Մեկնաբանություն- Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել է ոտնձգիչներին դիմակայելը
Հաջի ուխտագնացության առիթով հղծ ուղերձում, ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ աստվածային գերդաստանի՝ Բեյթոլլահի հյուրասիրությանը մասնակցությունը ոգևորված սրտերի ցանկությունը անցողիկ փորձություն է: Նա կարևորել է այն փաստը, որ Հաջի ուխտագնացության ուղերձները չպետք է հայտնվեն ստվերում և այդ պանծալի ուղերձների բովանդակությունն ագրեսոր պետություններչի հատկապես՝ ԱՄՆ-ի դեմ դիմադրությունն է:
Անդրադառնալով իսլամական աշխարհի խնդիրներին և փորձություններին, առաջնորդը նշել է, որ Դիմադրության և ամրապնդումը և զարթոնքը հատկապես Պաղեստինում, Եմենում և Իրաքում, իսլամական տարածաշրջանի հուսադրող իրականությունն է: Առաջնորդի խոսքերով, Աստծու ճշմարիտ խոստումի հիման վրա մոջահեդները հաղթելու են և այդ նվիրվածության առաջին նշանն այն է, որ կանխվելու է իսլամական երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի ու այլ կեղեքիչների միջամտությունն ու սադրանքները:
Ինչպես նշել է հեղափոխության մեծարգո առաջնորդը, Հաջը մահմեդական Ումմայի հզորության աղբյուրն է շատ ոլորտներում, ուստի Հաջի կարևորությունն ու գործառույթները չպետք է անտեսվեն ոչ մի դեպքում:
Այս տեսանկյունից հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձը Հաջի առիթով երկու կարևոր ուղղություն ունի.
Նախ, կարևորում է ամբարտավան տերությունների նկատմամբ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում դիմադրություն պահպանելու անհրաժեշտությունը:
Երկրորդ հերթին՝ բացատրում է մուսուլման ժողովուրդների զարթոնքի օրհնված հետևանքները, որոնք հանգեցրին ամբարտավան տերությունների դեմ ընդվզման:
Այդ հարցի կարևորությունը բացատրելով, մեծարգո առաջնորդը նշել է, որ տարածաշրջանի ժողովուրդները ցույց են տվել, որ զգոն են և ուշիմ և որ իրենց ճանապարհն առանձին է որոշ կառավարություններից, որոնք, ԱՄՆ-ի գոհությանն արժանանալու համար, նույնիսկ Պաղեստինի կենսական հարցի դեպքում ենթարկվում են Վաշինգտոնին:
Այս տեսանկյունից, Աբրահամական Հաջի անցկացումը, հաշվի առնելով դրա միավորող տարրերը, խորապես ազդում է իսլամական Ումմայի և ամբարտավան ռեժիմների կողմից ճնշված բոլոր ազգերի ճակատագրի վրա: Հետևաբար մեծարգո առաջնորդը նշել է, որ ԻԻՀ խոսքը, որը մտահոգել ու զայրացրել է բռնատեր երկրներին, դիմադրության կոչն է: Դիմադրել ԱՄՆ-ի և այլ բռնատեր ուժերի միջամտությանն ու սադրանքներին և որ իսլամ աշխարհն իր ապագայի ուղին ինքը որոշի իսլամական ուսուցումների վրա հիմնվելով:
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ բնականաբար, ԱՄՆ-ն ու նրա ուղեկիցները զգայուն են Դիմադրության նկատմամբ և տարբեր ձևերով թշնամություն են տածում իսլամական դիմադրության ճակատի նկատմամբ:
Մեծարգո առաջնորդը նշել է, որ ամերիկացիների քարոզչությունը, որի համաձայն փորձ է արվում խեղաթյուրել երիտասարդների կամքն ու պատվախնդրությունը, և Իրաքում, Սիրիայում, Լիբանանում ու այլ երկրներում Դիմադրության կամքն ու շարժումը Իրանի կամ այլ կենտրոնի հետ կապելը, վիարվորանք են խիզախ ու արթուն երիտասարդների նկատմամբ: Դա վկայում է, որ նրանք չունեն տարածաշրջանի ժողովուրդների մասին ճիշտ ընկալում: Հենց այս սխալ ընկալման պատճառով, ԱՄՆ-ն Աֆղանստանում նվաստացավ ու 20 տարի ամպագոռգոռ հայտարարություններից հետո, անպաշտպան ժողովրդի դեմ զենք ու ռումբ կիրառելով, իրեն տիղմի մեջ զգաց և հեռացրեց իր զորուժն ու գործիքակազմը: Իհարկե Աֆղանստանի արթուն ժողովուրդը պետք է ուշադիր լինի ԱՄՆ-ի տեղեկատվական միջոցառումների և փափուկ պատերազմի նկատմամբ:
Ավելի քան երեք տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ներկայությունն Արևմտյան Ասիայում հանգեցրել է պատերազմի, սպանությունների, անապահովության, ավերածությունների և հետամնացության, և այժմ ԱՄՆ-ը պետք է պատասխան տա տարածաշրջանում իր միջամտության դառը հետևանքների մասին:
Այս տեսանկյունից Հաջի առիթով հեղափոխության գերագույն առաջնորդի ուղերձը աշխարհի մահմեդականներին պարունակում է կարևոր և ռազմավարական կետեր, և ներկայիս կրիտիկական իրավիճակում, դրանց կիրառումը վճռորոշ դեր է ունենալու իսլամական աշխարհի և տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրում: