Մեկնաբանություն. Կանադայում շարունակվում է բնիկ երեխաների զանգվածային գերեզմանների հայտնաբերումը
Կանադայում բնիկ երեխաների զանգվածային գերեզմանների հայտնաբերման ֆոնին, երեքշաբթի օրը զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ Բրիտանական Կոլումբիա նահանգում հայտնաբերվել է ավելի քան 160 երեխաների աճյուններով զանգվածային գերեզման: Այդ գերեզմանների հայտնաբերմամբ, Կանադայում սպանված բնիկ երեխաների թիվը հասել է ավելի քան հազարի:
Անցած շաբաթների ընթացքում Կանադայում երեխաների զանգվածային գերեզմանների հայտնաբերման հետևանքով, այդ երկրի դեմ մեղադրանք է ուղղվել: 1890-1970 թթ.-ին բնիկ երեխաները բռնի կերպով բաժանվել են իրենց ընտանիքներից և ուղարկվել կաթոլիկ եկեղեցու խնամակալության տակ գտնվող գիշերօթիկ դպրոցներ:
Այդ քայլի հիմնական նպատակն էր այդ երեխաներին հեռու պահել Կանադայի բնիկ համայնքներից և թույլ չտալ խոսել մայրենի լեզվով և հետևել իրենց ավանդույթներին, այլ նրանց պարտադրել իրենց դաստիարակությունը: Այդ երեխաներից շատերը այդ ընթացքում կորցրեցին իրենց կյանքը՝ ինքնասպանության, հրդեհների, երկար և ծանր աշխատանքի ճնշման, բռնաբարության ու ցրտահարության հետևանքով և դպրոցից փախչելու փորձ կատարելու ժամանակ:
Աշակերտներից ոմանք էլ մահանում էին կարմրուկի, գրիպի, տուբերկուլյոզի և այլ վարակիչ հիվանդությունների հետևանքով:
Washington Post-ը հայտնում է, որ գերեզմանների հայտնաբերումը Կանադայի պատմության ամենամութ ողբերգական էջերից է: Կանադայի բնիկ առաջնորդներից մեկը այդ ողբերգությունը նկարագրել է որպես «աննկարագրելի կորուստ»:
Վերջին տարիներին Կանադայի կառավարության գործունեությունը և նրա կողմից մարդասիրական դիրքորոշման որդեգրումը, ազատության նկատմամբ հավատարմության և ռասիսզմին դեմ լինելու մասին կարգախոսներ հնչեցնելը, պատճառ են դարձել,որ այժմ այդ դեպքերի բերումով Կանադայի կառավարությունը հայտնվի ճնշման տակ:Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնաբերված մասունքները անվանել է «համակարգային ռասիզմի, խտրականության և անարդարության ամոթալի հիշեցում, որին ենթարկվել են բնիկ ժողովուրդները»։ Նա դա համարել է Կանադայի պատմության ամոթալի էջերից, սակայն նա ներողություն չի խնդրել այդ ոտնձգության համար:
Թրյուդոն փորձել է եկեղեցուն ճանաչել երեխաների սպանությունների պատասխանատուն և Հռոմի պապին կոչ է արել ներողություն խնդրել այդ կապակցությամբ: Մինչդեռ Հռոմի Ֆրանցիսկոսը պապը երկրի քաղաքական և հոգևոր պաշտոնյաներին կոչ է արել համագործակցել ,այս հարցը պարզելու համար: Նա կարեկցանք է հայտնել Կանադայի ժողովրդին և այդ երկրի բնիկներին, բայց ներողություն չի խնդրել այդ դպրոցի հարցում կեղեցու դերակատարության համար:
Կանադայում զանգվածային գերեզմանների հայտնաբերումը դարձել է մեծ խայտառակություն այդ երկրի կառավարության և արևմտյան աշխարհի համար: Փաստորեն, դա վկայում է այդ երկրներում դրսևորվող ռասիստական վերաբերմունքների մասին:
Կանադացի պաշտոնյաները դեռ փորձում են իրենց ուսերից թոթափել պատասխանատվությունը:
Մարդու իրավունքների հարցով խաղը շարունակվում է կառավարության և եկեղեցու միջև, քանի որ ակնհայտ են դառնում այս հանցագործության չափերը: Նրանցից ոչ ոք կարծես չի ցանկանում ստանձնել նման սպանությունների պատասխանատվությունը, մինչդեռ ռասայական քաղաքականությունները շարունակվում են Կանադայում և արևմտյան շատ երկրներում, որի վառ օրինակն է էմիգրանտների ու գունամորթների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը: