ԱՄՆ-ի ու Գերմանիայի հարաբերությունները տարաձայնությունների ստվերի ներքո
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վերջերս Վաշինգտոն կատարած այցի շրջանակնեում երկու երկրների ղեկավարները փորձեցին երկու միասնական երկրի պատկերը ցույց տալ աշխարհին:
Սպտակ տանը Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է.«Մենք ՌԴ-ի ոտնձգությունների դեմ միասնական ենք»: Մերկելն ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Բայդենի խոսքերը:
Այնուամենայնիվ անդրատլանտյան հարաբերությունների շրջանակներում ընդհանրություններով հանդերձ, Վաշինգտոնն ու Բեռլինը շատ տարաձայնություններ ունեն միմյանց հետ, այդ թվում «Նորդ Սթրիմ 2» գազատարի կառուցման հարցում, որ ՌԴ-ի տարածքով գազ էվտեղափոխելու Գերմանիա:
Ամերիկացիները համոզված են, որ այս խողովակագծի ավարտմամբ, ավելացնելու է Եվրոպայի կախվածությունը ՌԴ-ի էներգիայի աղբյուրներին, ինչը հանգեցնելու է ՌԴ-ի արժութային եկամուտների ավելացմանը և փոփոխության է ենթարկելու Եվրոպայի գեոպոլիտիկական իրավիճակը:
Մինչդեռ Եվրոպայի տեսանկյունից էժան ու մաքուր էներգիայի աղբյուրների հայթայթումը անհերքելի անհրաժեշտություն է, որն ուշադրության չարժանանալու դեպքում, կվտանգվի այս մայրցամաքի բնակիչների տնտեսական աճն ու ապահովությունը:
Քանի որ ներկա դրությամբ եվրոպացիները ՌԴ-ի գազի հսկայական պաշարների հուսալի փոխարինող չունեն, ջանքեր են գործադրում ներդրումներ կատարել ՌԴ-ից Եվրոպա գազի փոխադրման հսկայական նախագծերի մեջ և այսպիսով բավարարել իրենց կարիքները:
Իհարկե այս որոշումը արժանացավ ԱՄՆ-ի խիստ արձագանքին, որն այս խողովակաշարը դիտում է ոչ թե տնտեսական կարիքների, այլ անվտանգային մեծ վտանգի ակնոցով: Հետևաբար Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Սպիտակ տունը պատժամիջոցներ սահմանեց «Նորդ Սթրիմ 2» գազատարին կառուցմանը մասնակցող գերմանական ընկերություններին: Մի քայլ, որ առթեց Բեռլինի պաշտոնատարների զայրույթը:
Այնուամենայնիվ ՆԱՏՕ-ի այս երկու անդամ պետությունների տարաձայնությունները միայն էներգետիկայի սահմաններում չեն մնացել: Երկու երկրների տարաձայնությունները ընդգրկում են ավելի լայն շրջանակ, սկսած պաշտպանական բյուջեից մինչև առևտրական սակագները և բնակլիմայական փոփոխություններից մինչև Չինաստանի նկատմամբ մոտեցումը: Բոլոր այս պարագաներում Թրամփի ու Մերկելի կառավարությունների միջև լուրջ տարաձայնություններ կային:
Իհարկե Թրամփի հեռանալով ու Բայդենի Սպիտակ Տուն մտնելով, Բեռլինի ու Վաշինգտոնի միջև լարվածությունները զգալիորեն նվազել են: Բայդենի կառավարությունը իր բարիացակամությունը ցույց տալու համար չեղարկեց «Նորդ Սթրիմ 2 » նախագծին մասնակցով գորմանական ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցները: Այնուամենայնիվ երկու երկրների դեռ համաձայնության չեն եկել Եվրոպայում էներգիայի ապահովման ու ՌԴ-ի հետ մոտեցման խնդիրների շուրջ: ԱՄՆ-ում ամեն օր ավելի բարձր է լսվում ՌԴ-ի հետ ընդդիմության ձայնը և այս երկրի դեմ քայլերը ավելի են խստանում, Մինչդեռ Մերկելը ջանքեր է գործադրում նվազեցնել ՌԴ-ի հետ հարաբերություններում առկա լարվածությունները:
Գերմանիայի ու ԱՄՆ-ի միջև Չինաստանի հետ հարաբերությունների հարցում ևս գոյություն ունի այս կարգի տարաձայնություն: Ամերիկացիները ակնկալում են, որ Չինաստանի վրա ճնշում բանեցնելու հարցում գերմանացիները Եվրոպայում կստանձնեն առաջնորդի դերակատարություն: Սա այն դեպքում, երբ Պեկինի դեմ Բեռլինի ցանկացած առճակատումը կարող է բացասական ազդեցություն թողնել Գերմանիայի տնտեսության վրա հատկապես արտահանումների ու ներմուծումների բաժնում: