Մեկնաբանություն- Աֆղանստանի զարգացումները և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների արձագանքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148616-Մեկնաբանություն_Աֆղանստանի_զարգացումները_և_Կենտրոնական_Ասիայի_երկրների_ղեկավարների_արձագանքը
Այն պայմաննեռում երբ Աֆղանստանում թալիբները խորհրդակցում են աֆղանական կուսակցությունների և քաղաքական գործիչների հետ՝ նոր կառավարություն ձևավորելու համար, Կենտրոնական Ասիայի որոշ կառավարություններ թերահավատորեն են վերաբերվում Աֆղանստանի նոր կառավարության հետ համագործակցելուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2021 14:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Աֆղանստանի զարգացումները և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների արձագանքը

Այն պայմաննեռում երբ Աֆղանստանում թալիբները խորհրդակցում են աֆղանական կուսակցությունների և քաղաքական գործիչների հետ՝ նոր կառավարություն ձևավորելու համար, Կենտրոնական Ասիայի որոշ կառավարություններ թերահավատորեն են վերաբերվում Աֆղանստանի նոր կառավարության հետ համագործակցելուն:

Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների որոշ մտահոգություններ բխում են թալիբների անցյալից, իսկ մի մասն էլ Աֆղանստանում թալիբների ներկայությունը համարում են Կենտրոնական Ասիայում ծայրահեղականության ամրապնդմանը խթանող վտանգ:

Ավելի վաղ Թալիբան շարժման ներկայացուցիչը Աֆղանստանը չի համարել, որպես սպառնալիք տարածաշրջանի և աշխարհի այլ երկրների համար:

Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող Մոհամմեդ Նայիմ Վարդակը «Ալ- Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ընդգծել էր.«Թալիբանը մտադիր է Աֆղանստանում ստեղծել անկախ իսլամական համակարգ, որպեսզի այն կարողանա բավարարել այս երկրի բնակչության կարիքները եւ ծառայել ժողովրդին»:

Չնայած տարածաշրջանում և աշխարհում առկա բոլոր կասկածներին և մտահոգություններին, վերջին օրերին Կենտրոնական Ասիայի կառավարությունները խորհրդակցել են միմյանց, Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատուների հետ: Այս խորհրդակցությունների նպատակն է Աֆղանստանի հետ Կենտրոնական Ասիայի երկրների սահմաններին անապահովություն ծագելու , նաև  այս երկրների քաղաքական և սոցիալական ասպարեզներում ծայրահեղական հոսանքների շարժումների հետևանքով որոշ անապահովությունների ի հայտ գալու դեպքում  ռազմական և ֆինանսական օգնություն ստանալը: Նախքան Աֆղանստանում թալիբների իշխանության գալը, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների սահմաններում անապահովության բազմաթիվ դեպքեր են գրանցվել:  

Այնուամենայնիվ անցած մի քանի օրերի ընթացքում Թալիբան խմբավորումը բազմիցս հայտարարել է որ հեռու է կանգնած թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումներից, ինչպիսիք են ԻԼԻՊ-ը, «Ջիբհաթ ալ-Նուսրան», «Հեզբ ալ-Թահրիր»-ը և ծայրահեղական այլ հոսանքները, և իրեն  ներկայացրել է, որպես անկախ կազմակերպություն, որը դեմ է նման վտանգավոր հոսանքներին:

Աֆղանստանի պաշտոնաթող նախագահ Մոհամմեդ Աշրաֆ Ղանին, որը ԱՄՆ կառավարությանն առընթեր անվտանգության եւ քաղաքական հաստատությունների հորդորով էր հասել իշխանությանը  Քաբուլում, այն ժամանակ փախավ Աֆղանստանից, երբ պատերազմից տուժած երկրի ժողովրդին թողեց միայնակ, երբ մարդիկ մեծ հույսեր էին  կապել նրա կարգախոսների հետ:

20 տարի առաջ Մոհամմեդ Աշրաֆ Ղանին, որպես ֆինանսների նախարար և հետագայում, որպես նախագահ, Աֆղանստանի ֆինանսական համակարգի հիմնական նախագծողներից մեկն էր: Կոռուպցիան և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հափշտակությունը վերջին տարիներին, խափանել էր  որոշումների կայացման համակարգը Աֆղանստանի անվտանգության շրջանակներում: Ազգային և միջազգային մակարդակներում Աշրաֆ Ղանիի կառավարության սխալ քաղաքականությունը հիմք ստեղծեց քաղաքական գործիչների Քաբուլի կառավարությունից հուսահատվելու համար:

Աֆղանստանի ավագ լրագրող և քաղաքական փորձագետ Ջամալեդդին Մուսավին համոզված է.«Մի երկրի ղեկավարներ, որտեղ նույնիսկ մայրաքաղաքի գործարար շրջանում հարյուրավոր հաշմանդամներ, որբեր, աշխատող երեխաներ և այրիներ թափառում էին  ու զբաղվում մուրացկանությամբ, իսկ աղքատությունը ամենուրեք տարածված էր, Աշրաֆ Ղանիի կառավարության ղեկավարները ապրում էին շքեղ բնակարաններում, և  կազմակերպում էին թանկարժեք  մեքենաների շքերթներ և արտասահմանյան ուղևորություններ»:

Չպետք է անտեսել, որ շատ հավանական է, որ ԱՄՆ անվտանգության ուժերը  այս սխալ քաղաքականությունը պարտադրեցին Աշրաֆ Ղանիի կառավարությանը, որպեսզի ճանապարհ բացեին թալիբների համար Աֆղանստանում իշխանությունը վերականգնելու նպատակով: Հաշվի առնելով այս փաստերը՝ կասկած չկա, որ պետական ​​քաղաքական գործիչների դավաճանությունը աֆղան ժողովրդի նկատմամբ և կոռուպցիան երկու հիմնական գործոններն էին Քաբուլում թալիբների ներկայության համար:

Ակնհայտ է, որ Աֆղանստանում դավաճանների ներկայությունը կարող է խնդիրներ ստեղծել այդ երկրի և նույնիսկ հարևան երկրների բնակիչների համար: