Մեկնաբանություն. Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146292-Մեկնաբանություն._Ադրբեջանի_և_Հայաստանի_միջև_հրադադարի_ռեժիմի_խախտման_հետևանքները
Այն պայմաններում, երբ իրագործվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջեւ խաղաղության համաձայնագրի դրույթները,հրադադարի ռեժիմի խախտումները մտահոգել են տարածաշրջանի կառավարություններին և ազգերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2021 13:20 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.  Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքները

Այն պայմաններում, երբ իրագործվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջեւ խաղաղության համաձայնագրի դրույթները,հրադադարի ռեժիմի խախտումները մտահոգել են տարածաշրջանի կառավարություններին և ազգերին:

Երբ հայ ժողովուրդը տեղեկացավ, որ իր երկրի նախագահը տեղյակ էլ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր անցկացրեց Փաշինյանի կառավարության դեմ: Չնայած այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Ղարաբաղի խաղաղության համաձայնագիրը, ժողովրդական բողոքներից հետո նա դեմ է հանդես եկել համաձայնագրին: Լեռնային Ղարաբաղի մասին եռակողմ պայմանագրի դրույթների թերությունների պատճառով, ակնկալվում էր, որ ադրբեջանական կողմը դեմ կլինի համաձայնագրին:

Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի իրագործումից հետո ադրբեջանական և հայկական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և փոխադարձ մեղադրանքների հարցը կրկին օրակարգ է մտել: Ադրբեջանական և հայկական զորքերի միջև հրադադարի ռեժիմի խախտումները հերթական անգամ սկսվել են սահմաններում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Ադրբեջանի Հանրապետության ուժերը կրակ են բացել  Երասխի շրջանում գտնվող հայկական ուժերի դիրքերի ուղղությամբ, որի արդյունքում վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ: Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ հայկական ուժերն են սկսել կրակը:

Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև սահմանային լարվածության աճը մտահոգություններ կառաջացնի տարածաշրջանի ազգերի և կառավարությունների շրջանում: Մասնավորապես, չնայած սահմանային բախումների ավարտին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց պատերազմը վերսկսելու ադրբեջանական ռազմական ուժերի լիակատար պատրաստակամության մասին: Գեներալ Զաքիր Հասանովը հայկական կողմի դիրքորոշումը բնութագրեց որպես կործանարար և երկու երկրների սահմաններում լարվածությունը սրելու մեջ մեղադրեց հայ զինվորականներին: Հրադադարի խախտման համար փոխադարձ մեղադրանքները չեն համարվում դրական նշաններ: Այս մեղադրանքները կարող են սրել Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև տիրող լարվածությունը:

Որոշ արտասահմանյան կառավարություններ, որոնք դեմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման գործընթացում Ռուսաստանի մենաշնորհային դերակատարությունը, կարծես թե սկսել են նոր արշավ այդ ուղղությամբ: Հակառուսական արշավում ԱՄՆ ղեկավարած որոշ արևմտյան կառավարություններ միավորվել են՝ տարածաշրջանում պատերազմի կրակը վառ պահելու համար:

ԱՄՆ կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա և քաղաքագետը Քլարկ Քուփերն ասել էր.«Ռուսաստանի եւ նրա խաղաղապահ ուժերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում ապակայունացնելու է  Հարավային Կովկասի տարածաշրջանը»: Ամերիկացի փորձագետը փորձել է Ռուսաստանին ներկայացնել որպես սպառնալիք Հարավային Կովկասի տարածաշրջանի կառավարությունների համար: Մինչդեռ երեք տասնամյակ անց Ռուսաստանին հաջողվեց իրականացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագիրը Բաքվի և Երևանի միջև:

ԱՄՆ-ի և Եվրամիության գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կառուցողական չեն: Մասնավորապես, արևմտյան կառավարությունները հակամարտության կողմերից մեկի անսկզբունքային և կանխակալ աջակցությամբ և տարածաշրջանում անջատումը խրախուսելով, ձգտում են անապահովություն և կրիտիկական իրավիճակ ստեղծել:

Ակնհայտ է, որ նման սադրիչ գործողությունները կարող են վտանգել խաղաղությունն ու անվտանգությունն ամբողջ տարածաշրջանում և խորացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերքերը: