Մեկնաբանություն- Աֆղանստանն ԻԻՀ նախագահի և Ավստրիայի կանցլերի հեռախոսազրույցի առանցքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i148806-Մեկնաբանություն_Աֆղանստանն_ԻԻՀ_նախագահի_և_Ավստրիայի_կանցլերի_հեռախոսազրույցի_առանցքում
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վրա: Ըստ այդմ, Իրանը գործադրել է բոլոր ջանքերը՝ լուծելու Աֆղանստանի հարցը տարբեր էթնիկ խմբերի մասնակցությամբ և կայունություն հաստատելու այս երկրում՝ միևնույն ժամանակ չխաթարելով իր հարևանների անվտանգությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2021 08:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Աֆղանստանն ԻԻՀ նախագահի և Ավստրիայի կանցլերի հեռախոսազրույցի առանցքում

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վրա: Ըստ այդմ, Իրանը գործադրել է բոլոր ջանքերը՝ լուծելու Աֆղանստանի հարցը տարբեր էթնիկ խմբերի մասնակցությամբ և կայունություն հաստատելու այս երկրում՝ միևնույն ժամանակ չխաթարելով իր հարևանների անվտանգությունը:

Երկուշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Անդրադառնալով Աֆղանստանում տիրող մտահոգիչ վիճակին, Ռայիսին ասել է.«Աֆղանստանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Իրանի ջանքերը միշտ շարունակվել են և մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն կառավարությունների հետ, որոնք պատասխանատվություն են զգում Աֆղանստանում խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ»:

Այս մոտեցումը կարևոր է երկու առումով.

Առաջին հերթին, Իրանն ու Աֆղանստանը երկու հարևան երկրներ են, և այս իրավիճակը պատճառ է դարձել, որ Աֆղանստանում դրական կամ բացասական զարգացումները ազդեն Իրանի վրա:

Իսկ երկրորդ հերթին, Իրանի դրական և կառուցողական դերն է վերջին չորս տասնամյակներում Աֆղանստանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու գործում:

Միացյալ Նահանգները ռազմական ոճրագործություններ է կատարել Աֆղանստանում, ինչպես նաև Իրաքում, և  պետք է պատասխանատվության ենթարկվի:

Այս առնչությամբ Իրանի Մարդու իրավունքների դատական ​​շտաբը երկուշաբթի օրը, թվիթերյան գրառման մեջ վկայակոչելով Աֆղանստանի օկուպացիայի ընթացքում ԱՄՆ-ի ոճրագործությունների մի մասը, ըստ ՄԱԿ -ի վիճակագրության գրել է.«Միայն վերջին երեսուն ամիսների ընթացքում (մինչև 2021 թ.հունիսի վերջը), 6,320 երեխաներ են սպանվել կամ վիրավորվել ԱՄՆ-ի կողմից գրավված Աֆղանստանում:

Որոշ ժամանակ առաջ, ամերիկացի մի զինվորական քողազերծեց այն իրողությունը, որ ամերիկյան ուժերն աֆղան երեխաներին օգտագործել են պայթուցիկ թակարդները մաքրելու համար:

ԱՄՆ-ը Աֆղանստանի ժողովրդի դեմ կատարած բոլոր հանցագործություններով հանդերձ, նվաստացուցիչ կերպով հեռացավ այդ երկրից: Միացյալ Նահանգների նվաստացման գագաթնակետն այն ժամանակ էր, երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, ամաչելով ավելի քան 2,400 մարդու սպանության և մոտ 21,000 ամերիկացի զինծառայողի վիրավորվելու համար, դուրս բերեց իր բոլոր զորքերը Աֆղանստանից, որպեսզի ամերիկացի ժողովուրդը տեսնի իր երկրի ամենամեծ պարտությունը Վիետնամի պատերազմից հետո: 

Հաջջի ուխտագնացության առիթով աշխարհի մուսուլմաններին հղած ուղերձում, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«ԱՄՆ-ը սխալ ընկալում է ունեցել Աֆղանստանում ներկայության մասին: Եվ հենց այդ թյուրըմբռնումը հանգեցրեց ԱՄՆ-ի նվաստացմանը Աֆղանստանում, և քսան տարի առաջ հոխորտանքով ժամանումից և անպաշտպան քաղաքացիական մարդկանց դեմ զենքի, ռումբերի և կրակի կիրառումից հետո, զգաց որ ճահճի մեջ է մխրճվում և պետք է իր ուժերն ու  ռազմական տեխնիկան դուրս բերի Աֆղանստանից»:

Աֆղանստանը փաստացի դարձել է ԱՄՆ-ի միջամտության ու օկուպացիայի զոհը: Արդեն 20 տարի է անցել այս երկրի օկուպացիայից և միլիարդավոր դոլարների գնով հարյուր հազարավոր զորքերի տեղակայումից, սակայն  Աֆղանստանում այս օկուպացիոն ներկայությունից մնացել է պատերազմ է և անապահովություն: