Նախադրյալներ են ստեղծվում Կուբայի ներքին հարցերում ԱՄՆ-ի միջամտության խստացման համար
Կոբայում ներքին անհանդարտությունների ու բողոքների շարունակմամբ, ԱՄՆ-ում Հավանայի դեմ հանդես եկող ծայրահեղական հոսանքները հատկապես Ֆլորիդա նահանգում, հանրային կարծիքը նախապատրաստում են Կուբայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության համար:
Ֆլորիդայի Մայամի քաղաքի հանրապետական քաղաքապետ Ֆրանսիս Սուարեզը Ֆաքս Նյուզ հեռուստատեսությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի կառավարությանը կոչ է արել Կուբայում բողոքարարներին աջակցելու հարցում նկատի առնել նաև Հավանայի ռմբակոծմամբ Կուբայում ռազմական միջամտություն կատարելու տարբերակը: Նա ասել է.«Իմ համոզմամբ, Վաշինգտոնը պետք է քննարկի Հավանայի վրա ճնշում բանեցնելու այս միջոցը»:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշ հանրապետականներ փորձում են Բայդենի դեմոկրատական կառավարությանը դրդել Կուբայում ռազմական միջամտություն իրականացնել:
Ֆաքս Նյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, սենատոր Թեդ Քրուզն ասել է.«Կարծում եք ինչո՞ւ սոցիալիստները քայլեր չեն անում Կոնգրեսում Կուբայի ռեժիմին դատապարտելու համար: Որովհետև Կուբայի կառավարությունը մի սոցիալիստական բռնապետություն է և ամերիկացի սոցիալիստները չեն ուզում խոսել Կուբայի սոցիալիստների կողմից ժողովրդի վրա գործադրվող բռնությունների ու պարտադրվող տանջանքների մասին»:
Հավանայի կառավարության թշնամիների այս խումբը հուսով է, որ նախադրյալներ կստեղծվեն Կուբայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության համար և 60 տարի անց այս երկրում կկործանվի կոմունիստական իշխանությունը:
Իհարկե Կուբայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության հարցը նոր չէ և 120 տարվա անցյալ ունի: 19-րդ դարի վերջին Իսպանիայի կայսրության հսկողության տակ գտնվող Կուբայի կղզու ներքին հարցերին ԱՄՆ-ի ավելացող միջամտությունները հանգեցրեցին ԱՄՆ-Իսպանիա պատերազմին: Պատերազմի արդյունքը եղավ այն, որ Իսպանիայի վերահսկողությունից դուրս գալով, Կուբայի ժողովուրդը հայտնվեց ԱՄՆ-ի վերահսկողության տակ:
ԱՄՆ-ից հարավ 80 մղոն հեռավորության վրա գտնվող Կուբայի վրա Վաշինգտոն վերահսկողությունն ավարտվեց 1959թ. հունվարի 1-ին Ֆիդել Կաստրոյի առաջնորդությամբ տեղի ունեցած հեղափոխությամբ: Այնուամենայիվ, Կուբայում ԱՄՆ-ի քաղաքական ու ռազմական միջամտության գաղափարը երբեք մի կողմ չդրվեց :
Ամերիկացիները մի անգամ իրենց բախտը փորձեցին Խոզերի ծոցի գործողությամբ, որը վերջացավ ԱՄՆ-ի պարտությամբ ու ժամանակի կառավարության մեծ խայտառակությամբ: Մի քանի տարի անց Կուբայում ԽՍՀՄ-ի միջուկային հրթիռների տեղակայման հարցում ԱՄՆ-ի միջամտությամբ աշխարհը մոտեցավ մինչև երրորդ աշխարհամարտի շեմը:
Դրանից հետո, երբ պարզվեց, որ ԱՄՆ-ն անկարող է ուղղակի միջամտություն կատարել Կուբայի ներքին հարցերին, ԱՄՆ-ի օրակարգում ներառվեց Կուբայի դեմ ծավալուն պատժամիջոցների կիրառումը: Այս պատժամիջոցները հետապնդում էին նախնական ու երկրորդական երկու նպատակներ: Առաջինը Կուբայի կոմունիստական կառավարության վրա ճնշում բանեցնելն էր, որպեսզի նա կատարի Վաշինգտոնի պահանջները: Հակառակ դեպքում, ԱՄՆ-ն, Կուբայի ժողովրդի վրա ճնշում գործադրելով, նրանց կդրդեր բողոքել ու ընդվզել իրենց երկրի իշխանության դեմ:
Իհարկե այս նպատակներից ոչ մեկը չի իրականացել: Ոչ Կուբայի պետայրերն են տեղի տվել Վաշինգտոնի պահանջներին, ոչ էլ ժողովուրդն է դիմել այնպիսի ընդվզումների, որ հանգեցնի կոմունիստական իշխանության կործանմանը:
Հենց այս խնդիրը պատճառ է դարձել, որ մի անգամ էլ Կուբայի ամենածայրահեղակակն ընդդիմադիր հոսանքների մտքում առաջանա Կուբայում ԱՄՆ-ի ռազմական միջամտության միտքը, սակայն այս անգամ բողոքարարներին աջակցություն ցուցաբերելու պատրվակով: Մի խնդիր, որ հաշվի առնելով Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի անցյալը, անհվանական չէ, սակայն եթե դա տեղի ունենա, և՛ տարածաշրջանի և՛ աշխարհի համար քաղաքական ու անվտանգության լուրջ հետևանքներ է ունենալու: