Հակաիրանական նոր մեղադրանքներ. ԱՄՆ-ն շարունակում է ձախողված քաղաքականություն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i145942-Հակաիրանական_նոր_մեղադրանքներ._ԱՄՆ_ն_շարունակում_է_ձախողված_քաղաքականություն
Վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված մեղադրանքների նոր փուլ է սկսվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2021 07:59 Asia/Tehran
  • Հակաիրանական նոր մեղադրանքներ. ԱՄՆ-ն շարունակում է ձախողված քաղաքականություն

Վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված մեղադրանքների նոր փուլ է սկսվել:

Ամեն ինչ սկսվեց անցյալ շաբաթ, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն  տարածեց, որում պնդում էր, որ FBI- ը ԱՄՆ-ում խափանել է  «ակտիվիստին» առևանգելու  Իրանի կառավարության  փորձը:

 Նյու Յորքի  դատախազ Օդրի Շտրաուսը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը, «ներքին գործակալներին հրամայել է հետևել և առևանգել ԱՄՆ-ում գտնվող իրանցի ակտիվիստին  և վերադարձնել Իրան», որտեղ նրա ճակատագիրը լավագույն դեպքում անհայտ է: 

Չնայած Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության մեջ նման հայտարարությունը  նորություն չէ, սակայն  դրա համընկնումը մի քանի այլ իրադարձությունների հետ, այն վերածում է քննարկման առարկայի:

Ուրբաթ օրն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, վկայակոչելով Հաիթիի նախագահի սպանության մեջ ԱՄՆ ներգրավվածությունը և Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձը, հայտարարել է. «ԱՄՆ-ի հետ կապված զինված անձինք նախատեսել են այդ երկրի տարածքում սպանել Վենեսուելայի և Հաիթիիի առաջնորդներին:  ԱՄՆ կառավարությունը ակտիվորեն թաքցնում է իր հանցավոր գործողությունները, ուրիշներին մեղադրելով  ակնհայտ ծիծաղելի և մանկամիտ գործողության՝ առևանգման մեջ »:

ԱՄՆ-ի պատմությունը հագեցած է այլ երկրներում իրականացված ահաբեկչություններով, առևանգումներով և դիվերսիաներով: Իսկ Իրանի դեպքում, ԱՄՆ-ն շարունակում է  առավելագույն ճնշման քաղաքականությունը:

ՀԳՀԾ-ի վերականգնման բանակցություններում Իրանը դիմակայեց ԱՄՆ-ի հավակնություններին, ինչն ԱՄՆ-ի համար դժվար է ընդունել: Այդ պատճառով ԱՄՆ-ը փորձում է օգտագործել այլ տարբերակներ և կեղծ մեղադրանքներ և սցենարներ ներկայացնելով, Իրանին դնել ծանր դրության մեջ:

Վիեննայի բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգները հայտարարեց, որ մտադիր է շարունակել ջանքերը ՝ սահմանափակելու Իրանի միջուկային ծրագիրը՝ վերադառնալով ՀԳՀԾ-ով նախատեսված  իր պարտավորությունների գործադրմանը: Իրանը մերժեց ԱՄՆ-ի այս հայտարարությունը:  

ԱՄՆ կառավարության պաշտոնյաները տարիներ շարունակ ասում էին, որ բանակցությունների առաջընթացի ընթացքում Իրանի վրա ճնշումը և զիջումները պետք է պահպանվեն:

Փաստն այն է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, Վաշինգտոնի  քաղաքականությունը չի փոխվել: 

Բայդենի վարչակազմը   պնդում է, որ փորձում է   Վիեննայի բանակցությունների միջոցով վերակենդանացնել ՀԳՀԾ-ն, սակայն շարունակում է նախկին կառավարության ձախողված քաղաքականությունը և  Վիեննայի բանակցություններում անտեղի պահանջներով հետաձգելով բանակցությունների արդյունքները:

Մյուս կողմից, ասյ սցենարը, Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման վերջին հանդիպմանն ամերիկյան մի խումբ   պաշտոնյաների և սենատորների մասնակցությանը զուգահեռ, վկայում է, որ այդ գործընթացներն ունեն մի նպատակ՝ կոտրել ԻԻՀ դիմադրությունը: