պաղեստինի տարածքների ապօրինի միացումը օկուպանտ ռեժիմին:
ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ից դուրս գալը միակողմանիության մեկ այլ օրինակ է: ԱՄՆ կառավարության կողմից միակողմանի քաղաքականության շարունակումը վերացրեց ՀԳՀԾ-ն վերականգնելու հնարավորությունները: Եվ դա այն դեպքում, երբ Իրանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ միջուկային զենք արտադրելու նպատակ չունի:
Հաշվի առնելով ԱՄՆ-ի վարած միակողմանի քաղաքականության հետևանքով առաջացած մարտահրավերները, բազմակողմանիությունն այլևս հերթական ընտրությունը չէ, այլ համաշխարհային ճգնաժամերին և մարտահրավերներին պատշաճ կերպով արձագանքելու միակ միջոցը: