Մեկնաբանություն. Ինչո՞ւ է Թուրքիան պնդում Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու վրա
Չնայած Սիրիայում թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումների պարտությանը, Անկարայի պաշտոնյաները շարունակում են պնդել այդ երկրում ռազմական ներկայություն ունենալու անհրաժեշտությունը:
Այդ կապակցությամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է Սիրիայի տարածքում իր ռազմական գործողությունները շարունակելու անհրաժեշությունը: Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասված է.«Շարունակվելու է «Եփրատի վահան» գործողությունը, որը կազմակերպվել է Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի կողմից՝ Անկարայի կառավարությանն ընդդիմացող զինված անհատների ու քուրդ աշխարհազորայինների դեմ»:
Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին հայտարարությունը ցույց է տալիս, որ Անկարայի պաշտոնյաները մտադիր չեն լքել Սիրիայի տարածքը: Փաստորեն, Դամասկոսի կառավարությունը և Սիրիայի ժողովուրդը կամ պետք է ռազմական հզորությամբ այդ երկրից հեռացնան թուրքական զորքերը, կամ այդ հարցը պետք է լուծվի միջազգային շրջանակներում և միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճնշման ներքո: Դա այն դեպքում երբ ահաբեկչական խմբավորումները, հատկապես ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ամիսներ է ինչ կորցրել են Սիրիայի, նույնիսկ Իրաքի տարածքները:
Ավելի վաղ, տարածաշրջանի և աշխարհի շատ քաղաքական շրջանակներ Սիրիայում ռազմական ներկայություն հաստատելու թուրք պաշտոնյաների ջանքերը կապում էին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը վերականգնելու ցանկության հետ: Բայց հիմա որոշ վերլուծություններ հայտարարում են, որ Էրդողանի կառավարության պաշտոնյաները Ռուսաստանի դեմ պատերազմում փորձում են օգտագործել ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին: Որպես օրինակ, այս կապակցությամբ արաբ քաղաքական փորձագետ Դեյվիդ Ալ-Հաննանն ասում է. «Թուրքիայի ազգային անվտանգության գործակալությունը (MIT) օրակարգ է մտցրել նոր գործողություններ՝ Սիրիայի Իդլիբ նահանգում զորքեր հավաքագրելու և առաջիկայում Ուկրաինայի արեևելք տեղափոխելու նպատակով: Ակնկալվում է, որ Սիրիայում տեղակայված առնվազն 7000 վարձկաններ Թուրքիայի կողմից Ուկրաինա կտեղափոխվեն»:
Այդ պատճառով, թվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր իսկ շահերից ելնելով, Սիրիայի հողում տարբեր գործողություններ իրականացնելով, փորձում է վերականգնել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը:
Թուրքիայի կառավարության այդ նպատակի իրականացման շրջանակում է տեղի ունենում նաև Սիրիայի քրդերի կալանավայրերից ահաբեկչական խմբավորումների անդամներին փախուստի հարցում աջակցելը:
Թուրքական ռազմական հենակետերը տեղակայված են Այն Իսա ճամբարի տարածքում՝ Սիրիա-Թուրքիա սահմանից 35 կմ հեռավորության վրա: Ճամբարում նախկինում բնակվում էին ԻԼԻՊ-ի գրեթե 12 000 անդամներ, ներառյալ՝ կանայք և երեխաներ: Թուրքական բանակի մի շարք ռազմական գործողությունների անցկացմամբ և Անկարայի պաշտոնատար անձանց տեղաշարժերով, նրանց մեծ մասը վերջին մի քանի տարիների ընթացքում կարողացավ փախնել Սիրիայից:
Հարկ է նշել, որ Սիրիայի ներքին ճգնաժամի մեկնարկից և այդ երկրի զինված ուժերի՝ ահաբեկչական խմբավորումների դեմ մղած պայքարից հետո, Թուրքիայի կառավարությունն օգտվելով ստեղծված իրավիճակից, անօրինական գործողություններ սկսեց Սիրիայի հողում՝ Անկարայի կառավարությանն ընդդիմացող քրդական խմբերին ճնշելու պատրվակով: Սիրիայի ժողովուրդը, կառավարությունը և միջազգային հանրությունը դատապարտել են Թուրքիայի բանակի ներխուժումը Սիրիայի հյուսիսային հատված :
Հանրագումարի բերելով Սիրիայի տարածքում Թուրքիայի տեղաշարժերը, պետք է նշել, որ թուրք պաշտոնյաներն ԱՄՆ-ի և որոշ արևմտյան պետությունների հետ անդրկուլիսյան համաձայնության շրջանակում շարունակում են գրավել Սիրիայի տարածքը: Մինչդեռ փորձը ցույց է տվել, որ ոչ մի երկիր մեկ այլ երկիր օկուպացնելով չի կարողացել իր գերիշխանությունը պարտադրել տվյալ երկրին, որի վառ օրինակներն են՝ Վիետնամում ԱՄՆ-ի կրած պարտությունը և Եմենում Արաբիայի ձախողումը: