Մեկնաբանություն. Իրանն աջակցում է Աֆղանստանին՝ խաղաղության, անվտանգության և զարգացման ճանապարհին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146178-Մեկնաբանություն._Իրանն_աջակցում_է_Աֆղանստանին_խաղաղության_անվտանգության_և_զարգացման_ճանապարհին
Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ցանկացել է ամրապնդել եղբայրությունը Աֆղանստանի պատվավոր ժողովրդի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2021 08:15 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանն աջակցում է Աֆղանստանին՝ խաղաղության, անվտանգության և զարգացման ճանապարհին

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ցանկացել է ամրապնդել եղբայրությունը Աֆղանստանի պատվավոր ժողովրդի հետ:

Երկուշաբթի օրը Թեհրանում կայացել է «Աֆղանստանը՝ խաղաղություն և կայուն անվտանգություն» վիրտուալ համաժողովը, որին մասնակցում էին հարևան և տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի ներկայացուցիչներ և տարբեր էթնիկ խմբեր: 

Ընդգծելով Իրանի իսլամական հանրապետության աջակցությունը Աֆղանստանի մեծ ժողովրդին՝ խաղաղության, անվտանգության և զարգացման ճանապարհին, Իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեայի գլխավոր քարտուղար Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Աֆղանստանի պատմությունն աչքի է ընկել գաղութարարների և տիրակալների նկատմամբ ժողովրդի խիզախությամբ ու դիմադրությամբ՝ նախկին Խորհրդային Կարմիր բանակի ներխուժումից մինչև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ օկուպացիայի դեմ դիմադրությունը:

20 տարի է անցնում այդ երկրի օկուպացիայից և միլիարդավոր դոլարներով հարյուր հազարավոր զորքերի տեղակայումից, բայց  Աֆղանստանում այդ օկուպացիոն ներկայությունից մնացել է միայն պատերազմ և անապահովություն:

Ամերիկացիներն Աֆղանստանում բազում ոճրագործություններ են իրականացրել և ներկայումս, երբ ամերիկացիները հարկադրված պետք է լքեն Աֆղանստանը, սրում են պատերազմը և այնպես են ձևացնում, որ իրենց հեռանալով տարածաշրջանում և հատկապես Աֆղանստանում սրվել է պատերազմն ու անապահովությունը:

Costs of War կենտրոնի տեղեկացմամբ, անցած 20 տարիների ընթացքում, ԱՄՆ-ը երկու տրիլիոն 260 միլիարդ դոլար է ծախսել Աֆղանստանում պատերազմի վրա: Ինչպես հայտնում է NBC News- ը, երկարատև այդ պատերազմում ԱՄՆ-ը կորցրել է 2300 զինվոր և հազարավոր ամերիկացիներ ևս վիրավորվել են:

Երկուշաբթի օրը, Հաջի առիթով հղած ուղերձում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է Աֆղանստանից ամերիկյան ուժերի նվաստացուցիչ դւորս գալուն: Գերապատիվ առաջնորդն ասել է.«Տարածաշրջանի զարգացումների և Դիմադրության նկատմամբ ԱՄՆ-ի թյուրըմբռնումը հանգեցրեց ԱՄՆ-ի նվաստացմանն Աֆղանստանում, և քսան տարի առաջ ամպագոռգոռ հայտարարություններով Աֆղանստան ժամանումից և անպաշտպան ժողովրդի դեմ զենքի ու ռումբերի կիրառումից հետո, այսօր ԱՄՆ-ը մխրճվել է ճահճում և այնտեղից դուրս է հանում իր ուժերն ու ռազմական գործիքները: Իհարկե, Աֆղանստանի արթուն ժողովուրդը պետք է զգոն լինի իր երկրում ԱՄՆ-ի հետախուզական գործիքների և փափուկ զենքերի նկատմամբ:

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնատար անձինք բազմիցս նշել են, որ Աֆղանստանում Իրանի ջանքերը կենտրոնացած են Աֆղանստանի կառավարության կողմից կայունության և անվտանգության հաստատման վրա, և  Թեհրանը ջանք չի խնայի այդ հարցում:

Իրանի արտաքին գործերի նախարարությունում Արևմտյան Ասիայի հարցերով արտաքին գործերի նախարարի օգնական և գլխավոր տնօրեն Սեյեդ Ռասուլ Մուսավիի խոսքերով՝ Աֆղանստանն այլ ելք չունի, քան բանակցությունը, համաձայնության գալը, փոխզիջումը, ներելը,  փոխըմբռնումը և հայացք ապագային: Այսօր պետք է օգտվել խաղաղության առիթից, վաղը ուշ է լինելու: