Մեկնաբանություն- Վիեննայի բանակցությունները կշարունակվեն Իրանում նոր կառավարության ձևավորումից հետո
Իրանի Արտաքին գործերի փոխնախարար, ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին Թվիթերում գրել է, որ Վիեննայի բանակցությունները կշարունակվեն Իրանում նոր կառավարության ձևավորումից հետո:
«Մենք անցումային շրջանում ենք, և Թեհրանում տեղի է ունենում իշխանության ժողովրդավարական փոխանցում», - գրել է Արաղչին Թվիթերում:
Նա հավելել է. «Պարզ է, որ Վիեննայի բանակցությունները կշարունակվեն Իրանում նոր կառավարության ձևավորումից հետո: Դա ժողովրդավարության պահանջ է»:
Վիեննայի բանակցությունների հետաձգման մասին, համալսարանի դասախոս՝ Ռեզա Զաբիհին ասել է.«Իշխանության փոխանցման և ներքին բանակցությունների հարցը բանակցությունների հետաձգման պատճառներից մեկն է, և իշխանության փոխանցման հարցը բոլոր քաղաքական համակարգերում զգայուն և ժամանակատար խնդիր է»:
Պրազ է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած կառավարությունների փոփոխությանը, միշտ հավատարիմ է մնացել իր միջազգային պարտավորություններին: Նորընտիր նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին նույնպես շեշտել է պատժամիջոցները վերացնելու և Իրանի պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը, եթե մյուս կողմը հավատարիմ մնա իր ստանձնած պարտավորություններին: Հետևաբար բանակցությունների սկզբունքների և նպատակների մեջ հիմնարար տարբերություն չկա:
Այնուամենայնիվ, հնարավոր է տարբերություններ լինեն ձևերի և որոշ մանրամասների մեջ: Մինչ այսօր ԱՄՆ կողմից միայն պարտավորությունների չհարգման ականատես ենք եղել: Այդ վերաբերմունքը սրվել է Թրամփի հեռանալուց հետո: Բայդենի կառավարությունը փորձում է ՀԳՀԾ-ի հարցը վերագրել նաև Իրանի հրթիռային ծրագրին և տարածաշրջանային քաղաքականությանը: Այս անհիմն պահանջները, տեղ չունեն ՀԳՀԾի թեմայով բանակցություններում: ԱՄՆ-ը փորձում է տարբեր ձևերով խեղաթյուրել փաստերը: Այնպես որ հակադարձելով Իրանի փոխարտգործնախարարի թվիթերյան գրառման, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, թե Իրանը չի ցանկանում պատասխանել բանակցություններում առաջացած փակուղու մասին հարցմանը:
Այդ հայտարարությունն արվել է այն պայմաններում, երբ Վիեննայի բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Սեյեդ Աբբաս Արաղչին ՀԳՀԾ-ի բանակցությունների 6-րդ շրջանի անցկացումից հետո, «Ալ-Ջազիրա» գործակալությանը տված ասուլիսում, ասել էր.«Առավել քան երբևէ մոտեցել ենք համաձայնության, սակայն դեռ կան հիմնական հարցեր, որոնց շուրջ պետք է բանակցել»:
Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ ՀԳՀԾ-ի վերականգնումը քաղաքական կամք է պահանջում: Իրանին երաշխիք ներկայացնելու համար ԱՄՆ-ը միշտ պատրվակներ է որոնում: Այս հապաղումները, որոնք պայմանավորված են նաև Միացյալ Նահանգների ներքին ճնշումներով, ձգձգել են բանակցային գործընթացը: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը և Եվրոպան փորձում են բանակցային գործընթացում առավելագույն ճնշմամբ և ցանկացած ձևով զերծ մնալ այդ ոլորտում վստահություն առաջացնելուց, և բանակցություններում ներառել այլ խնդիրներ, ինչպիսիք են՝ Իրանի հրթիռային կարողությունը, որը երկրի պաշտպանության բաղադրիչն է համարվում:
ԱՄՆ-ը շատ ճկունություն չի դրսևորել Թրամփի օրոք սահմանված ոչ-միջուկային պատժամիջոցների հարցում:
Դա նշանակում է, որ չնայած ԱՄՆ պաշտոնատար անձինք հստակորեն ընդունել են Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականության ձախողումը, այնուամենայնիվ, նրանք ձգտում են պահպանել ճնշման լծակները Իրանի նկատմամբ: Այս ձախողված քաղաքականության շարունակականության վրա պնդելը կհանգեցնի ՀԳՀԾ-ի համաձայնության վերականգնման հետաձգմանը: