Մեկնաբանություն- Հայաստանը ձգտում է ընդլայնել հարաբերություններն Իրանի հետ
Շարունակելով Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա ամրապնդման քաղաքականությունը Հայաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ մտադիր են վերակառուցել և վերանորոգել Իրանի հետ ամբողջ սահմանային ճանապարհը:
Այդ առնչությամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ 2021 թվականի բյուջեում ՀՀ կառավարությունը 18.3 միլիոն դոլար է հատկացրել Իրանին սահմանակից 50.7 կմ ճանապարհների վերակառուցման համար:
Վերանորոգվելու են Երևան-Երասխ-Գորիս -Մեղրի- Իրանի սահման միջպետական ճանապարհի որոշ հատվածները:
Հայաստանն այն պայմաններում է որոշել վերանորոգել ու վերակառուցել Իրանին սահմանակից ճանապարհները, երբ Երևանի պաշտոնյաները կրկնապատկում են ջանքերը` ընդլայնելու Իրանի հետ տնտեսական և առևտրային համագործակցությունը: Իրանը և Հայաստանը ցամաքային ընդհանուր սահման ունեն: Այնուամենայնիվ, երկու հարևան երկրների հարաբերությունների վրա մեծ ազդեցություն է ունեցել Եվրասիական տնտեսական միությունը: Փաստորեն, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ու արժեքավոր դեր է խաղում երկու հարևան երկրների տնտեսական նպատակներն առաջ մղելու գործում:
Հաշվի առնելով, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության միակ անդամն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, անկասկած Թեհրան-Երևան հարաբերությունների ամրապնդումը ոչ միայն բխելու է երկու երկրների ազգային շահերից, այլ կարող է նաև խթանել հարևան երկու երկրների պաշտոնատարների պահանջների իրագործումը: Միևնույն ժամանակ, պետք է ասել, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի և Եվրասիական տարածաշրջանի միջև: Իսկ Իրանը կարող է օգնել Հայաստանին հասնել ռազմավարական հյուսիս-հարավ ճանապարհին և միջազգային ջրերին հասանելիության հարցով: Տարբեր տեսակետներ կան Իրանի և Հայաստանի փոխադարձ դերի կարևորության վերաբերյալ:
Օրինակ Հայաստանի Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, այդ ոլորտի ականավոր հայ փորձագետներ՝ Մինասյանը համոզված է, որ հաշվի առնելով Թեհրանի դերը տարածաշրջանային և գլոբալ քաղաքականությունում և Թեհրանի դիրքն իսլամական աշխարհում, Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ արժեք են ունեցել Հայաստանի համար: Հատկապես, որ Իրանը տարածաշրջանային մեծ տերություն է, որն ազդեցիկ դեր է խաղում քաղաքական զարգացումներում, իսկ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու Թեհրանի ջանքերը դրական և արժեքավոր են:
1991-ին Հայաստանի անկախացումից հետո Թեհրանի և Երևանի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններն աստիճանաբար աճեցին: Միևնույն ժամանակ, չպետք է անտեսել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, որը բացասաբար է անդրադարձել երկու հարևան երկրների հարաբերությունների վրա: Չնայած Թեհրանի և Երևանի միջև տնտեսական և առևտրային համագործակցության բազմաթիվ ոլորտներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով առևտրափոխանակումների ծավալը զգալիորեն չաճեց: Այնուամենայնիվ, 2018 թվականից ի վեր, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Հայաստան կատարած այցով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն սկսել են աճել:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հրապարակած վերջին պաշտոնական վիճակագրության համաձայն, 2019-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ գործունեություն է ծավալել 5301 իրանական ընկերություններ: Այս թիվը նշանակում է Հայաստանում գրանցված ընկերությունների 36.6% իրանական ընկերություններ են: Իրանական կապիտալով ընկերությունները ակտիվ գործունեություն են ծավալել տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, շինարարության, ենթակառուցվածքների և զարգացման նախագծերի, անշարժ գույքի, առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտներում:
Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ Իրանն ու Հայաստանը նոր հնարավորություններ ունեն փոխադարձ ներդրումների և առևտրի ոլորտներում համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար: Թեհրանի և Երևանի պաշտոնատար անձանց փոխայցելությունները և հատկապես ՀՀ կառավարության կողմից երկկողմ համագործակցության ամրապնդման համար հիմքերի ստեղծումը ցույց են տալիս Երևանի պաշտոնյաների լուրջ վճռականությունը Իրանի հետ փոխադարձ առևտուրն ամրապնդելու համար: