Մեկնաբանություն- Ջրի ճգնաժամ Խուզեստանում. Բաչելետի քաղաքական հայտարարությունն ընդդեմ Իրանի
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i146612-Մեկնաբանություն_Ջրի_ճգնաժամ_Խուզեստանում._Բաչելետի_քաղաքական_հայտարարությունն_ընդդեմ_Իրանի
Երաշտը՝ որպես բնական երևույթ, արդեն որոշ ժամանակ ջրի խնդիր է առաջացրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2021 14:24 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ջրի ճգնաժամ Խուզեստանում. Բաչելետի քաղաքական հայտարարությունն ընդդեմ Իրանի

Երաշտը՝ որպես բնական երևույթ, արդեն որոշ ժամանակ ջրի խնդիր է առաջացրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգում:

Իրանում երաշտը, ինչպես մյուս բնական երևույթները, ինչպիսիք են ջրհեղեղները, որոնք վերջերս Եվրոպայում լուրջ ավերածություններ և վնասներ են պատճառել և հարյուրավոր մարդկանց մահվան ու անհետացման պատճառ են դարձել, բացասաբար է ազդել մարդկանց կյանքի վրա, հատկապես գյուղերում դժգոհություններ է առաջացրել մարդկանց մոտ:

Արևմտյան երկրները, որոնք սովոր են Իրանի դեմ անհիմն հայտարարություններ հնչեցնելուն, այս թեման որպես պատրվակ են օգտագործել Իրանի դեմ քարոզչություն իրականացնելու համար: Այդ շրջանակում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հաղորդագրություն տարածելով, անհիմն մեղադրանք  է ուղղել Իրանի դեմ՝ մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ:

Հակադարձելով այդ հաղորդագրությանը և նշելով, որ երկրի ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ ոչ փորձագիտական ​​և կողմնակալ մեկնաբանությունները ՄԱԿ-ի հանձնակատարի և Մարդու իրավունքների պաշտպանության կառույցի պարտականությունների մեջ  ներառված չեն, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Այդ հաղորդագրությունն ավելի շուտ թշնամական գրականությամբ քաղաքական հայտարարություն է հիշեցնում, քան միջազգային մակարդակով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի պաշտոնյայի հայտարարություն»:

Այս հարցում երկու կարևոր կետ կա. Առաջինը՝ պետք է ընդունել այն փաստը, որ ժողովրդի իրավունքների պահանջներին պետք է վերահասու լինել և լուծել խնդիրները:

Անցած ուրբաթ օրը, անդրադառնալով Խուզեստանի ժողովրդի խնդիրներին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին բողոքել է Խուզեստանի ջրի և Ահվազի կոյուղիների մասին նախորդ ցուցումները չիրականացնելու կապակցությամբ: Մեծարգո առաջնորդը պետական ու ոչ-պետական մարմինների պաշտոնյաներին հանձնարարել է լրջորեն հետևել Խուզեստան նահանգի ժողովրդի  խնդիրներին:

Ներկայումս պաշտոնյաներն աշխատում են տարբեր հաստատությունների և կազմակերպությունների հետ, և միջոցներ են ձեռնարկում՝  սակավաջրության խնդրի լուծման ուղղությամբ:

Այս կապակցությամբ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, շաբաթ օրն այցելել է Խուզեստան նահանգի ջրային խնդիրներ ունեցող գյուղեր: Նա հայտարարել է, որ Խուզեստանը կարևոր և սրբազան է վայր է, և ԻՀՊԿ ուժերը, մինչև խնդրի կարգավորումը, կլինեն  նահանգի ժողովրդի կողքին:

Երկրորդ կետը մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդների կողմից առաջադրված մեղադրանքն է, որ դարձել է արևմտյան քաղաքական և քարոզչամեքենայի մշտական հակաիրանական քաղաքականությունը:

Նման բան տեղի ունեցավ նաև 2019-ի նոյեմբերի իրադարձությունների ժամանակ: Այդ ժամանակ, բենզինի գնի բարձրացման դեմ բողոքները Իրանի որոշ քաղաքներում անկարգություններ հրահրեցին, իսկ օտարերկրյա լրատվամիջոցների և հակահեղափոխական հոսանքների միջամտության հետևանքով,  բողոքի շարժման ուղղությունը փոփոխվեց: Մարդիկ ահրձակվեցին տնտեսական և անվտանգության կարևոր կենտրոնների վչրա և իրավիճակը լարվեց:

Եվ հիմա նույնպես այս շարժումը հրահրողների նպատակները պարզ են: Ինչպես ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, փոքրամասնություն ստեղծելու և Իրանի ժողովրդի մեջ պառակտում ստեղծելու ՄԱԿ-ի հանձնակատարի գրասենյակի ջանքերը կատարվում են մի քանի հատուկ կառավարությունների քաղաքական ծրագրերի շրջանակում, որոնց թշնամությունն Իրանի հետ, բոլորին հայտնի է:

Իրանի ժողովուրդը չի մոռացել, թե ինչպես Եվրոպան լռեց Իրանի դեմ ԱՄՆ-ի ամենախիստ պատժամիջոցների առջև, որոնք ներառում էին նույնիս առողջապահության, դեղորայքի և բժշկական սարքավորումների ոլորտները:

Ինչպես նշել է Իրանի արտգործնախարարության խոսնակը, նրանք մարդու իրավունքների հայեցակարգը չարաշահողներն են և Մարդու իրավունքների խորհրդում ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի դեմ հակաիրավական քաղաքական բանաձևերի հիմնական կողմնակիցները: