Մեկնաբանություն. Իրանի ռազմածովային ուժերի ներկայությունը միջազգային ջրերում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146256-Մեկնաբանություն._Իրանի_ռազմածովային_ուժերի_ներկայությունը_միջազգային_ջրերում
ԻԻՀ բանակի նավատորմի առաքելությունն է պաշտպանել Իրանի ջրային սահմաններն ու ծովային ռեսուրսները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2021 07:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի ռազմածովային ուժերի ներկայությունը միջազգային ջրերում

ԻԻՀ բանակի նավատորմի առաքելությունն է պաշտպանել Իրանի ջրային սահմաններն ու ծովային ռեսուրսները:

Այս կապակցությամբ Իրանի ծովուժն իր առաքելությունները հասցրել է ռազմավարական նշանակության ուժի մակարդակի և հնարավորություն ունի ներկա գտնվել միջազգային ջրերում՝ ծովային անվտանգությունը պահպանելու համար:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին երեքշաբթի օրը Բանդար Աբբասում տեղակայված բանակի առաջին ռազմածովային ստորաբաժանում կատարած այցի ժամանակ անդրադառնալով ռազմածովային ուժերի առաջընթացին, հայտարարել է. «Եթե ​​այսօր բանակի նավատորը հեռվում բարձրացնում է իսլամական Իրանի սուրբ դրոշը, իսկ ռազմական ավերը կարողացել են մուտք գործել աշխարհի ծովային տարածքներ, այդ հարցում մեծ  է երկրի հեղափոխական և նախանձախնդիր երիտասարդության դերը»:

Բանակի ռազմավարական նավատորմը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ՝ ծովային անվտանգությունը պահպանելու հարցում բազմիցս ցույց են տվել իրենց կանխարգելիչ ուժը և նշանակալի առաջընթաց գրանցել իրենց հանձնարարված առաքելությունների իրականացման հարցում:

Այդ շրջանակներում, ծովուժը համալրվել է   «Մակրան» նավահանգստային նավով:

«Մակրանն»  Իրանի  բանակի նորագույն նավերից մեկն է, որը ռազմածովային ուժերին է միացել 2021 թվականի հունվարին: Այս նավահանգստային նավի կառուցումը  կարևոր քայլ է ծովային առաքելությունների իրականացման ոլորտում:

«Մակրան» նախատեսված է հեռավոր ջրերում ծովային առաքելություններ իրականացնելու, ծովային անվտանգությունը պահպանելու և ծովահենության դեմ պայքարի համար, հատկապես Ադենի ծոցում, Կարմիր ծովում և նեղուցներում: Այն համալրված է էլեկտրոնային պատերազմի համար անհրաժեշտ սարքավորումներով: Նավն ունի հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու հնարավորություն:  2021թ նավն ուղարկվել է Ատլանտյան օվկիանոս՝ իրականացնելու իր առաքելությունը: 

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի 79-րդ ռազմավարական ռազմածովային նավատորմը, որը բաղկացած է իրանական «Սահանդ» նավակործանից և «մակրան» նավից, առաջին անգամ ներկա է Ատլանտյան օվկիանոսում` ցույց տալու նավարկության ոլորտում ԻԻՀ հնարավորությունները 

Ամերիկյան Business Insider լրատվական կայքը, վերջերս անդրադառնալով Իրանի ռազմածովային ուժերի հնարավորություններին, նավերի արդիականացմանն ու զարգացմանը, գրել է. «Այսօր Իրանն իր նավերն ուղարկում է օվկիանոսներ՝ տարբեր առաքելություններ իրականացնելու նպատակով»:

Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին, անդրադառնալով այս ներկայության կարևորությաննա սում է. «Մենք միջազգային ջրերում գտնվելը համարում ենք ԻԻՀ բանակի ռազմավարական նավատորմի անքակտելի իրավունքւ և շարունակելու ենք այս ուղին»:

Այսօր Իրանի ռազմածովային ուժերը հնարավորություն ունեն ներկա գտնվել միջազգային ջրերում՝ Պարսից ծոցի ափերից և Օմանի ծովից մինչև Հնդկական  և Ատլանտյան օվկիանոս, այնտեղ որտեղ կա անվտանգություն ապահովելու կարիք,  և ապահովել անվտանգությունը՝ ոլորտի առաջատար սարքավորումների և զենքերի կիրառմամբ:

Հյուսիսային Հնդկական օվկիանոսում՝ աշխարհի տնտեսական խաչմերուկում իրանական նավատորմի առկայությունը և Ատլանտյան օվկիանոսում ծովային առաքելությունների անցկացումը վկայում են ծովային ասպարեզում երկրի հնարավորությունների զարգացման մասին: