Մեկնաբանություն- Ջրի ճգնաժամ Խուզեստանում. Բաչելետի քաղաքական հայտարարությունն ընդդեմ Իրանի
Երաշտը՝ որպես բնական երևույթ, արդեն որոշ ժամանակ ջրի խնդիր է առաջացրել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգում:
Իրանում երաշտը, ինչպես մյուս բնական երևույթները, ինչպիսիք են ջրհեղեղները, որոնք վերջերս Եվրոպայում լուրջ ավերածություններ և վնասներ են պատճառել և հարյուրավոր մարդկանց մահվան ու անհետացման պատճառ են դարձել, բացասաբար է ազդել մարդկանց կյանքի վրա, հատկապես գյուղերում դժգոհություններ է առաջացրել մարդկանց մոտ:
Արևմտյան երկրները, որոնք սովոր են Իրանի դեմ անհիմն հայտարարություններ հնչեցնելուն, այս թեման որպես պատրվակ են օգտագործել Իրանի դեմ քարոզչություն իրականացնելու համար: Այդ շրջանակում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հաղորդագրություն տարածելով, անհիմն մեղադրանք է ուղղել Իրանի դեմ՝ մարդու իրավունքների ոտնահարման կապակցությամբ:
Հակադարձելով այդ հաղորդագրությանը և նշելով, որ երկրի ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ ոչ փորձագիտական և կողմնակալ մեկնաբանությունները ՄԱԿ-ի հանձնակատարի և Մարդու իրավունքների պաշտպանության կառույցի պարտականությունների մեջ ներառված չեն, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Այդ հաղորդագրությունն ավելի շուտ թշնամական գրականությամբ քաղաքական հայտարարություն է հիշեցնում, քան միջազգային մակարդակով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի պաշտոնյայի հայտարարություն»:
Այս հարցում երկու կարևոր կետ կա. Առաջինը՝ պետք է ընդունել այն փաստը, որ ժողովրդի իրավունքների պահանջներին պետք է վերահասու լինել և լուծել խնդիրները:
Անցած ուրբաթ օրը, անդրադառնալով Խուզեստանի ժողովրդի խնդիրներին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին բողոքել է Խուզեստանի ջրի և Ահվազի կոյուղիների մասին նախորդ ցուցումները չիրականացնելու կապակցությամբ: Մեծարգո առաջնորդը պետական ու ոչ-պետական մարմինների պաշտոնյաներին հանձնարարել է լրջորեն հետևել Խուզեստան նահանգի ժողովրդի խնդիրներին:
Ներկայումս պաշտոնյաներն աշխատում են տարբեր հաստատությունների և կազմակերպությունների հետ, և միջոցներ են ձեռնարկում՝ սակավաջրության խնդրի լուծման ուղղությամբ:
Այս կապակցությամբ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, շաբաթ օրն այցելել է Խուզեստան նահանգի ջրային խնդիրներ ունեցող գյուղեր: Նա հայտարարել է, որ Խուզեստանը կարևոր և սրբազան է վայր է, և ԻՀՊԿ ուժերը, մինչև խնդրի կարգավորումը, կլինեն նահանգի ժողովրդի կողքին:
Երկրորդ կետը մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդների կողմից առաջադրված մեղադրանքն է, որ դարձել է արևմտյան քաղաքական և քարոզչամեքենայի մշտական հակաիրանական քաղաքականությունը:
Նման բան տեղի ունեցավ նաև 2019-ի նոյեմբերի իրադարձությունների ժամանակ: Այդ ժամանակ, բենզինի գնի բարձրացման դեմ բողոքները Իրանի որոշ քաղաքներում անկարգություններ հրահրեցին, իսկ օտարերկրյա լրատվամիջոցների և հակահեղափոխական հոսանքների միջամտության հետևանքով, բողոքի շարժման ուղղությունը փոփոխվեց: Մարդիկ ահրձակվեցին տնտեսական և անվտանգության կարևոր կենտրոնների վչրա և իրավիճակը լարվեց:
Եվ հիմա նույնպես այս շարժումը հրահրողների նպատակները պարզ են: Ինչպես ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը, փոքրամասնություն ստեղծելու և Իրանի ժողովրդի մեջ պառակտում ստեղծելու ՄԱԿ-ի հանձնակատարի գրասենյակի ջանքերը կատարվում են մի քանի հատուկ կառավարությունների քաղաքական ծրագրերի շրջանակում, որոնց թշնամությունն Իրանի հետ, բոլորին հայտնի է:
Իրանի ժողովուրդը չի մոռացել, թե ինչպես Եվրոպան լռեց Իրանի դեմ ԱՄՆ-ի ամենախիստ պատժամիջոցների առջև, որոնք ներառում էին նույնիս առողջապահության, դեղորայքի և բժշկական սարքավորումների ոլորտները:
Ինչպես նշել է Իրանի արտգործնախարարության խոսնակը, նրանք մարդու իրավունքների հայեցակարգը չարաշահողներն են և Մարդու իրավունքների խորհրդում ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի դեմ հակաիրավական քաղաքական բանաձևերի հիմնական կողմնակիցները: