Մեկնաբանություն. Իրանի ռազմածովային ուժերի ներկայությունը միջազգային ջրերում
ԻԻՀ բանակի նավատորմի առաքելությունն է պաշտպանել Իրանի ջրային սահմաններն ու ծովային ռեսուրսները:
Այս կապակցությամբ Իրանի ծովուժն իր առաքելությունները հասցրել է ռազմավարական նշանակության ուժի մակարդակի և հնարավորություն ունի ներկա գտնվել միջազգային ջրերում՝ ծովային անվտանգությունը պահպանելու համար:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին երեքշաբթի օրը Բանդար Աբբասում տեղակայված բանակի առաջին ռազմածովային ստորաբաժանում կատարած այցի ժամանակ անդրադառնալով ռազմածովային ուժերի առաջընթացին, հայտարարել է. «Եթե այսօր բանակի նավատորը հեռվում բարձրացնում է իսլամական Իրանի սուրբ դրոշը, իսկ ռազմական ավերը կարողացել են մուտք գործել աշխարհի ծովային տարածքներ, այդ հարցում մեծ է երկրի հեղափոխական և նախանձախնդիր երիտասարդության դերը»:
Բանակի ռազմավարական նավատորմը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ՝ ծովային անվտանգությունը պահպանելու հարցում բազմիցս ցույց են տվել իրենց կանխարգելիչ ուժը և նշանակալի առաջընթաց գրանցել իրենց հանձնարարված առաքելությունների իրականացման հարցում:
Այդ շրջանակներում, ծովուժը համալրվել է «Մակրան» նավահանգստային նավով:
«Մակրանն» Իրանի բանակի նորագույն նավերից մեկն է, որը ռազմածովային ուժերին է միացել 2021 թվականի հունվարին: Այս նավահանգստային նավի կառուցումը կարևոր քայլ է ծովային առաքելությունների իրականացման ոլորտում:
«Մակրան» նախատեսված է հեռավոր ջրերում ծովային առաքելություններ իրականացնելու, ծովային անվտանգությունը պահպանելու և ծովահենության դեմ պայքարի համար, հատկապես Ադենի ծոցում, Կարմիր ծովում և նեղուցներում: Այն համալրված է էլեկտրոնային պատերազմի համար անհրաժեշտ սարքավորումներով: Նավն ունի հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու հնարավորություն: 2021թ նավն ուղարկվել է Ատլանտյան օվկիանոս՝ իրականացնելու իր առաքելությունը:
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի 79-րդ ռազմավարական ռազմածովային նավատորմը, որը բաղկացած է իրանական «Սահանդ» նավակործանից և «մակրան» նավից, առաջին անգամ ներկա է Ատլանտյան օվկիանոսում` ցույց տալու նավարկության ոլորտում ԻԻՀ հնարավորությունները
Ամերիկյան Business Insider լրատվական կայքը, վերջերս անդրադառնալով Իրանի ռազմածովային ուժերի հնարավորություններին, նավերի արդիականացմանն ու զարգացմանը, գրել է. «Այսօր Իրանն իր նավերն ուղարկում է օվկիանոսներ՝ տարբեր առաքելություններ իրականացնելու նպատակով»:
Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին, անդրադառնալով այս ներկայության կարևորությաննա սում է. «Մենք միջազգային ջրերում գտնվելը համարում ենք ԻԻՀ բանակի ռազմավարական նավատորմի անքակտելի իրավունքւ և շարունակելու ենք այս ուղին»:
Այսօր Իրանի ռազմածովային ուժերը հնարավորություն ունեն ներկա գտնվել միջազգային ջրերում՝ Պարսից ծոցի ափերից և Օմանի ծովից մինչև Հնդկական և Ատլանտյան օվկիանոս, այնտեղ որտեղ կա անվտանգություն ապահովելու կարիք, և ապահովել անվտանգությունը՝ ոլորտի առաջատար սարքավորումների և զենքերի կիրառմամբ:
Հյուսիսային Հնդկական օվկիանոսում՝ աշխարհի տնտեսական խաչմերուկում իրանական նավատորմի առկայությունը և Ատլանտյան օվկիանոսում ծովային առաքելությունների անցկացումը վկայում են ծովային ասպարեզում երկրի հնարավորությունների զարգացման մասին: