Մեկնաբանություն. ԻԻՀ գերագույն առաջնորդի դիրքորոշումը՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի նվաստացման վերաբերյալ
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«ԱՄՆ-ի սխալ ընկալումը հանգեցրել է այդ երկրի նվաստացմանն Աֆղանստանում»:
Հաջի ուխտագնացության առիթով հղած ուղերձում, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով մուջահեդների հաղթելու վերաբերյալ Աստծու ճշմարիտ խոստումին, ասել է.«Աստծո ճանապարհին պայքարի առաջին քայլը՝ իսլամական երկրներում ԱՄՆ-ի և մյուս բռնատերերի միջամտության կանխումն է»:
Անդրադառնալով Աֆղանստանում անցած 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ի ոճրագործություններին, մեծարգո առաջնորդն ասել է.«Աֆղանստանի վերաբերյալ ամերիկացիների սխալ ընկալման պատճառով, այդ երկիրը նվաստացավ»:
Աֆղանստանում Սպիտակ Տան սխալ ընկալման արդյունքների վերաբերյալ Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«ԱՄՆ-ն Աֆղանստանի անպաշտպան ժողովրդի դեմ զենք ու ռումբ կիրառելով, իրեն ճահճի մեջ զգաց և ստիպված եղավ այդտեղից հեռացնել իր զինուժն ու զինտեխնիկան»:
Հաշվի առնելով տարածաշրջանի երկրների դեմ ԱՄՆ-ի սադրիչ քայլերի շարունակումը, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իհարկե Աֆղանստանի արթուն ժողովուրդը պետք է զգույշ լինի ԱՄՆ-ի հետախուզական միջոցներից և փափուկ պատերազմի զենքերից, և զգուշորեն դիմակայի դրանց»:
Իր զորքերը Աֆղանստանից դուրս բերելուց հետո, ԱՄՆ-ը փորձում է պահպանել և ամրապնդել իր հետախուզական ներկայությունն այդ երկրում` նպատակ ունենալով իրականացնել իր քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հակասում են տարածաշրջանի երկրների շահերին:
Աֆղանստանը, բացի ԱՄՆ-ի հետախուզական պատերազմի ենթարկվելուց և այդ երկրում լրտեսական գործիքների տեղակայման ականատեսը լինելուց, կհայտնվի նաև Սպիտակ տան փափուկ պատերազմի զենքերի առջև:
Նման պայմաններում է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը զգուշացրել Աֆղանստանի ժողովրդին, ասելով,որ Աֆղանստանի ժողովուրդը պետք է զգույշ լինի ԱՄՆ-ի հետախուզական միջոցներից և փափուկ պատերազմի զենքերից, և զգուշորեն դիմակայի այդ երկրի թշնամական սցենարներին»:
Աֆղանստանում իր 20 տարվա անհաջող ներկայության ընթացքում ԱՄՆ-ն ոչ միայն չկարողացավ իրականացնել իր խոստումները երկրում ահաբեկչության դեմ պայքարի և դրան զսպելու հարցում, այլ նաև միակողմանիության վրա հիմնված իր սխալ քաղաքականության որդեգրման պատճառով, Աֆղանստանի հազարվոր անմեղ քաղաքացիներին հրի ու սրի մատնեց օտարերկրյա ուժերի ցամաքային ու օդային գործողությունների ընթացքում:
Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի խոսքերով՝ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական և հետախուզական ուժերի մասին առկա տեղեկությունների համաձայն՝ վերջիններս հիմնականում 2003 և 2004 թվականներին Աֆղանստանի, և այլ շրջանների պատերազմի հետ կապված բանտարկյալներին խոշտանգման են ենթարկել, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք են ցուցաբերել, անարգել, նույնիսկ բռնաբարել նրանց:
Չնայած ԱՄՆ-ն փորձում է Աֆղանստանից իր զորքերին դուրս բերելով իրեն փրկել այդ երկրում իր իրարահաջորդ պարտությունների ճահճից, բայց այդ որոշումը նշանակում է Աֆղանստանում հետախուզական պատերազմի շրջանակում ԱՄՆ-ի ներկայությանն այլ իմաստ հաղորդել ,ինչը ավելի վտանգավոր է քան ռազմական ներկայությունը: