Մեկնաբանություն - Պաղեստինի ինքնավար վարչակազմի դեմ Ռամոլլահի ժողովրդի ցույցերի պատճառները
Պաղեստինցի ցուցարարները Հորդանան գետի Արևմտյան ափի Ռամոլլահ քաղաքում ցույցեր անցկացնելով, պահանջել են լուծարել Պաղեստինի ինքնավարությունը և հեռացնել Մահմուդ Աբբասին:
1994 թվականից Օսլոյի համաձայնագրով Պաղեստինյան ինքնավարության հիմնադրումից ի վեր, Հորդանան գետի Արևմտյան ափին երկու անգամ կազմակերպվել են բողոքի ցույցեր այդ կազմակերպության դեմ: 2012-ին առաջին անգամ Հորդանան գետի Արևմտյան ափին մարդիկ բողոքեցին ինքնավար վարչակազմի դեմ: Այդ ժամանակ ժողովրդի ամենակարևոր պահանջը հիմնական ապրանքների, հատկապես էներգակիրների և տրանսպորտային վառելիքների գների աճը կանխելն էր: Այդ ժամանակահատվածում բողոքները հանդարտվեցին վեցամսյա մի շրջանում, որոշ գների կառավարման արդյունքում:
Ներկայիս ցույցը երկրորդ բողոքի ակցիան է ինքնավար վարչակազմի դեմ: Ընթացիկ բողոքների և 2012-ի ցույցերի տարբերությունն այն է, որ 2012-ին բողոքի ցույցերը հեշտությամբ հանդարտվեցին, վերահսկելով որոշ ապրանքների գները, բայց այս ցույցերում Հորդանան գետի արևմտյան ափի մարդիկ կարգախոսներ վանկարկեցին Աբու Մազենի և Պաղեստինի ինքնավար վարչակազմի դեմ և առաջին անգամ վարչակազմի լուծարումն են պահանջել: Մի քանի հիմնական պատճառներ կան Պաղեստինի ինքնավար վարչակազմի դեմ այս ցույցերի համար:
Պաղեստինի ժողովուրդը դժգոհ է ինքնավար վարչակազմի հաշտվողական ռազմավարությունից և գտնում է, որ այդ քաղաքականությունը չի ծառայում իր շահերին: Վերջին ամիսներին Սիոնիստական ռեժիմը բռնության է դիմել բռնազավթված Ղոդսում և Հորդանան գետի արևմտյան ափում բնակվող պաղեստինցիների նկատմամբ, ինչը մայիսին հանգեցրեց 12-օրյա պատերազմի:
Պաղեստինի ինքնավար վարչակազմը Ղոդսում և Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցիների դեմ իսրայելական հանցագործությունների դեմ որևէ հատուկ գործողություն չի ձեռնարկել, բացի միջազգային որոշ կազմակերպություններին նամակներ գրելուց: 12-օրյա պատերազմի ընթացքում կազմակերպությունը ոչ միայն ոչ մի աջակցություն չի ցուցաբերել Գազայի հատվածում գտնվող պաղեստինյան խմբավորումներին, այլև շարունակել է գաղտնի բանակցություններն ու անվտանգության համագործակցությունը Իսրայելի հետ:
Մեկ այլ գործոն, որը հանգեցրեց Հորդանան գետի արևմտյան ափում Պաղեստինի ինքնավար վարչակազմի դեմ բողոքներին, բռնության մակարդակն է, որ այդ վարչակազմը կիրառել է քննադատների և բողոքողների նկատմամբ: Այդ բռնության գագաթնակետը եղավ Պաղեստինի ինքնավար վարչակամզին քննադատող Նիզար Բանաթի դեմ, որը հանգեցրեց նրա նահատակությանը: Նիզար Բանաթը մեղադրվում էր Պաղեստինյան ինքնավարությունը քննադատելու և Պաղեստինի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հետաձգման պատճառով Պաղեստինյան ինքնավարությանը ցուցաբերվող օգնությունը կտրելու Եվրամիությանը ներկայացրած պահանջի համար:
Նիզար Բանաթի նահատակությունից հետո, Արևմտյան ափի Ռամոլլահ քաղաքի բնակիչները նստացույց են անցկացրել Ալ-Մանարա հրապարակում՝ պահանջելով պատժել նրա սպանության համար պատասխանատուներին, ինչպես նաև կառավարության և անվտանգության մարմինների հրամանատարների հրաժարականը: Ինքնավար վարչակազմի անվտանգության ուժերը քաղաքացիական հագուստով Ռամոլլահում հարձակվել են քաղաքացիական բողոքարարների վրա՝ վիրավորելով մի շարք ցուցարարների: Այս կոշտ պահվածքը նաև հանգեցրել է ինքնավար վարչակազմի դեմ բողոքի ցույցերի շարունակմանը և ժողովուրդը պահանջել է հեռացնել կազմակերպության ղեկավար Մահմուդ Աբբասին, քանի որ պաղեստինցի բողոքարարները համոզված են, որ նա կորցրել է իր օրինականությունը:
Պաղեստինի ինքնավարության դեմ շարունակվող բողոքների մեկ այլ գործոն է խորհրդարանական և նախագահական ընտրությունների հետաձգումը: 15 տարի անց, Պաղեստինի խորհրդարանի ընտրությունները նախատեսված էին մայիսի 22-ին, իսկ Պաղեստինյան ինքնավարության նախագահի ընտրությունները` հուլիսի 31-ին, և Պաղեստինի ազգային խորհրդի ընտրությունները` 2021 թվականի օգոստոսի 31-ին: ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը խորհրդարանական ընտրություններում պարզ դառնալով, Մահմուդ Աբբասը հետաձգեց խորհրդարանական ընտրություններն այն պատրվակով, որ Իսրայելը թույլ չի տա ընտրություններ անցկացնել գրավված Ղոդսում, և այդպիսով մյուս երկու ընտրությունները ևս չեն կայանալու: Այս պահվածքը կարևոր գործոն է Պաղեստինի ինքնավար վարչակազմի և հատկապես նրա նախագահի դեմ ցույցեր անցկացնելու համար: Մարդիկ հավատում են, որ ընտրությունների հետաձգմամբ հստակ քաղաքական հորիզոն չկա, և 15 տարի շարունակվող ընտրություններ չանցկացնելու ընթացքը կշարունակվի: