Մեկնաբանություն. Կենտրոնական Ասիայի ղեկավարների մտահոգությունները ծայրահեղականության ավելացման կապակցությամբ
Աֆղանստանից այդ երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի փախուստից և Քաբուլում թալիբների հաստատվելուց հետո, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել այս տարածաշրջանում ծայրահեղականության բռնկման ու իրավիճակի սրման կապակցությամբ:
Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովն անդրադառնալով Աֆղանստանի զարգացումներին, մտահոգություն է հայտնել այս երկրում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների ավելացման կապակցությամբ:
Լրագրողների հետ ճեպազրույցում, նշելով, որ Ղրղզստանը ՀԱՊԿ-ի հետ պատրաստվում է Աֆղանստանում Իրավիճակի սրմանը: Անդրադառնալով հավանական լարվածության դիմակայելու հարցում Ղրղզստանի պատրաստվածությանն Իմանկուլովն ասել է.«Հուսով ենք, որ ՀԱՊԿ-ի օգնությամբ այդ ուժը կունենանք»:
Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է.«Հիմնական սպառնալիքը թալիբները չեն, այլ այն ահաբեկչական խմբավորումները, որոնք կանգնած են թալիբների կողքին: Իսկ նրանց թվում կան զինված անձինք, ովքեր Սիրիայում ու Իրաքում անդամցկել են ԻԼԻՊ-ին: Այդ անձանցից շատերը Կենտրոնական Ասիայի քաղաքցիներ են»:
Ծայրահեղական հոսանքների դեմ Կենտրոնական Ասիայի ղեկավարների դիրքորոշումները հնչում են այն դեպքում, երբ Թալիբների խմբի պատասխանատուները ընդգծելով որ հրաժարվել են իրենց նախկին սխալ դիրքորոշումներից, մի քանի անգամ հայտարարել են, որ տարածաշրջանում ոչ մի պետության դեմ քայլեր չեն ձեռնարկելու:
Փաստորեն թալիբների ղեկավարները հասկացել են, որ ինչպես նախկինում՝ վախի ու սարսափի մթնոլորտի ձևավորմամբ ու մարդկանց սպանությամբ ընդմիշտ կորցնելու են իշխանությունն ամրապնդելու հնարավորությունը:
Այդ պատճառով, խմբավորման ղեկավարները, նախորդ գործողություններից հրաժարվելով, այժմ ցանկանում են բարեկամության ձեռք մեկնել հարևան երկրներին:
Վերջին օրերի ընթացքում թալիբների ղեկավարների լուրջ պահանջը եղել է Աֆղանստանից օտարերկրյա ուժերի հատկապես ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դուրսբերումը:
Այնուամենայնիվ, հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի հանրապետություններում ծայրահեղականության ծագման բազմաթիվ նախադրյալները, այս տարածաշրջանի հանրապետությունների առաջնորդները իրենց պատրաստում են ցանկացած սպառնալիքի դիմակայելու համար:
Այս կապակցությամբ, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջաբարովը Բիշքեկի կառավարության պաշտոնյաներին հրահանգել է ավելացնել տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցությունները՝ հատկապես անվտանգության ոլորտում:
Նա Ղրղզստանի պետական կառույցներին հրահանգել է շարունակել Աֆղանստանի զարգացումների բազմակողմանի դիտարկումները:
Ուզբեկստանի ԱԳ նախարարությունը, որ Աշրաֆ Ղանիի կառավարության անկումից մեկ օր անց մի հաղորդագրությամբ հայտնել էր, որ սահմաններում հանդարտության երաշխավորման համար կապի մեջ է թալիբների ներկայացուցիչների հետ, ինչ-որ չափով փոխել է իր դիրքորոշումը:
Օգոստոսի 17-ին Ուզբեկստանի ԱԳ նախարարությունը Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ տարածած հաղորդագրությամբ հայտարարել էր.«Տաշկենդի կառավարությունը Աֆղանստանի հետ այս երկրի սահմանների պահպաման ոլորտում կապի մեջ է թալիբների հետ և Ուզբեկստանի օրենքների համաձայն ճնշելու և հակադարձելու է այս երկրի սահմաններին ուղղված ցանկացած ոտնձգություն»:
Ուզբեկստանի ՊՆ-ն նույնպես հայտարարել էր.«Աֆղանստանի օդուժին պատկանող կործանիչը, որ փորձում էր խախտել Ուզբեկստանի օդային սահմանները, խոցվել է այս երկրի ՀՕՊ համակարգերի կողմից»:
Չնայած Կենտրոնական Ասիայի երկրների մտահոգություններին և ՀԱՊԿ-ի աջակցությունն ստանալու համար նրանց կողմից գործադրվող ջանքերին, որոշ փորձագետներ այլ կարծքի են ներկայացնում:
Կենտրոնական Ասիան 4 մլն. քկմ. մակերեսով մի տարածաշրջան է ավելի քան 60 մլն. բնակչությամբ: ԽՍՀՄ-ի փլուզման և Սառը պատերազմի օրերին տարածաշրջանի ժողովուրդը անկայունության, պատերազմի ու անապահովության ականատես է եղել: