Մեկնաբանություն. ԻԻՀ գերագույն առաջնորդի դիրքորոշումը՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի նվաստացման վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146220-Մեկնաբանություն._ԻԻՀ_գերագույն_առաջնորդի_դիրքորոշումը_Աֆղանստանում_ԱՄՆ_ի_նվաստացման_վերաբերյալ
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«ԱՄՆ-ի սխալ ընկալումը հանգեցրել է այդ երկրի նվաստացմանն Աֆղանստանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2021 14:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԻԻՀ գերագույն առաջնորդի դիրքորոշումը՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի նվաստացման վերաբերյալ

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«ԱՄՆ-ի սխալ ընկալումը հանգեցրել է այդ երկրի նվաստացմանն Աֆղանստանում»:

Հաջի ուխտագնացության առիթով հղած ուղերձում, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով  մուջահեդների հաղթելու վերաբերյալ Աստծու ճշմարիտ խոստումին, ասել է.«Աստծո  ճանապարհին  պայքարի առաջին քայլը՝ իսլամական երկրներում ԱՄՆ-ի և մյուս բռնատերերի միջամտության կանխումն է»:

Անդրադառնալով  Աֆղանստանում անցած 20 տարիների ընթացքում  ԱՄՆ-ի ոճրագործություններին, մեծարգո առաջնորդն ասել է.«Աֆղանստանի վերաբերյալ ամերիկացիների սխալ ընկալման պատճառով, այդ երկիրը նվաստացավ»:

Աֆղանստանում Սպիտակ Տան սխալ ընկալման արդյունքների վերաբերյալ Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«ԱՄՆ-ն Աֆղանստանի անպաշտպան ժողովրդի դեմ զենք ու ռումբ կիրառելով, իրեն ճահճի  մեջ զգաց և ստիպված եղավ այդտեղից հեռացնել  իր զինուժն ու զինտեխնիկան»:

Հաշվի առնելով տարածաշրջանի երկրների դեմ ԱՄՆ-ի սադրիչ քայլերի շարունակումը, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իհարկե Աֆղանստանի արթուն ժողովուրդը պետք է զգույշ լինի ԱՄՆ-ի  հետախուզական միջոցներից  և փափուկ պատերազմի զենքերից, և զգուշորեն դիմակայի դրանց»:

Իր զորքերը Աֆղանստանից դուրս բերելուց հետո, ԱՄՆ-ը փորձում է պահպանել և ամրապնդել իր հետախուզական ներկայությունն այդ երկրում` նպատակ ունենալով իրականացնել իր քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հակասում են տարածաշրջանի երկրների շահերին:

Աֆղանստանը, բացի ԱՄՆ-ի հետախուզական պատերազմի  ենթարկվելուց և այդ երկրում լրտեսական գործիքների տեղակայման ականատեսը լինելուց, կհայտնվի  նաև Սպիտակ տան փափուկ պատերազմի  զենքերի առջև:

Նման պայմաններում է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը զգուշացրել Աֆղանստանի ժողովրդին, ասելով,որ Աֆղանստանի ժողովուրդը պետք է զգույշ լինի ԱՄՆ-ի  հետախուզական միջոցներից  և փափուկ պատերազմի զենքերից, և զգուշորեն դիմակայի այդ երկրի թշնամական սցենարներին»:

Աֆղանստանում իր 20 տարվա անհաջող ներկայության ընթացքում ԱՄՆ-ն ոչ միայն չկարողացավ իրականացնել իր խոստումները երկրում ահաբեկչության  դեմ պայքարի և դրան զսպելու հարցում, այլ նաև միակողմանիության վրա հիմնված իր սխալ քաղաքականության որդեգրման պատճառով, Աֆղանստանի հազարվոր անմեղ քաղաքացիներին հրի ու սրի մատնեց  օտարերկրյա ուժերի ցամաքային ու օդային գործողությունների ընթացքում: 

Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդայի խոսքերով՝  Աֆղանստանում ԱՄՆ ռազմական և հետախուզական ուժերի մասին առկա տեղեկությունների համաձայն՝ վերջիններս հիմնականում 2003 և 2004 թվականներին Աֆղանստանի, և այլ շրջանների  պատերազմի հետ կապված բանտարկյալներին   խոշտանգման են ենթարկել, նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք են ցուցաբերել, անարգել, նույնիսկ բռնաբարել  նրանց:

Չնայած ԱՄՆ-ն փորձում է Աֆղանստանից իր զորքերին դուրս բերելով իրեն փրկել այդ երկրում իր իրարահաջորդ պարտությունների ճահճից, բայց այդ որոշումը նշանակում է Աֆղանստանում հետախուզական պատերազմի շրջանակում ԱՄՆ-ի ներկայությանն այլ իմաստ հաղորդել ,ինչը ավելի վտանգավոր է քան ռազմական ներկայությունը: